Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԳՐՔԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծով առաջարկվում է փոփոխել կորպորատիվ կառավարման կանոնոգիրքն ամբողջությամբ՝ թափանցիկության, վստահության, բարեվարքության և հաշվետվողականության միջավայրի ձևավորման միջոցով տնտեսություն երկարաժամկետ ներդրումների ներգրավումը, գործարար հատվածի կայունությունը ապահովելու, ներառական տնտեսական աճը խթանելու, ինչպես նաև տնտեսական որոշումների կայացման գործընթացում հանրության ներգրավվածությունը ապահովելու նպատակով:

Կանոնագիրքը բաղկացած է հինգ գլուխներից.

  • Բաժնետերերի իրավունքներն ու նրանց նկատմամբ հավասար վերաբերմունքը, հսկող բաժնետերերի պարտականություններ.
  • Խորհուրդ (տնօրենների խորհուրդ), որը սահմանում է խորհուրդի կազմը, գործառույթները և պարտականությունները, անկախ անդամների չափանիշները, հանձնախմբերը և դրանց հիմնական տեսակները, խորհրդի էթիկական հանձնառությունը, առաջադրման և գնահատման սկզբունքները և այլն.
  • Ներքին հսկողության և ռիսկերի կառավարման համակարգ, որտեղ նկարագրվում են համակարգի բաղկացուցիչները և գործառույթներն իրականացնող պատասխանատու անձինք/ստորաբաժանումները.
  • Տեղեկատվության բացահայտում և թափանցիկություն, որտեղ ներկայացվում է կազմակերպության տարեկան հաշվետվության բովանդակությունը, արտաքին անկախ աուդիտորների դերակատարումն արժանահավատ և ամբողջական ֆինանսական հաշվետվականության ապահովման հարցում.
  • Կազմակերպության հարաբերությունները շահակիցների հետ, որտեղ ներկայացվում է կազմակերպության և դրա բաժնետերերի երկարաժամկետ շահերի ապահովման տեսանկյունից շահակիցների իրավունքների ու շահերի կարևորության ճանաչումը:
  • Քննարկվել է

    08.05.2024 - 24.05.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական, Պետական գույքի կառավարում, Կոռուպցիայի դեմ պայքար

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1948

Տպել

Առաջարկներ`

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

24.05.2024

2. Կանոնագրքի նախագծի բովանդակության ցանկում նշված մի քանի Սկզբունքներ կանոնագրքի նախագծի տեքստում բացակայում են։ Դրանցից են․ ա/ Սկզբունք I.7-ը (Ինստիտուցիոնալ ներդրողների պարտականությունները) և բ/ Սկզբունք V.2-ը (Ոչ ֆինանսական հաշվետվությունները)։ Բացի այդ, Բովանդակության մեջ Սկզբունք I.6-ի «Հսկող բաժնետիրոջ պարտականությունները», ձևակերպված է որպես «Նշանակալից բաժնետիրոջ պարտականությունները»։ Հարկ է նշել, որ հսկող բաժնետերը և նշանակալից բաժնետերը տարբեր հասկացություններ են։ Ելնելով վերոնշյալից․ Առաջարկություն • Կանոնագրքի բովանդակության տեքստում արձանագրել ա/ Սկզբունք I.7-ը (Ինստիտուցիոնալ ներդրողների պարտականությունները) և բ/ Սկզբունք V.2-ը (Ոչ ֆինանսական հաշվետվությունները)։ • Սկզբունք I.6-ի ներքո հստակեցնել «հսկող բաժնետեր» և «նշանակալից բաժնետեր» հասկացությունները։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

24.05.2024

Գլուխ 5. «Կազմակերպության հարաբերությունները շահակիցների հետ»-ում․ • Այս Գլխում նշված միակ Սկզբունքը (Սկզբունք V.1 Կազմակերպության շահակիցները կորպորատիվ կառավարման համակարգում) համընկնում է ՏՀԶԿ/G20-ի կորպորատիվ կառավարման VI.Դ Սկզբունքի հետ։ Այն «Կենսակայունություն և դիմակայունություն» սկզբունքների խմբի սկզբունքներից մեկն է։ Ցանկալի է, այդ խմբի Սկզբունքներ VI.Ա-ն (Կենսակայունությանն առնչվող բացահայտումները նույնպես լինեն հետևողական, համադրելի, հուսալի և ներառեն հետահայաց ու հեռանկարային էական տեղեկատվություն, որը ողջամիտ ներդրողը կարևոր կհամարի ներդրումային կամ քվեարկության որոշում կայացնելիս) և VI․Բ-ն (Ընկերության գործարար ռազմավարությանն առնչվող կենսակայունության հարցերի շուրջ կարծիքներ փոխանակելու և էական համարվող հարցերը գնահատելու համար կորպորատիվ կառավարման համակարգերը պետք է երկխոսություն թույլ տան ընկերության, բաժնետերերի ու շահակիցների միջև) նույնպես ներառվեին Կանոնագրքի նախագծի մեջ։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

24.05.2024

Գլուխ 4. «Տեղեկատվության բացահայտում և թափանցիկություն»-ում․ • Հստակ նշել, թե ինչպիսի էական տեղեկատվություն պետք է բացահայտի կորպորատիվ կառավարման սկզբունքներով առաջնորդվող ընկերությունը։ Համաձայն ՏՀԶԿ/G20-ի կորպորատիվ կառավարման IV.Ա Սկզբունքի՝ էական բացահայտման (disclosure) ենթակա տեղեկատվություն են․ ա/ ընկերության ֆինանսական և գործառնական արդյունքները, բ/ ընկերության նպատակները և կենսակայունության (sustainability) վերաբերյալ տեղեկատվությունը, գ/ կապիտալի կառուցվածքը և դրանց վերահսկման կառուցակարգերը, դ/ խոշոր բաժնետերերը, այդ թվում` իրական շահառուները և քվեարկության իրավունքը, ե/ տնօրենների խորհրդի կազմի և անդամների, այդ թվում՝ նրանց որակավորման, ընտրության գործընթացի, այլ ընկերությունների տնօրենների խորհրդում անդամության, ինչպես նաև տնօրենների խորհրդի կողմից նրանց անկախության դիտարկման վերաբերյալ տեղեկատվությունը, զ/ տնօրենների խորհրդի անդամների և առանցքային ղեկավարների վարձատրությունը, է/ կապակցված կողմերի հետ գործարքները, ը/ ռիսկի կանխատեսվող գործոնները, թ/ կառավարման կառուցվածքները և քաղաքականությունները, ներառյալ՝ կորպորատիվ կառավարման ազգային կանոնագրքին կամ քաղաքականություններին համապատասխանության աստիճանն ու դրանց իրագործման գործընթացը, և ժ/ պարտքային պայմանագրերը, ներառյալ՝ ստանձնած պարտավորություններին (կովենանտներ) չհամապատասխանելու ռիսկերը։ • Նշված գլխում ներառել ՏՀԶԿ/G20-ի կորպորատիվ կառավարման IV.Բ Սկզբունքը – Տեղեկատվությունը պետք է պատրաստվի և բացահայտվի հաշվապահական հաշվառման և բացահայտման միջազգային բարձրորակ չափորոշիչներին համապատասխան:

Տեսնել ավելին