<Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն> ՀԿ
02.05.2024
8. 13-րդ հոդվածով մշակված լրացումը, մեր կարծիքով, օրենսգրքի մակարդակով փորձ է կատարվում միջամտել օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած անձի՝ կառավարման և բիզնես գործընթացներին, առանց որևէ հիմնավորման: Խնդրում ենք բացատրել, թե ի՞նչ նպատակ է հետապնդում կամ ո՞րն է մինչև հաջորդ տարվա փետրվարի 20-ը ընդերքօգտագործողի կողմից ինժեներատեխնիկական անձնակազմի հաստիքացուցակը և այդ հաստիքները զբաղեցնող աշխատակիցների մասնագիտական կրթության մասին տվյալները լիազոր մարմին ներկայացնելու անհրաժեշտությունը: Հարկ է նշել, որ Օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 18․1 կետով սահմանված է, որ մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցողները լիազոր մարմնին պետք է տեղեկացնեն 49-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ և 10-րդ կետերով (նաև ինժեներատեխնիկական անձնակազմին) պահանջվող տեղեկություներում փոփոխություններ կատարելու մասին՝ 14 օրվա ընթացքում։ 30-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն լիազոր մարմինը ընդերքօգտագործողին կարող է տալ գրավոր զգուշացում՝ ոչ միայն արդյունահանող, այլև բոլոր տեսակի թույլտվություն ունեցողներին։ Ընդերքօգտագործման իրավունք հայցող կազմակերպության ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությունների բովանդակությունը և դրանց ներկայացվող պահանջները սահմանեվել են ՀՀ կառավարության 2013թ․ N367, N368 և N369 որոշումներով՝ համաձայն որոնց ընկերությունները կարող են ունենալ հաստիքային աշխատակիցներ կամ մասնագետների կամ մասնագիտական կազմակերպությունների հետ կնքված պայմանգրեր, իսկ այս օրենքի նախագծով պահանջվում է ներկայացնել միայն հաստիկացուցակ։ Ըստ 2023 թվականի մայիսին ՀՀ կառավարության կողմից ընդունված Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության՝ հանքարդյունաբերության ոլորտի ընկերություններին և ներդրողներին մտահոգող առաջնային հարցերից է այն իրավական դաշտի կայունությունը, որտեղ նրանք պատրաստվում են ներդրումներ կատարել: ՀՀ-ում գործող իրավակարգավորումները պետք է ապահովեն ներդրումներ կատարելու կայուն հիմք՝ ընկերություններին տրամադրելով երաշխավորված տնօրինման, ինչպես նաև բացառիկ և ազատ հիմունքներով ընդերքօգտագործում իրականացնելու և արտադրություն ծավալելու հնարավորություն։ Ռազմավարությունը թույլ կտա ունենալ տեսլական և իրականացնել կոնկրետ գործողություններ՝ վերը նշված խնդիրների լուծման և ոլորտի կայուն զարգացում, ինչպես նաև ներդրումների ներգրավում ապահովելու համար։ Սակայն այս օրենքի նախագիծը չի բխում նշյալ ռազմավարության վերոնշյալ նպատակներից և ներդրումների իրականացման համար կարևոր միջազգային լավագույն փորձից։