Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1139-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1139-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետև՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2023 թվականին փոփոխություններ և լրացումներ են կատարվել՝ «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքներում և ոլորտը կարգավորող այլ օրենքներում, ինչպես նաև լրացումներ, փոփոխություններ և ուժը կորցրած են ճանաչվելը կրթության ոլորտի քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի մի շարք հրամանները:Կրթության տեսչական մարմնի (այսուհետև՝ Տեսչական մարմին) գործող ստուգաթերթերում ամրագրված են իրավական ակտերի մասեր, կետեր, ենթակետեր, որոնք արդեն ուժը կորցրած են ճանաչվել կամ փոփոխության են ենթարկվել։ Հետևաբար, որպեսզի վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում տեսչական մարմինը չունենա խոչընդոտող հանգամանքներ իրավական դաշտում, անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան փոփոխություններ կրթության ոլորտում անցկացվող ստուգումների ստուգաթերթերում։

  • Քննարկվել է

    25.04.2024 - 11.05.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1391

Տպել

Առաջարկներ`

ԿԱրեն Օսեյան

06.05.2024

Առաջարկում եմ նախագծի հավելված 2-ի 2-րդ ստուգաթերթի «Ծանոթագրություններ»-ի 6-րդ կետում «1,5» թիվը փոխարինել «1,38» թվով՝ հիմք ընդունելով նույն ստուգաթերթի 6-րդ հարցի կշիռը (1,38) և ընդհանուր կշռային միավորների՝ ըստ ստուգաթերթի հարցերի բաշխվածությունը։

Տեսնել ավելին