ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ, ՁԵՎԵՐԸ ԵՎ ՎԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի պահանջը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
- Հաստատել «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում կրթական գործընթացի կազմակերպման համար գործածության ենթակա փաստաթղթերի անվանացանկը և ձևերը»՝ համաձայն հավելված 1-ի:
- Հաստատել «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում կրթական գործընթացի կազմակերպման համար գործածության ենթակա փաստաթղթերի վարման կարգը»՝ համաձայն հավելված 2-ի:
- Սահմանել, որ սույն հրամանի հավելված N 1-ի 5-ից 10-րդ կետերում նշված փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով վարումը պարտադիր է 2024 թվականի սեպտեմբերի 1-ից:
- Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2024-2025 ուսումնական տարվանից:
Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հավելված 1
Կրթության, գիտության, մշակույթի և
սպորտի նախարարի
2024 թ. N -Ն հրամանի
ԱՆՎԱՆԱՑԱՆԿ ԵՎ ՁԵՎԵՐ
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
- Նախադպրոցական ուսումնական հաստատություններում (այսուհետ՝ հաստատություն) կրթական գործընթացի կազմակերպման համար գործածության ենթակա փաստաթղթերն են՝
- նախադպրոցական ուսումնական հաստատության տարեկան աշխատանքային պլան. (Ձև 1)
- մեթոդիստի՝ հաստատության տնօրենի ուսումնական գծով տեղակալի տարեկան աշխատանքային պլան.
- մանկավարժական աշխատողների կողմից ուսումնադաստիարակչական աշխատանքների պլան.
- հաստատության մանկավարժական խորհրդի նիստի արձանագրություն.
- սանի անձնական գործ
- սաների շարժի մատյան.
- սաների հաշվառման մատյան.
- աշխատողի անձնական գործ
- հաստիքացուցակ.
- տարիֆիկացիոն մատյան:
- Սույն անվակացանկում նշված փաստաթղթերը կիրառման ենթակա են բոլոր հաստատություններում՝անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից:
Հավելված 2
Կրթության, գիտության, մշակույթի և
սպորտի նախարարի
2024 թ. N -Ն հրամանի
ԿԱՐԳ
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎԱՐՄԱՆ (ԳՈՐԾԱԾՄԱՆ)
1․ Սույն կարգով կարգավորվում են հաստատություններում գործածվող փաստաթղթերի վարման (գործածության) հետ կապված իրավահարաբերությունները։
- Հաստատության տարեկան աշխատանքային պլան
- Հաստատության տարեկան աշխատանքային պլանը (այսուետ՝ աշխատանքային պլան) քննարկվում և հաստատվում է տվյալ ուսումնական տարվա մանկավարժական խորհրդի առաջին նիստում և հրապարակվում հաստատության պաշտոնական կայքում:
- Աշխատանքային պլանը կազմվում է նախորդ ուստարվա ներքին գնահատման արդյունքների վերլուծության հիման վրա:
- Աշխատանքային պլանում ըստ ամիսների ներկայացված են ուսումնադաստիարակչական և ֆինանսատնտեսական աշխատանքները:
- Աշխատանքային պլանը ներառում է տվյալ ուսումնական տարվա՝
- առաջնահերթ խնդիրները.
- պարապմունքների բաշխման ցանկը՝ ըստ տարիքային խմբերի.
- օրվա կանոնակարգը՝ ըստ տարիքային խմբերի.
- ծրագրամեթոդական գրականության ցանկը.
- ծնողավարման թեմաները (ժամանակացույց).
- ուսումնադաստիարակչական աշխատանքների, այդ թվում՝ պարապմունքների դիտարկման, թերթիկները. (Ձև 2)
- ուսումնադաստիարակչական աշխատանքների կատարողականի վերաբերյալ եռամսյակային հաշվետվությունը:
- Մեթոդիստի՝ հաստատության տնօրենի ուսումնական գծով տեղակալի տարեկան աշխատանքային պլան
- Մեթոդիստի տարեկան աշխատանքային պլանը կազմվում է ուսումնական հաստատության տարեկան աշխատանքային պլանի ուսումնադաստիարակչական աշխատանքներ բաժնի հիման վրա:
- Մեթոդիստի տարեկան աշխատանքային պլանը հաստատվում է հաստատության տնօրենի կողմից՝ օգոստոսի 25-ից 30-ը:
- Մեթոդիստի տարեկան աշխատանքային պլանում ի թիվս սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերի ներառվում են նաև՝
- ուսումնադաստիարակչական աշխատանքների դիտարկումների ժամանակացույցը.
- մեթոդական խորհրդատվությունների, դասընթացների ժամանակացույցը, արձանագրությունները:
- Մանկավարժական աշխատողների կողմից ուսումնադաստիարակչական աշխատանքների պլան
- Դաստիարակների, երաժշտության դաստիարակների, ֆիզհրահանգիչների կողմից իրականացվող ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանավորումը պետք է բխի հիմնական կամ այլընտրանքային ծրագրի պահանջներից:
- Մանկավարժական աշխատողների կողմից իրականացվող ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանում ներառվում են՝
- տվյալ տարիքային խմբի պարապմունքների բաշխման ցանկը, օրվա կանոնակարգը.
- ծրագրամեթոդական գրականության ցանկը.
- օրվա ընթացքում սաների գործունեության տարբեր ձևերի պլանավորումը.
- սաների զարգացման ընթացքի դիտարկման և գնահատման թերթիկները.
- ընտանիքի հետ համագործակցության գործիքակազմը (թեմաներ, ժամանակացույց, արձանագրություն).
- եռամսյակային հաշվետվությունները:
- Լրացուցիչ կրթական ծառայությունների մասնագետների կողմից իրականացվող ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանավորումը պետք է իրականացվի լրացուցիչ կրթական ծրագրի բոլոր պահանջների հաշվառմամբ:
- Հաստատության մանկավարժական խորհրդի նիստի արձանագրություն
- Հաստատության մանկավարժական խորհրդի նիստի արձանագրությունը կազմվում է խորհրդի քարտուղարի կողմից և եռօրյա ժամկետում վավերացվում է խորհրդի նախագահի կողմից:
- Հաստատության մանկավարժական խորհրդի նիստի արձանագրությունը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը՝
- արձանագրության հերթական համարը.
- նիստի անցկացման օրը.
- նիստին մասնակցողների թիվը.
- նիստի օրակարգը.
- քննարկված հարցերի ամփոփ բովանդակությունը.
- խորհրդի որոշումը:
- Տվյալ ուսումնական տարվա արձանագրությունները հավաքվում են առանձին թղթապանակում, ուսումնական տարվա ավարտից հետո կարվում են՝ ձևավորելով մանկավարժական խորհրդի արձանագրությունների մատյան:
- Սանի անձնական գործ
- Սանի անձնական էլեկտրոնային գործը (այսուհետ` անձնական գործ) սանի մասին ամփոփ տեղեկություններ պարունակող փաստաթղթերի և նյութերի ամբողջությունն է, որը ձևավորվում և պահպանվում է «Նախադպրոցական կրթության կառավարման միասնական համակարգում» (այսուհետ` համակարգ) սանի անհատական տվյալները մուտքագրելու միջոցով՝ ինքնաշխատ եղանակով։
- Սանի անձնական գործը լրացնում է տնօրենի հրամանով նշանակված աշխատակիցը։
- Սանի տվյալները համակարգ մուտքագրվում են հրամանագրելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում։
- Մուտքագրված տվյալների իսկության և ամբողջականության համար պատասխանատու է հաստատության տնօրենը։
- Սանի անհատական տվյալներն են․
- հանրային ծառայությունների համարանիշը կամ օրենքով սահմանված կարգով դրանից հրաժարվելու մասին տեղեկանքի համարը.
- անունը, ազգանունը, հայրանունը.
- ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը.
- անձը հաստատող փաստաթղթի տեսակը և համարը.
- ընդունվելու տարին, ամիսն ու ամսաթիվը (լրացվում է միայն երեխայի տվյալները առաջին անգամ մուտքագրելիս).
- սեռը.
- քաղաքացիությունը.
- Ազգությունը.
- հաշվառման հասցեն.
- փաստացի բնակության վայրը հաշվառման վայրի հետ համընկնելու մասին նշում.
- կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանի կարիքի մասին նշում.
- ծնողի կամ օրինական ներկայացուցչի անունը, ազգանունը, հայրակունը. հետադարձ կապի տվյալներ:
- Սաների շարժի մատյան
- Սաների շարժի մատյանը ձևավորվում և պահպանվում է համակարգում սանի անհատական տվյալները մուտքագրելու միջոցով՝ ինքնաշխատ եղանակով։
- Շարժի մատյանում գրանցվում են սանի ընդունման, ազատման և տարիքային խմբից խումբ տեղափոխման մասին իրավական ակտերի համարը, տարին, ամիսն ու ամսաթիվը:
- Սաների հաշվառման մատյան
- Սաների հաշվառման մատյանը (այսուհետ՝ մատյան) ձևավորվում է համակարգում տվյալ տարիքային խմբերի կազմավորման հիման վրա՝ ինքնաշխատ եղանակով։
- Մատյանում ցուցադրվում է՝
- տարիքային խումբը.
- խմբում ընդգրկված սաների ցանկը.
- դաստիարակի անունը, ազգանունը, հայրանունը.
- տվյալ տարիքային խմբի պարապմունքների բաշխման ցանկը.
- ամսաթիվը, ամիսն ու տարին.
- սաների հաճախումների արձանագրումը:
- Մատյանը ցուցադրվում է ամսական բաժանումներով։
- Մատյանի լրացումը (գործածումը) իրականացնում է տվյալ խմբի դաստիարակը։
- Աշխատողի անձնական գործ
- Աշխատողի անձնական էլեկտրոնային գործը (այսուհետ` գործ) աշխատողի աշխատանքային գործունեության մասին ամփոփ տեղեկություններ պարունակող փաստաթղթերի և նյութերի ամբողջությունն է, որը ձևավորվում և պահպանվում է համակարգում աշխատողի անհատական տվյալները մուտքագրելու միջոցով՝ ինքնաշխատ եղանակով։
- Գործը վարում է հաստատության տնօրենը, կամ տնօրենի հրամանով նշանակված աշխատակիցը՝ աշխատողի կողմից անձամբ, բոլոր հարցերի վերաբերյալ սպառիչ պատասխանների հիման վրա, անձնական փաստաթղթերի ստույգ բովանդակությամբ։
- Գործի վարումը սկսվում է աշխատողի` համապատասխան պաշտոնում նշանակվելու մասին իրավական ակտի ուժի մեջ մտնելուց հետո։
- Աշխատողի անհատական տվյալներն են՝
- հանրային ծառայությունների համարանիշը կամ օրենքով սահմանված կարգով դրանից հրաժարվելու մասին տեղեկանքի համարը.
- անունը, ազգանունը, հայրանունը.
- հաշվառման վայրը.
- անձնագրի կամ նույնականացման քարտի սերիան և համարը.
- անձնագրի կամ նույնականացման քարտի տրման տարին, ամիսն ու ամսաթիվը.
- ում կողմից է տրվել անձնագիրը.
- ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը.
- սեռը.
- քաղաքացիությունը.
- ազգությունը.
- հեռախոսի համարը.
- Գործը ընդգրկում է աշխատողի անհատական տվյալները և՝
- աշխատանքի ընդունման պայմանագրի, պայմանագրում կատարված փոփոխությունների, համաձայնագրերի էլեկտրոնային տարբերակը՝ PDF ձևաչափով.
- աշխատանքի ընդունման, ազատման մասին անհատական իրավական ակտի համարը, տարին, ամիսն ու ամսաթիվը, պատճառը.
- պաշտոնային դրույքաչափը (զբաղվածություն / ծանրաբեռնվածություն).
- հիմնական պաշտոնը.
- համատեղությամբ (նաև տվյալ հաստատությունում) պաշտոնը (աշխատանքը).
- աշխատանքային ստաժը.
- մանկավարժական ստաժը.
- կրթությունը.
- մասնագիտական ուսումնական հաստատությունը, ընդունվելու, ավարտելու տարին.
- որակավորումը.
- ավարտական փաստաթղթի համարը.
- գիտական աստիճանը, կոչումը.
- պարտադիր վերապատրաստում անցնելու տարին, ամիսն ու ամսաթիվը.
- որակավորման տարակարգ ստանալու տարին, ամիսն ու ամսաթիվը, փաստաթղթի համարը, տարակարգի աստիճանը:
- Հաստիքացուցակ
- Հաստիքացուցակը ձևավորվում է համակարգում պաշտոնների անվանացանկը, հաստիքների թիվը և դրույքաչափերը լրացնելուց հետո՝ ինքնաշխատ եղանակով։
- Պաշտոնների անվանացանկը, հաստիքներ թիվը և դրույքաչափերը լրացնում է տնօրենը կամ տնօրենի կողմից հրամանով նշանակված ուսումնական հաստատության աշխատակիցը։
- Էլեկտրոնային հաստիքացուցակում արտացոլվում են հետևյալ տվյալները՝
1) պաշտոնի անվանումը.
2) հաստիքների թիվը.
3) պաշտոնի բոլոր հաստիքների դրույքաչափը (դրամ)՝ մեկ ամսվա և մեկ տարվա համար: 34. Ձևավորված հաստիքացուցակը ներբեռնվում է համակարգից։
- Տարիֆիկացիոն մատյան
- Տարիֆիկացիոն մատյանը ձևավորվում է համակարգում հաստատությունում տարիքային խմբերի ձևավորման և աշխատանքի բաշխման հիման վրա՝ ինքնաշխատ եղանակով։
- Տարիֆիկացիոն մատյանում ցուցադրվում է՝
- հաստատության աշխատողների ցուցակը.
- հաստատության մանկավարժական աշխատողների ուսումնական ծանրաբեռնվածության համապատասխան վարձատրության չափը.
- հաստատության վարչատնտեսական պաշտոնները և դրան համապատասխան վարձատրության չափը.
- հաստատության աշխատողների աշխատավարձը ամսեկան և տարեկան կտրվածքով.
- հաստատության մանկավարժական աշատողների հավելավճարի չափը:
Ձև 1
Հաստատված է մանկավարժական խորհրդի առաջին նիստում Տնօրեն` ___________
«____» ____________ 20 թ.
ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆ
------------------------------------ուսումնական տարի
Ամիսը
|
Պատասխանատուն
|
I շաբաթ
|
II
շաբաթ
|
III
շաբաթ
|
IV
շաբաթ
|
Նշումներ կատարման մասին
|
1. Ուսումնադաստիարակչական աշխատանք՝
1)
2)
3)
2. Ֆինանսատնտեսական և վարչական աշխատանք՝
1)
2)
3)
|
|
|
|
|
|
|
Ձև 2
Ուսումնադաստիարակչական աշխատանքների դիտարկման թերթիկ
Հաստատություն՝ ------------------------------------------------------------------------------------------------
Տարիքային խումբ՝ ------------------------------------------------------------------------------------------
Մանկավարժական աշխատող՝ ------------------------------------------------------------------------------
Ամսաթիվ՝ -----------------------------------------------------------------------------------------------------
Ուսումնադաստիարակչական գործընթաց
|
Գործունեության տարբեր ձևերի պլանավորում
|
Առկա է
|
Առկա չէ
|
Մեկնաբանություն
|
Թերի է
|
Ամբողջական է
|
Առավոտյան ընդունելություն
|
|
|
|
|
Առավոտյան մարմնամարզություն /ամսական/
|
|
|
|
|
Խաղ
|
|
|
|
|
Դիտում
|
|
|
|
|
Զբոսանք
|
|
|
|
|
Մշակութային այցեր/եռամսյակի կտրվածքով/
|
|
|
|
|
Էքսկուրսիա
/եռամսյակի կտրվածքով/
|
|
|
|
|
Անհատական, զույգերով, ենթախմբով աշխատանք
|
|
|
|
|
Աշխատանք ծնողների հետ
|
|
|
|
|
Լրացուցիչ դիտարկումներ՝
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Եզրակացություն՝----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Պարապմունքի դիտարկման թերթիկ
Հաստատություն՝ ------------------------------------------------------------------------------------------------
Տարիքային խումբ՝ ------------------------------------------------------------------------------------------
Ծրագրային բաղադրիչ՝ ----------------------------------------------------------------------------------------
Թեմա՝ ----------------------------------------------------------------------------------------------------
Սաների թիվ (ցուցակայնի և ներկա)՝ -----------------------------------------------------------------------
Մանկավարժական աշխատող՝ ------------------------------------------------------------------------------
Ամսաթիվ՝ -----------------------------------------------------------------------------------------------------
Գնահատման չափանիշներ
|
Այո
|
Մասամբ
|
Ոչ
|
Մեկնաբանություն
|
Պարապմունքը պլանավորված է, ձևակերպված են պարապմունքի թեման, նպատակը, քայլերը և վերջնարդյունքները:
|
|
|
|
|
Քայլերը բխում են սահմանված նպատակից, փոխկապակցված են:
|
|
|
|
|
Մանկավարժական աշխատողը մոտիվացիա է ստեղծում սաների մեջ և խթանում նրանց հետաքրքրությունը:
|
|
|
|
|
Պարապմունքի ընթացքում պահպանվում են բոլոր փուլերի սահուն հերթագայումները:
|
|
|
|
|
Պարապմունքն անցկացվում է փոխգործուն մեթոդների կիրառմամբ, առկա են խմբային առաջադրանքներ:
|
|
|
|
|
Մանկավարժական աշխատողն ապահովում է յուրաքանչյուր սանի ներգրավվածությունը պարապմունքի ընթացքում:
|
|
|
|
|
Մանկավարժական աշխատողը կիրառում է ձևավորող գնահատման տարբեր ձևեր և գործիքներ:
|
|
|
|
|
Մանկավարժական աշխատողն ապահովում է հետադարձ կապ յուրաքանչյուր սանի հետ:
|
|
|
|
|
Մանկավարժական աշխատողը հարգանքով է վերաբերվում բոլոր սաներին:
|
|
|
|
|
Մանկավարժական աշխատողն արձագանքում է բոլոր սաների կարիքներին:
|
|
|
|
|
Մանկավարժական աշխատողնը խոսում է պարզ ու գրագետ, ունի խոսքի չափավոր տեմպ և այլն):
|
|
|
|
|
Մանկավարժական աշխատողի կողմից ապահովվում է դրական հուզական միջավայր պարապմունքի ընթացքում:
|
|
|
|
|
Պարապմունքի ընթացքում կիրառվում են խաղերի տարբեր տեսակներ /դիդակտիկ խաղ, խաղ-բեմականացում, երաժշտադիդակտիկ խաղ և այլն/:
|
|
|
|
|
Ուսումնադաստիարակչական գործընթացի արդյունավետ կազմակերպման համար առկա են
· դիդակտիկ պարագաներ,
· սարքավորումներ,
· կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սաների համար հարմարեցումներ:
|
|
|
|
|
Պարապմունքի դիդակտիկ պարագաները սաների համար հասանելի վայրում են տեղադրված, բաշխիչ նյութերը համապատասխանում են նրանց քանակին:
|
|
|
|
|
Պարապմունքի կշռադատման փուլում սաները նկարագրում են իրենց ձեռքբերումները:
|
|
|
|
|
Լրացուցիչ դիտարկումներ՝
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Եզրակացություն՝
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------