Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1.  Անհրաժեշտությունը –  Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում անհրաժեշտություն է առաջացել սահմանել տեխնածին հանքավայր հասկացությունը, կարգավորել հաշվեկշռային պաշարներ չպարունակող հանքավայրերի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման կանոնները, սահմանել հետևանքներ այնպիսի դեպքերի համար, երբ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները կատարվում են ծրագրում ամրագրված ցուցանիշներից շեղումներով, ՀՀ կառավարության և ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազոր մարմնի իրավասություններում ամրագրել տեխնածին հանքավայրերի արդյունահանման իրավունքի տրամադրման կարգի, գետերի ափերին գտնվող հանքերևակումներում երկրաբանական ուսումնասիրության և ավազի (ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդի) պաշարների հաշվարկման կարգի, այլ ոլորտներում իրականացվող շինարարությանը զուգահեռ արդյունահանվող օգտակար հանածոյի օգտագործման կարգի, օգտակար հանածոների արդյունահանման նախագծում ամրագրվող հիմնարար տեխնոլոգիական ցուցանիշների և դրանցից շեղման թույլատրելի չափերի, ինչպես նաև մի շարք այլ իրավական ակտերի սահմանման իրավասությունը։ Նախագծով նախատեսվում է սահմանել, որ ոչ մետաղական օգտակար հանածոների այն հանքավայրերը, որոնց պաշարները հաստատվել են 2021 թվականից առաջ, նախքան ընդերքօգտագորման իրավունք տրամադրելը պետք է ենթարկվեն պաշարների վերագնահատման։ Սահմանվում են հետևանքներ այն իրավաբանական անձանց և դրանց իրական շահառուների համար, որոնք նախկինում հանդիսացել են օրենսգրքով սահմանված դեպքերով դադարեցված ընդերքօգտագործման իրավունքի կրողներ, կամ իրական շահառումներ։ Այսպիսով, անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում՝ վերը նշված հարցերը կարգավորելու համար:
  2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները Ներկայումս Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում սահմանված չէ «տեխնածին հանքավայր» հասկացությունը, կարգավորված չեն հաշվեկշռային պաշարներ չպարունակող հանքավայրերի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման կանոնները, սահմանված չեն հետևանքներ այնպիսի դեպքերի համար, երբ երկրաբանական ուսումնասիրման աշխատանքները կատարվում երկրաբանական ուսումնասիրության ծրագրով ՀՀ կառավարության և ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազոր մարմնի իրավասություններում ամրագրված չեն գետերի ափերին գտնվող հանքերևակումներում երկրաբանական ուսումնասիրության և ավազի (ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդի) պաշարների հաշվարկման կարգի, այլ ոլորտներում իրականացվող շինարարությանը զուգահեռ արդյունահանվող օգտակար հանածոյի օգտագործման կարգի, նախագծում ամրագրվող հիմնարար տեխնոլոգիական ցուցանիշների և դրանցից շեղման թույլատրելի չափերի և մի շարք այլ իրավական ակտերի սահմանման իրավասությունը, ոչ մետաղական օգտակար հանածոների այն հանքավայրերի դեպքում, որոնց պաշարները հաստատվել են 2021 թվականից առաջ չի նախատեսվում նախքան իրավունք տրամադրելը հանքավայրերի պաշարների վերագնահատում, սահմանված չեն հետևանքներ այն իրավաբանական անձանց և դրանց իրական շահառուների համար, որոնք նախկինում հանդիսացել են օրենսգրքով սահմանված դեպքերում դադարեցված ընդերքօգտագործման իրավունքի կրողներ, կամ իրական շահառումներ։
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք – Սույն նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
  4. Ակնկալվող արդյունքը – Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխությունների ընդունման արդյունքում կսահմանվեն դրույթներ վերը նշված օրենսդրական բացերը կարգավորելու նպատակով:
  5. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները – Ներկայացված նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
  6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
  7. Ներկայացվող նախագծի մշակումը չի բխում նշյալ փաստաթղթերի պահանջից:
  • Քննարկվել է

    17.04.2024 - 03.05.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1456

Տպել

Առաջարկներ`

<Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն> ՀԿ

02.05.2024

8. 13-րդ հոդվածով մշակված լրացումը, մեր կարծիքով, օրենսգրքի մակարդակով փորձ է կատարվում միջամտել օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած անձի՝ կառավարման և բիզնես գործընթացներին, առանց որևէ հիմնավորման: Խնդրում ենք բացատրել, թե ի՞նչ նպատակ է հետապնդում կամ ո՞րն է մինչև հաջորդ տարվա փետրվարի 20-ը ընդերքօգտագործողի կողմից ինժեներատեխնիկական անձնակազմի հաստիքացուցակը և այդ հաստիքները զբաղեցնող աշխատակիցների մասնագիտական կրթության մասին տվյալները լիազոր մարմին ներկայացնելու անհրաժեշտությունը: Հարկ է նշել, որ Օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 18․1 կետով սահմանված է, որ մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցողները լիազոր մարմնին պետք է տեղեկացնեն 49-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ և 10-րդ կետերով (նաև ինժեներատեխնիկական անձնակազմին) պահանջվող տեղեկություներում փոփոխություններ կատարելու մասին՝ 14 օրվա ընթացքում։ 30-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն լիազոր մարմինը ընդերքօգտագործողին կարող է տալ գրավոր զգուշացում՝ ոչ միայն արդյունահանող, այլև բոլոր տեսակի թույլտվություն ունեցողներին։ Ընդերքօգտագործման իրավունք հայցող կազմակերպության ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությունների բովանդակությունը և դրանց ներկայացվող պահանջները սահմանեվել են ՀՀ կառավարության 2013թ․ N367, N368 և N369 որոշումներով՝ համաձայն որոնց ընկերությունները կարող են ունենալ հաստիքային աշխատակիցներ կամ մասնագետների կամ մասնագիտական կազմակերպությունների հետ կնքված պայմանգրեր, իսկ այս օրենքի նախագծով պահանջվում է ներկայացնել միայն հաստիկացուցակ։ Ըստ 2023 թվականի մայիսին ՀՀ կառավարության կողմից ընդունված Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության՝ հանքարդյունաբերության ոլորտի ընկերություններին և ներդրողներին մտահոգող առաջնային հարցերից է այն իրավական դաշտի կայունությունը, որտեղ նրանք պատրաստվում են ներդրումներ կատարել: ՀՀ-ում գործող իրավակարգավորումները պետք է ապահովեն ներդրումներ կատարելու կայուն հիմք՝ ընկերություններին տրամադրելով երաշխավորված տնօրինման, ինչպես նաև բացառիկ և ազատ հիմունքներով ընդերքօգտագործում իրականացնելու և արտադրություն ծավալելու հնարավորություն։ Ռազմավարությունը թույլ կտա ունենալ տեսլական և իրականացնել կոնկրետ գործողություններ՝ վերը նշված խնդիրների լուծման և ոլորտի կայուն զարգացում, ինչպես նաև ներդրումների ներգրավում ապահովելու համար։ Սակայն այս օրենքի նախագիծը չի բխում նշյալ ռազմավարության վերոնշյալ նպատակներից և ներդրումների իրականացման համար կարևոր միջազգային լավագույն փորձից։

<Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն> ՀԿ

02.05.2024

7. 4-րդ հոդվածով առաջարկվող 32-րդ կետով լրացվող և 11-րդ հոդվածում կիրառվող «հեղինակային հսկողություն» սահմանման մասով հայտնում ենք, որ համաձայն «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի «գ» կետի՝ հեղինակային հսկողությունը` դա կառուցվող օբյեկտի ճարտարապետական հորինվածքի ու լուծումների` հաստատված նախագծին համապատասխանությունն ապահովելու նպատակով ճարտարապետաշինարարական նախագծերի հեղինակների կամ նրանց լիազորած անձանց կողմից պայմանագրային հիմունքներով շինարարության նկատմամբ իրականացվող հսկողությունն է: Խնդրում ենք բացատրել, թե ո՞րն է այս կետի անհրաժեշտությունը, եթե օգտակար հանածոյի արդյունահանումը չունի կառուցվող օբյեկտի ճարտարապետական հորինվածք ու լուծումներ:

<Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն> ՀԿ

02.05.2024

6. 4-րդ հոդվածով առաջարկվող 30-րդ և 31-րդ կետերի լրացումները լրացուցիչ քննարկման և հիմնավորման կարիք ունեն, քանի որ հարցը վերաբերում է մայկշեյդերական մասնագիտական գործունեությանը, որի արդյունքում ձևավորված փաստաթղթերի կազմը և բովանդակությունը խիստ փոխկապակցված է հանքավայրի մշակման համակարգից (բաց կամ ստորգետնյա), հանքային մարմինների ձևաբանությունից և մի շարք այլ պարամետրերից, ինչպես նաև չափագրման գործիքների ֆունկցիոնալ հնարավորություններից։ Այս պարագայում լիազոր մարմինը սահմանափակելու է փաստաթղթի լրացման ձևաչափը, որն անհրաժեշտ է լինելու ընդերքօգտագործողին, ինպես նաև ընկերությունների նորագույն տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները։

Տեսնել ավելին