Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«___» _________ 2024 թվական N __ -Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 927-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33–րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3–ի «Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2025 թվականների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 361-Լ, 2019 թվականի ապրիլի 4-ի N 362-Լ և 2019 թվականի մարտի 7-ի N 212-Լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 927–Լ որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) Որոշման հավելվածի 8-րդ կետը «առանց այգեհիմնման» բառերից հետո լրացնել «կարկտապաշտպան ցանցի կամ» բառերով,

2) Որոշման հավելվածի 9-րդ կետի 4-րդ ենթակետը «100 հա-ը» բառերից հետո լրացնել «, իսկ ծախսերի մասնակի փոխհատուցման դեպքում՝ 10 հա-ը» բառերով,

3) Որոշման հավելվածի 12-րդ կետի 1-ին ենթակետը «տնկիներով» բառից հետո լրացնել «, ընդ որում, հիմնվող այգու ամբողջ մակերեսում ոչ արտադրական տարածքի(այգու եզրեր, այգեմիջյան ճանապարհներ, այգեպաշտպան շերտ, սպասարկող այլ տարածքներ) մակերեսը չպետք է գերազանցի 15-18%-ը» բառերով,

4) Որոշման հավելվածի 12-րդ կետի 12-րդ ենթակետը « ընթացքում» բառից հետո լրացնել «, իսկ կարկտապաշտպան ցանցերի շահագործումը՝ հետներդրումային 6 տարիների ընթացքում» բառերով,

5) Որոշման հավելվածի 13-րդ կետը լրացնել նոր 5-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ․

«5) 0․5-10 հա կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար կատարված ծախսերի մասնակի փոխհատուցում, ընդ որում ծրագրի շրջանակում կարկտապաշտպան ցանցերի ներդրման նպատակով կատարված ծախսերի մասնակի փոխհատուցման բաղադրիչով ծրագրի շահառուներ կարող են հանդիսանալ միայն N 18 աղյուսակում ընդգրկված, կարկտի առավել ակտիվ գոտիներում գտնվող բնակավայրերում գործունեություն իրականացնող և կարկտապաշտպան ցանց ներդրող տնտեսավարողները։»,

5) Որոշման հավելվածի 15-րդ կետը «միջոցով» բառից հետո լրացնել «(ներառյալ անհրաժեշտ միջոցների ձեռքբերումը և աշխատանքների իրականացումը)» բառերը, իսկ «ենթակա չէ:» բառերից հետո լրացնել «Շահառուն կապալառու կազմակերպության հետ պայմանագիրը պետք է  կնքի վարկային կամ փոխհատուցման պայմանագիրը կնքելուց հետո։» նախադասությամբ,

7) Որոշման հավելվածի 21․1-ին կետում «N 6 N8» բառերը փոխարինել «N N 6-8» բառերով,

8) Որոշման հավելվածի 23-րդ կետի 2-րդ ենթակետի բ․ պարբերությունից հանել «(ծրագրի շրջանակում նոր ձեռքբերվող անշարժ գույքի դեպքում պահանջվող փաստաթղթերը ներկայացվում են վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում)» բառերը, ինչպես նաև «4» թիվը փոխարինել «5» թվով,

9) Որոշման հավելվածի 23-րդ կետի 4-րդ ենթակետը «իսկ» բառից հետո լրացնել «կարկտապաշտպան ցանցի կամ» բառերով,

10) Որոշման հավելվածի 24-րդ կետի 1-ին ենթակետը «կնքումը և» բառերից հետո լրացնել «կարկտապաշտպան ցանցի ներդրման կամ» բառերով,

11) Որոշման հավելվածի 24-րդ կետի 1-ին ենթակետի բ․ պարբերությունը «ժամկետը» բառից հետո լրացնել «ոռոգման արդիական համակարգի ներդրման դեպքում» բառերով, «4» թիվը փոխարինել «5» թվով, իսկ «տարվանից,» բառից հետո լրացնել «իսկ կարկտապաշտպան ցանցի ներդրման դեպքում՝ 7 տարվանից,» բառերը,

12) Որոշման հավելվածի 24-րդ կետի 5-րդ ենթակետը «ոռոգման» բառից առաջ լրացնել «կարկտապաշտպան ցանցի կամ» բառերով,

13) Որոշման հավելվածի 24-րդ կետի 7-րդ ենթակետի ամբողջ տեքստում «ոռոգման արդիական» բառերից առաջ լրացնել «կարկտապաշտպան ցանցի կամ» բառերով, իսկ «, ջրավազանի դեպքում» բառերից առաջ լրացնել «(բացառությամբ կարկտապաշտպան ցանցի ներդրման դեպքի)» բառերով,

14) Որոշման հավելվածի 24-րդ կետի 11-րդ ենթակետի ա․ պարբերությունը «շահառուի» բառից առաջ լրացնել «մոնիթորինգի իրականացման ընթացքում ի հայտ եկած» բառերով,

15) Որոշման հավելվածի 24-րդ կետի 15-րդ ենթակետից հետո լրացնել նոր 15․1-ին ենթակետ հետևյալ բովանդակությամբ․

«15․1) ծրագրի շրջանակում 0․5-10 հա կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար յուրաքանչյուր շահառուի կփոխհատուցվի փաստացի կատարված ծախսերի 75%-ը, որը 1 հա-ի հաշվով չպետք է գերազանցի ծրագրի 18-րդ կետում նշված ծախսի առավելագույն սահմանաչափի 75%-ը․»,

16) Որոշման հավելվածի 24-րդ կետի 16-րդ ենթակետը «ընթացքում» բառից հետո լրացնել «, իսկ կարկտապաշտպան ցանցի շահագործումը՝ հետներդրումային 6 տարիների ընթացքում» բառերով,

17) Որոշման հավելվածի 25․2-րդ կետում «Այգեհիմնման,» բառից հետո լրացնել «կարկտապաշտպան ցանցի,» բառերով,

18) Որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր Աղյուսակ 18-ով․

                                                                                                          «Աղյուսակ N 18

 

 

Կարկտի առավել ակտիվ գոտիներում գտնվող բնակավայրերի ցանկ

Հ/Հ

Մարզ

Համայնք

Բնակավայր

 

 
   
   

1

Վայոց ձոր

Ջերմուկ

Գնդեվազ

   

2

Ջերմուկ

   

3

Վայք

Մարտիրոս

   

4

Նոր Ազնաբերդ

   

5

Փոռ

   

6

Ազատեկ

   

7

Հերհեր

   

8

ք. Վայք

   

9

Արին

   

10

Արտավան

   

11

Բարձրունի

   

12

Գոմք

   

13

Կարմրաշեն

   

14

Սարավան

   

15

Սերս

   

16

Զառիթափ

   

17

Եղեգնաձոր

Մալիշկա

   

18

Լոռի

Փամբակ

Լեռնապատ

   

19

Վահագնաձոր

   

20

Քարաբերդ

   

21

Եղեգնուտ

   

22

Մարգահովիտ

   

23

Վահագնի

   

24

Փամբակ

   

25

Ձորագյուղ

   

26

Դեբետ

   

27

Բազում

   

28

Լոռի Բերդ

Լեջան

   

29

Սվերդլով

   

30

Լոռի Բերդ

   

31

Ուռուտ

   

32

Բովաձոր

   

33

Տաշիր

Բլագադարնոյե

   

34

Դաշտադեմ

   

35

Սարատովկա

   

36

Կաթնառատ

   

37

Մեդովկա

   

38

Նովոոսելցովո

   

39

Նորաշեն

   

40

Ձորամուտ

   

41

Միխայելովկա

   

42

Ձյունաշող

   

43

Մեծավան

   

44

Մեղվահովիտ

   

45

Կաթնաղբյուր

   

46

Տաշիր

   

47

Սարչապետ

   

48

Պրիվոլնոյե

   

49

Լեռնահովիտ

   

50

Պետրովկա

   

51

Պաղաղբյուր

   

52

Վանաձոր

Գուգարք

   

53

Շահումյան

   

54

Վանաձոր

   

55

Դարպաս

   

56

Թումանյան

Դսեղ

   

57

Մարց

   

58

Շամուտ

   

59

Աթան

   

60

Լորուտ

   

61

Ահնիձոր

   

62

Չկալով

   

63

Ստեփանավան

Ստեփանավան

   

64

Ուրասար

   

65

Լերմոնտովո

Անտառաշեն

   

66

Լերմոնտովո

   

67

Սպիտակ

Լուսաղբյուր

   

68

Խնկոյան

   

69

Ֆիոլետովո

Ֆիոլետովո

   

70

Արարատ

Արարատ

Զանգակատուն

   

71

Վարդաշատ

   

72

Ուրցալանջ

   

73

Լանջառ

   

74

Վեդի

Լանջանիստ

   

75

Լուսաշող

   

76

ՈՒրցաձոր

   

77

Արտաշատ

Նորաշեն

   

78

Գեղարքունիք

Գավառ

Գավառ

   

79

Նորատուս

   

80

Բերդկունք

   

81

Կարմիրգյուղ

   

82

Ծովազարդ

   

83

Գանձակ

   

84

Լճափ

   

85

Հայրավանք

   

86

Ծաղկաշեն

   

87

Սարուխան

   

88

Սևան

Սևան

   

89

Չկալովկա

   

90

Լճաշեն

   

91

Գեղամավան

   

92

Ծովագյուղ

   

93

Վարսեր

   

94

Մարտունի

Լիճք

   

95

Ծակքար

   

96

Ձորագյուղ

   

97

Ծովասար

   

98

Վարդաձոր

   

99

Երանոս

   

100

Կոտայք

Չարենցավան

Ալափարս

   

101

Ֆանտան

   

102

Ակունք

Կոտայք

   

103

Սևաբերդ

   

104

Զառ

   

105

Զովաշեն

   

106

Հատիս

   

107

Նոր Հաճըն

Քանաքեռավան

   

108

Հրազդան

Հրազդան

   

109

Լեռնանիստ

   

110

Սոլակ

   

111

Քաղսի

   

112

Ծաղկաձոր

Մեղրաձոր

   

113

Արտավազ

   

114

Գառնի

Հացավան

   

115

Աբովյան

Մայակովսկի

   

116

Գեղաշեն

   

117

Նաիրի

Զովունի

   

118

Բուժական

   

119

Արագածոտն

Թալին

Դավթաշեն

   

120

Դիան

   

121

Զովասար

   

122

Իրինդ

   

123

Վերին Բազմաբերդ

   

124

Կաթնաղբյուր

   

125

Կարմրաշեն

   

126

Ներքին Սասնաշեն

   

127

Վերին Սասնաշեն

   

128

Կաքավաձոր

   

129

Ներքին Բազմաբերդ

   

130

Շղարշիկ

   

131

Ապարան

Ափնագյուղ

   

132

Արայի

   

133

Արագած

   

134

Թթուջուր

   

135

Չքնաղ

   

136

Ձորագլուխ

   

137

Երնջատափ

   

138

Շենավան

   

139

Եղիպատրուշ

   

140

Կայք

   

141

Քուչակ

   

142

Ծաղկաշեն

   

143

Ջրամբար

   

144

Ապարան

   

145

Վարդենիս

   

146

Վարդենուտ

   

147

Լուսագյուղ

   

148

Հարթավան

   

149

Սարալանջ

   

150

Աշտարակ

Օրգով

   

151

Վերին Սասունիկ

   

152

Ավան

   

153

Ագարակ

   

154

Տեղեր

   

155

Լեռնարոտ

   

156

Մեծաձոր

Մեծաձոր

   

157

Օթևան

   

158

Ծաղկահովիտ

Հնաբերդ

   

159

Նորաշեն

   

160

Գեղադիր

   

161

Գեղաձոր

   

162

Շիրակ

Գյումրի

Գյումրի

   

163

Ախուրյան

Ազատան

   

164

Ախուրիկ

   

165

Ախուրյան

   

166

Այգաբաց

   

167

Առափի

   

168

Արևիկ

   

169

Բայանդուր

   

170

Բենիամին

   

171

Գետք

   

172

Երազգավորս

   

173

Լեռնուտ

   

174

Կարմրաքար

   

175

Կրաշեն

   

176

Հայկավան

   

177

Հացիկ

   

178

Ղարիբջանյան

   

179

Մայիսյան

   

180

Մարմաշեն

   

181

Մեծ Սարիար

   

182

Ոսկեհասկ

   

183

Ջաջուռ

   

184

Ջրառատ

   

185

Քեթի

   

186

Արթիկ

Անուշավան

   

187

Արթիկ

   

188

Լեռնակերտ

   

189

Լուսակերտ

   

190

Հայկասար

   

191

Հայրենյաց

   

192

Հառիճ

   

193

Հոռոմ

   

194

Հովտաշեն

   

195

Մեծ Մանթաշ

   

196

Մեղրաշեն

   

197

Նահապետավան

   

198

Նոր Կյանք

   

199

Պեմզաշեն

   

200

Սարալանջ

   

201

Սարատակ

   

202

Վարդաքար

   

203

Տուֆաշեն

   

204

Փանիկ

   

205

Փոքր Մանթաշ

   

205

Անի

Գուսանագյուղ

   

207

Ձորակապ

   

208

Մարալիկ

   

209

Շիրակավան

   

210

Ամասիա

Ալվար

   

211

Աղվորիկ

   

212

Ամասիա

   

213

Արդենիս

   

214

Արեգնադեմ

   

215

Բանդիվան

   

216

Բերդաշեն

   

217

Բյուրակն

   

218

Գառնառիճ

   

219

Գտաշեն

   

220

Զարիշատ

   

221

Զորակերտ

   

222

Ծաղկուտ

   

223

Հողմիկ

   

224

Հովտուն

   

225

Մեղրաշատ

   

226

Շաղիկ

   

227

Ողջի

   

228

Ջրաձոր

   

229

Աշոցք

Աշոցք

   

230

Բաշգյուղ

   

231

Բավրա

   

232

Գոգհովիտ

   

233

Զույգաբյուր

   

234

Թավշուտ

   

235

Թորոսգյուղ

   

236

Կարմրավան

   

237

Կաքավասար

   

238

Կրասար

   

239

Հարթաշեն

   

240

Ձորաշեն

   

241

Ղազանչի

   

242

Մեծ Սեպասար

   

243

Մուսայելյան

   

244

Սարագյուղ

   

245

Սարապատ

   

246

Սիզավետ

   

247

Վարդաղբյուր

   

248

Ցողամարգ

   

249

Փոքր Սարիար

   

250

Փոքր Սեպասար

   

251

Տավուշ

Նոյեմբերյան

Բերդավան

   

252

Բարեկամավան

   

253

Բաղանիս

   

254

Դովեղ

   

255

Ջուջևան

   

256

Կողբ

   

257

Նոյեմբերյան

   

258

Իջևան

Դիտավան

   

259

Ծաղկավան

   

260

Ենոքավան

   

261

Դիլիջան

Թեղուտ

   

262

Հովք

   

263

Դիլիջան

   

264

Հաղարծին

   

265

Սյունիք

Սիսիան

Գորայք

   

266

Ծղուկ

   

267

Մուցք

   

268

Շաղատ

   

269

Նորավան

   

»:

     2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                      ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

 

  • Քննարկվել է

    08.05.2024 - 23.05.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1078

Տպել