Tigran Kotanyan
04.05.2024
Ոսկյա զարդի վրա թանկարժեք քարի արկայության դեպքում նույն խնդիրը կառաջանա հարկման բազան որոշելուց .
2 - Կողմ
5 - Դեմ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 22-րդ մաս.
«22. Ոսկուց պատրաստված իրերի օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում Օրենսգրքի 61-րդ հոդվածով և սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող՝ ԱԱՀ-ով հարկման բազայի և Օրենսգրքի 55-րդ հոդվածի համաձայն կազմվող փաստաթղթով հիմնավորված՝ տվյալ իրի արտադրության համար օգտագործված ՝ ստանդարտացված ոսկու ձուլակտորի կամ դրա մի մասի ձեռք բերման գնի դրական տարբերությունը: Սույն մասի համաձայն հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազան չի կարող պակաս լինել Օրենսգրքի 61-րդ հոդվածով և սույն հոդվածի այլ մասերով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի 25 տոկոսից։»:
Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Քննարկվել է
30.04.2024 - 15.05.2024
Տեսակ
Օրենք
Ոլորտ
Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական
Դիտումներ` 1699
Տպել04.05.2024
Ոսկյա զարդի վրա թանկարժեք քարի արկայության դեպքում նույն խնդիրը կառաջանա հարկման բազան որոշելուց .