Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1139-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1139-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ վիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1139-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետև՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Կրթության տեսչական մարմնի (այսուհետև՝ Տեսչական մարմին) գործող ստուգաթերթերում ամրագրված են իրավական ակտերի մասեր, կետեր, ենթակետեր, որոնք արդեն ուժը կորցրած են ճանաչվել կամ փոփոխության են ենթարկվել։ Հետևաբար, որպեսզի վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում տեսչական մարմինը չունենա խոչընդոտող հանգամանքներ իրավական դաշտում, անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան փոփոխություններ կրթության ոլորտում անցկացվող ստուգումների ստուգաթերթերում։

Միաժամանակ, Տեսչական մարմնի վերահսկողության ոլորտի առանձնահատկություններով պայմանավորված անհրաժեշտություն է առաջանում վերանայել ստուգաթերում նշված որոշ հարցերի ստուգման մեթոդները։

 

2.Առկա խնդիրները և առաջարկվող լուծումները.

2023 թվականին փոփոխություններ և լրացումներ են կատարվել՝ «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքներում և ոլորտը կարգավորող այլ օրենքներում, ինչպես նաև լրացումներ, փոփոխություններ և ուժը կորցրած են ճանաչվելը կրթության ոլորտի քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի մի շարք հրամանները: Հիմք ընդունելով վերոգրյալ օրենսդրական փոփոխությունները 2019 թվականի հոկտեմբերի 4-ի ընդունված ՀՀ կառավարության N 1139-Ն որոշման հավելվածներով հաստատված ստուգաթերթերի կիրարկման ընթացքում բացահայտվել են մի շարք խնդիրներ՝ կապված ինչպես օրենսդրական տեխնիկայի կանոնների խախտման (հղում է կատարվել իրավական ակտի ոչ համապատասխան հոդվածի մասին), այնպես էլ վերահսկողությունից դուրս մնացած օրենսդրական պահանջների վերահսկման հետ, ինչպես նաև շարունակական մասնագիտական զարգացման հետ կապված օրենսդրական փոփոխությունից հետո սահմանված նոր պահանջների բացակայության հետ:

 Միաժամանակ, ստուգաթերերթը պարունակում են տնտեսավարողին ավելորդ ծանրաբեռնող հարցաշարեր, որոնք պահանջում են կրթության որակի վրա ոչ էականորեն անդրադարձող թղթաբանության ստուգում, ինչը երկարացնում է մեկ ստուգման վրա ծախսվող ժամանակը, հետևաբար նաև բացասական ազդելով ստուգման արդյունավետության վրա:

Տեսչական մարմնի վերահսկողության ոլորտի առանձնահատկություններից մեկն այն է, որ նրա կողմից օգտագործվող ստուգաթերթերում նշված հացրերին պարզապես «Այո» կամ «Ոչ» պատասխանելը հնարավորություն չի տալիս ամբողջովին արտահայտել վերահսկվող տնտեսավարող սուբյկետի կողմից նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների կատարման աստիճանը։ Մասնավորապես, հաճախ կրթության բնագավառը կարգավորող իրավական ակտերի պահաջների կատարումը ուսումնական հաստատությունների կողմից կրում է զուտ ձևական, փաստաթղթային բնույթ, մինչդեռ գործնականում դրանք չեն իրացվել։ Այս փաստը, սակայն հնարավոր չէ պարզել ստուգաթերթերում նշված ստուգման մեթոդների կիրառման միջոցով։ Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել Տեսչական մարմնի վերահսկողության ոլորտներում կիրառվող ստուգաթերթերում որպես ստուգման մեթոդ օգտագործել նաև սյունակաշարեր, որոնց, ստուգաթերթի հետ համադրված կիրառման արդյունքում, հնարավոր կլինի պարզել նորմատիվ իրավական ակտով սահմանված պահաջրի բովանդակային կատարումը։ Նման մոտեցման կիրառումը հնարավորություն կտա նաև իրականցնել տնտեսավարող սուբեյեկտի ռիսկի առավել ամբողջական հաշվարկ։

Հարկ է նշել, որ փոփոխության արդյունքում գործող նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունում (նախադպրոցական ուսումնական հաստատությունում) անցկացվող ստուգումների վերաբերյալ առկա չորս ստուգաթերթերի փոխարեն գործելու են լրամշակված հինգ ստուգաթերթեր, իսկ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում առկա իննը ստուգաթերթերի փոխարեն գործելու են լրամշակված վեց ստուգաթերթեր:

 

  1. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը.

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասի համաձայն՝ ստուգաթերթերի հարցերը ձևավորվում են նվազագույն բավարարության սկզբունքի համաձայն և չեն ընդգրկում այն պահանջները, որոնց պահպանումը չի նպաստում տնտեսավարող սուբյեկտի գործունեությունից առաջացող ռիսկերի նվազեցմանը: Նախագծի ընդունման նպատակն է բարելավել 2018 թվականի N 1139-Ն որոշման հավելվածներով N1, N2 և N3 հաստատված ստուգաթերթերը, որի արդյունքում կբարձրանա տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների արդյունավետությունն ու կնպաստի կրթության ուսումնական հաստատություններում կրթության որակի առկա խնդիրների ավելի օբյեկտիվ բացահայտմանը:

Այդ նպատակով՝ Նախագծով առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել՝

  1. նախադպրոցական կրթական նախադպրոցական կրթության ոլորտում գործող հետևյալ ստուգաթերթերը.

 1) նախադպրոցական ուսումնական հաստատությունում տնօրենին ներկայացվող պահանջների կատարմանն ուղղված ստուգման,

2) նախադպրոցական ուսումնական հաստատությունում մեթոդիստին` տնօրենի ուսումնական գծով տեղակալի, մանկավարժական աշխատողների ներկայացվող պահանջների կատարմանն ուղղված ստուգման,

3) նախադպրոցական ուսումնական հաստատությունում զարգացնող միջավայրին ներկայացվող պահանջների կատարմանն ուղղված ստուգման,

4) նախադպրոցական ուսումնական հաստատությունում կրթության կազմակերպման պահանջների կատարմանն ուղղված ստուգման:

  1. հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) (այսուհետև՝ հաստատության) կրթության ոլորտում գործող հետևյալ ստուգաթերթերը.

1) հաստատությունում կրթության կազմակերպման՝ հհ օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարմանն ուղղված ստուգման,

2) հաստատությունում ուսուցչի պարտականություն-ների կատարմանն ուղղված ստուգման,

3) հաստատությունում տնօրենին ներկայացվող պահանջների կատարմանն ուղղված ստուգումների,

4) հաստատությունում տնօրենի տեղակալի, սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպչի, դասղեկի/դասվարի պարտականությունների կատարմանն ուղղված ստուգման,

 5) հաստատությունում մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկին եվ նկարագրերին ներկայացվող պահանջների կատարմանն ուղղված ստուգման,

6) հաստատությունում կառավարման խորհրդի ձեվավորմանն ու լիազորությունների կատարմանն ուղղված ստուգման,

7) հաստատությունում խորհրդակցական մարմիններին ներկայացվող պահանջների կատարմանն ուղղված ստուգման,

8) հաստատությունում ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի օրինակելի կարգի պահանջների կատարմանն ուղղված ստուգման,

9) դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման եվ հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու եվ ազատելու կարգի պահանջների կատարմանն ուղղված ստուգման,

10) հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման եվ ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի` հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգի պահանջների կատարմանն ուղղված ստուգման,

11) հաստատություններում գործածվող փաստաթղթերի ցանկի, դրանց լրացման (գործածման) կարգի պահանջների կատարմանն ուղղված ստուգման,

12) հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգի պահանջների կատարմանն ուղղված ստուգման:

3.Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական (այսուհետև՝ ՈՒսումնական հաստատության) կրթության ոլորտում գործող հետևյալ ստուգաթերթերը՝

  1. ՈՒսումնական հաստատությունում կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի ձևավորման և տնօրենի ընտրության կարգերի պահանջների կատարմանն ուղղված ստուգումների,
  2. Ուսումնական հաստատությունում տնօրենին և կրթության կազմակերպմանը ներկայացվող՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարմանն ուղղված ստուգումների,
  3. Ուսումնական հաստատությունում ընդունելության կարգերի պահանջների կատարմանն ուղղված ստուգումների,
  4. Ուսումնական հաստատությունում բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների` բարձրագույն ուսումնական հաստատությունում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու վերաբերյալ կարգի պահանջների կատարմանն ուղղված ստուգումներ,
  5. Ուսումնական հաստատությունում պետական ամփոփիչ ստուգման կազմակերպման ու անցկացման և շրջանավարտների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման և պահպանման կարգերի պահանջների կատարմանն ուղղված ստուգումների,
  6. Ուսումնական հաստատությունում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տրամադրելու վերաբերյալ իրականացվող ստուգումների,
  7. Ուսումնական հաստատությունում հեռավար, դրսեկությամբ, վարպետային եվ մեկից ավելի ուսուցման կարգերի պահանջների կատարմանն ուղղված ստուգումների,
  8. Ուսումնական հաստատությունում սովորողների ակադեմիական արձակուրդում գտնվելու, տեղափոխման և վերականգնման կարգերի պահանջների կատարմանն ուղղված ստուգումների,
  9. Ուսումնական հաստատությունում դասախոսների և արտադրական ուսուցման վարպետների վերապատրաստման կարգերի պահանջների կատարմանն ուղղված ստուգումների:

Տեսչական մարմնի ստուգաթերթերում, ըստ անհրաժեշտության, որպես ստուգման մեթոդ սահմանվում է նաև սյունակաշարերի կիրառումը։

Հարկ է նշել, որ վերոգրյալ գործող ստուգաթերթերում առկա են մի շարք տեխնիկական խնդիրներ, ինչպես նաև օրենքի պահանջների անհարկի հղումներ, վերախմբագրման ենթակա ձևակերպումներ, ինչը նվազեցնում է ոլորտի նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու հնարավորությունը։

 

  • Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում նախադպրոցական, հանրակրթական և նախնական մասնագիտական և (կամ) միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում իրականացվող ստուգումների ստուգաթերթերը կհամապատասխանեցվեն գործող օրենսդրությանը և կապահովեն ոլորտի վերահսկողության անխոչընդոտ, առավել ամբողջական և արդյունավետ իրականացմանը:

 

  • Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և տեսչական մարմնի կողմից համատեղ:

6.Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

7.Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին.

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի կամ եկամուտների ավելացում կամ նվազում չի նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։

 

  • Քննարկվել է

    25.04.2024 - 11.05.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1394

Տպել

Առաջարկներ`

ԿԱրեն Օսեյան

06.05.2024

Առաջարկում եմ նախագծի հավելված 2-ի 2-րդ ստուգաթերթի «Ծանոթագրություններ»-ի 6-րդ կետում «1,5» թիվը փոխարինել «1,38» թվով՝ հիմք ընդունելով նույն ստուգաթերթի 6-րդ հարցի կշիռը (1,38) և ընդհանուր կշռային միավորների՝ ըստ ստուգաթերթի հարցերի բաշխվածությունը։

Տեսնել ավելին