Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2017 թվականի ապրիլի 13-ի N 370-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

  • Քննարկվել է

    17.04.2024 - 02.05.2024

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1384

Տպել

Առաջարկներ`

Հասմիկ Գալստյան

02.05.2024

Հատկանշական նախաձեռնություն, որը լուծում է հանրակրթության ամենահրատապ մարտահրավերներից մեկը՝ ներառականությունը: Այս օրենքի արդյունավետ կիրառմամբ մենք կարող ենք բարձրացնել կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցող աշակերտի կրթության որակը՝ ապահովելով, որ նրանք հնարավորություն ունենան օգտագործելու իրենց առավելագույն ներուժը: Այնուամենայնիվ, կարևոր է ընդգծել, որ որոշ դեպքերում դասարանը կարող է ներառել կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցող մեկ կամ մի քանի աշակերտներ: Սա ենթադրում է հիմնական ուսուցչի կողքին լրացուցիչ անձնակազմի առկայությունը, ինչը երբեմն կարող է խաթարել դասի բնականոն ընթացքը և հանգեցնել շեղումների կամ կենտրոնացման նվազման այլ աշակերտների շրջանում: Նույնիսկ եթե հիմնական ուսուցիչը կենտրոնանում է աշակերտների մեծամասնության վրա, մինչդեռ անձնակազմի մեկ այլ անդամ զբաղվում է հատուկ կարիքներ ունեցող աշակերտի ուսուցմամբ, մյուս աշակերտները հակում ունեն ավելի ուշադիր լինել այդ աշակերտի հետ կատարվողին, քան դասին՝ խախտելով դասի բնականոն ընթացքը: Յուրաքանչյուր աշակերտին համապատասխան ժամանակ և ռեսուրսներ տրամադրելու համար առաջարկում եմ կրճատել սովորողների առավելագույն թիվը այն դասարաններում, որտեղ ներկա են հատուկ կարիքներով սովորողներ: Այս ճշգրտումը ուսուցիչներին հնարավորություն կտա ավելի արդյունավետ անցկացնել դասերը և պահպանել բոլոր աշակերտներիի ուշադրությունն ու ներգրավվածությունը: Ներկայումս, ներառական կրթություն պահանջող 36 աշակերտ ունեցող դասարաններում էականորեն դժվար է յուրաքանչյուր աշակերտի կարիքները բավարարել այնքան արդյունավետ, որքան հնարավոր կլիներ ավելի փոքր դասարաններում:

Սիրուշ Ռամազյան

30.04.2024

Իհարկե ձևակերպուները շատ ոգևորիչ են,սակայն ցավն այն է,որ հիմնական բեռն ընկնում է պարապող ուսուցիչների ուսերին, և հատկապես 20 և ավելի աշակերտ ունեցող դասարաններում բավական դժվար է աշխատել,ուստի առաջարկում եմ ավելի հստակեցնել ուսուցչի օգնականի և հոգեբանի աշխատանքը:

Լաուրա Ավետիսյան

25.04.2024

Ինչ խոսք, շատ գովելի է կրթական առանձնահատուկ պայմանների առավոլ հասցեական սահմանումը, գործընթացի թվայնացումը, սակայն սույն գործընթացի առավել արդյունավետությունը կախված է մանկավարժից։ Առաջարկում եմ ուսուցչի օգնականի նկարագրի մեջ ևս փոփոխություններկատարել, նոր գործառույթներ ավելացնել, վերապատրաստումներ սահմանել՝ նրանց առավել ներգրավելու համար այս գործընթացին։

Տեսնել ավելին