Հիշել նախագիծը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
5 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Tigran Kotanyan 04.05.2024 12:10:22 | Ոսկյա զարդի վրա թանկարժեք քարի արկայության դեպքում նույն խնդիրը կառաջանա հարկման բազան որոշելուց . | Ընդհանուր առմամբ, համակարծիք ենք, որ թանկարժեք քարերի դեպքում ևս ստացվում է այնպես, որ անկախ այն հանգամանքից, որ թանկարժեք քարերի օտարումն ազատված է ԱԱՀ-ից, թանկարժեք քարը արժեշղթայի հետագա օղակներում փաստացի հարկվում է ԱԱՀ-ով: Սակայն խնդիրն այն է, որ՝ 1) թանկարժեք քարի արժեքը միշտ չէ, որ կազմում է ոսկյա զարդի արժեքի հիմնական մասը, 2) թանկարժեք քարերի մշակման արդյունքում վերջիններիս արժեքը, ի տարբերություն ոսկու, փոփոխվում է, 3) թանկարժեք քարերից պատրասված իրերի սպառման ծավալներն, ընդհանուր առմամբ, զիջում են ոսկուց պատրաստված իրերի սպառման ծավալներին: Հետևաբար, թանկարժեք քարերի դեպքում խնդիրն անհամեմատ նվազ է և նույն ճանապարհով գնալու՝ այսինքն թանկարժեք քարերով իրերի օտարման մասով հարկման բազայի որոշման նույն կանոնները սահմանելու անհրաժեշտությունը բացակայում է: | Չի ընդունվել: |