Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 872-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ի 2024 թվականի N – Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 872-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Ղեկավարվելով «Գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. ՀՀ կառավարության 2022 թվականի հունիսի 17-ի «Գնահատման մասնագիտական հանձնաժողովի կանոնադրությունը սահմանելու մասին» N 872-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 8-րդ կետում «նվազագույնը հինգ» բառերը փոխարինել «նվազագույնը երկու» բառերով։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի –ի ««Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ- Ն օրենքն ուժի մեջ մտնելու օրը:

 

Հայաստանի Հանրապետության

Վարչապետ Նիկոլ Փաշինյան

Երևան 2024

  • Քննարկվել է

    17.04.2024 - 03.05.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1660

Տպել

Առաջարկներ`

Հմայակ Հակոբյան

22.04.2024

Ստիպված եմ նույն միտքը կրկնել այստեղ ևս․ Հանձնաժողովի անդամների մասնագիտական աշխատանքային փորձի շեմը 5 տարուց իջեցնելով 2-ի առաջ է բերելու բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես․ Երկու տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող գնահատողների գերակշիռ մասը կարող է գնահատել առավելագույնը բնակարան, առանձնատուն և հազվադեպ՝ հասարակական նշանակության անշարժ գույք։ Ինչպես գիտենք հանձնաժողովը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի գրությունների հիման վրա ուսումնասիրում է պետական անշարժ գույքերի շուկայական արժեքների գնահատման հաշվետվություններ, որոնց գերակշիռ մասը իրենցից ներկայացնում են խոշոր արտադրական կամ հասարակական օբյեկտներ, որոնց գնահատումը շատ բարդ է, ինչպես նաև ուսումնասիրման են ներկայացվում կադաստրի կոմիտեի հաշվառման ծրագիր մուտքագրված գնահատման հաշվետվությունները, որոնք նույնպես հիմնականում իրենցից ներկայացնում են խոշոր արտադրական կամ հասարակական նշանակության անշարժ գույքեր։ Վերը թվարկված գույքերը այսօր կարող են գնահատել լիազոր մարմնում հաշվառված գնահատողների շուրջ 40 տոկոսը։ Իսկ հանձնաժողովի այն անդամը, որը երբևէ նման հաշվետվություն չի կազմել (հնարավոր է նույնիսկ չի տեսել), չի կարող և առավել ևս չպետք է ուսումնասիրի որևէ հաշվետվություն։ Պետական և համայնքային գույքերի ցանկում երբեմն հանդիպում են յուրահատուկ և եզակի գույքեր, որոնց գնահատությունները արվում են բացառապես հեղինակավոր գնահատողների հետ քննարկումների և խորհրդակցությունների արդյունքում։ Հանձնաժողովի կազմում ընդգրկելով 2 տարվա փորձ ունեցող (այսինքն անփորձ) գնահատողների, ուսումնասիրությունները կկատարվեն թերի և մակերեսորեն, ինչն էլ մեծ վնաս կհասցնի պետական և համայնքային բյուջեներին։ Այսօրվա գործող հանձնաժողովը իր փորձառու կազմով ապացուցել է իր աշխատանքի արդյունավետությունը կոնկրետ թվերով (2023 թվականի համար շուրջ 1,4 միլիարդ ՀՀ դրամ պետ բյուջեի միջոցների տնտեսում), ինչը կադաստրի կոմիտեի ղեկավարը հպարտությամբ ներկայացրեց Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Ինչ վերաբերվում է Նախագծի հիմնավորման այն դրույթին, որ Գործնականում օրենքի կիրարկման տեսանկյունից ներկայումս հաճախ են դժվարություններ առաջանում հանձնաժողովում գնահատողների ներգրավման տեսանկյունից, հարկ է նշել, որ այսօր հաշվառված գնահատողների ավելի քան 40 տոկոսը ունեն հինգ և ավելի տարվա մասնագիտական աշխատանքային փորձ և այս թիվը աճում է յուրաքանչյուր եռամսյակ։ «Գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի և ոլորտին վերաբերվող իրավական ակտերի համահեղինակ Կադաստրի կոմիտեի կադաստրային գնահատման և շուկայի վերլուծության վարչության նախկին պետ ՀՀ տարածքում գնահատման գործունեության մասնագիտական հանձնաժողովի նախկին նախագահ՝ Հմայակ Հակոբյան

Տեսնել ավելին