Նախագիծը չի ընդունվել
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՊԱՏԿԵՐԱՆԻՇԸ, ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՆՇԱՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
9 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՊԱՏԿԵՐԱՆԻՇԸ, ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՆՇԱՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Էկոնոմիկայի նախարարի «Հայաստանի Հանրապետության հավատարմագրման ազգային մարմնի պատկերանիշը, հավատարմագրման նշանը և դրանց կիրառման կարգը հաստատելու մասին» հրամանի նախագծի մշակումը պայմանավորված է ««Հավատարմագրման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 24-ի ՀՕ 178-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) ընդունմամբ և բխում է «Հավատարմագրման մասին օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5․3-րդ կետի պահանջների կատարումից:
- Առաջարկվող կարգավորումների բնույթը.
Ներկայացվող նախագծով կարգավորվում են հավատարմագրման ազգային մարմնի պատկերանիշը, հավատարմագրման նշանը և դրանց կիրառման կարգի հետ կապված հարաբերությունները, հիմք ընդունելով հավատարմագրման ոլորտում գործող միջազգային պահանջները:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարությունը և «Հավատարմագրման ազգային մարմին ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ համատեղ:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ Էկոնոմիկայի նախարարի կողմից կսահմանվեն հավատարմագրման ազգային մարմնի պատկերանիշը, հավատարմագրման նշանը և դրանց կիրառման կարգը, ներառյալ՝ կսահմանվեն համապատասխանության գնահատման մարմնի կողմից հավատարմագրման նշանի կիրառմանն առնչող դեպքերը, սահմանափակումները և չկիրառելուն առնչող պահանջները։
5․ Այլ տեղեկություններ․
Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։
Նախագիծը դրվել է հանրային քննարկման։
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագիծը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ինչպես նաև ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։
-
Քննարկվել է
16.04.2024 - 03.05.2024
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 1176
Տպել