Նախագիծը չի ընդունվել
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՊԱՏԿԵՐԱՆԻՇԸ, ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՆՇԱՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
9 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՊԱՏԿԵՐԱՆԻՇԸ, ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՆՇԱՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հավատարմագրման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5․3-րդ կետը՝
հ ր ա մ ա յ ու մ ե մ․
1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության հավատարմագրման ազգային մարմնի պատկերանիշը, հավատարմագրման նշանը և դրանց կիրառման կարգը՝ համաձայն հավելվածի։
- Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:
3․ Սույն հրամանի հսկողությունը վերապահել Էկոնոմիկայի նախարարի տեկալալ Ն․ Տերյանին։
ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆ
Հավելված
Էկոնոմիկայի նախարարի 2024 թվականի
-ի N – Ն հրամանի
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՊԱՏԿԵՐԱՆԻՇԸ, ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՆՇԱՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ
1․ Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով սահմանվում են «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի (այսուհետ` ԱՐՄՆԱԲ) պատկերանիշի, հավատարմագրման նշանի կիրառման հետ կապված հարաբերությունները:
- Սույն կարգով սահմանված պահանջները կիրառվում են ԱՐՄՆԱԲ-ի և համապատասխանության գնահատման մարմինների (այսուհետ` ՀԳՄ) կողմից:
- Սույն կարգով սահմանված հասկացությունները և պահանջներն ունեն «Հավատարմագրման մասին» 2012 թվականի մարտի 5-ի ՀՕ-20-Ն օրենքով, ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17011 «Համապատասխանության գնահատում. Համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրում իրականացնող հավատարմագրման մարմիններին ներկայացվող ընդհանուր պահանջներ», ինչպես նաև հավատարմագրման նշանի կիրառման, հավատարմագրման վերաբերյալ տեքստային վկայակոչման առնչող Եվրոպական հավատարմագրման համագործակցության, միջազգային և տարածաշրջանային ստանդարտներով սահմանված հասկացությունների և պահանջների իմաստը։
2․ ԱՐՄՆԱԲ-Ի ՊԱՏԿԵՐԱՆԻՇԸ
- ԱՐՄՆԱԲ-ի պատկերանիշը հանդիսանում է ԱՐՄՆԱԲ-ի պաշտոնական նշանը, որով ԱՐՄՆԱԲ-ը ներկայանում է։
- ԱՐՄՆԱԲ-ի պատկերանիշն իրենից ներկայացնում է օվալ (դեղին, սպիտակ), որի վերին մասում նշվում են «Հայաստանի հավատարմագրման ազգային մարմին» բառերը, ստորին մասում՝ «Armenian national accreditation body» բառերը, կենտրոնում պատկերված է Արարատ լեռը, կարմիր, կապույտ, ծիրանագույն գույների ժապավենը և «Armenian national accreditation body» («Հայաստանի հավատարմագրման ազգային մարմին») անվանման տառային հապավումը՝ «ARMNAB» (կապույտ, կարմիր)՝ համաձայն N 1 Ձևի:
- ԱՐՄՆԱԲ-ի պատկերանիշը գրանցվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և կարող է լինել գունավոր կամ սև-սպիտակ։
3․ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՆՇԱՆԸ
- Հավատարմագրման նշանը տրվում է ԱՐՄՆԱԲ-ի կողմից և ցուցադրում է ՀԳՄ-ի հավատարմագրված լինելը ԱՐՄՆԱԲ-ի կողմից:
- ԱՐՄՆԱԲ-ի կողմից տրված հավատարմագրման նշանը պարունակում է հստակ տեղեկատվություն, թե համապատասխանության գնահատման մարմնի հավատարմագրումը որ համապատասխանության գնահատման գործունեությանն է վերաբերում:
- ԱՐՄՆԱԲ-ի հավատարմագրման նշանը բաղկացած է ԱՐՄՆԱԲ-ի պատկերանիշից, ՀԳՄ-ի հավատարմագրման գրանցահամարից և ստանդարտի նշագրից, որի համաձայն ՀԳՄ-ն հավատարմագրվել է՝ համաձայն N 2 Ձևի:
- ԱՐՄՆԱԲ-Ի ՊԱՏԿԵՐԱՆԻՇԻ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՆՇԱՆԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
- ԱՐՄՆԱԲ-ն իր պաշտոնական գործունեության ընթացքում իր պատկերանիշը կիրառում է`
- ԱՐՄՆԱԲ-ի պաշտոնական փաստաթղթերի, ձևաթղթերի և այլ անհատականացման միջոցների վրա,
- ԱՐՄՆԱԲ-ի աշխատակազմի այցեքարտերի վրա,
- ԱՐՄՆԱԲ-ի կողմից կամ նրա անունից կազմակերպվող շնորհանդեսներում, սեմինարներում և այլ միջոցառումներում, գովազդային նյութերում, հրատարակություններում,
- ԱՐՄՆԱԲ-ի պաշտոնական ինտերնետային կայքում,
- ԱՐՄՆԱԲ-ի պատկերանիշի կիրառումը այլ դեպքերում հնարավոր է միայն գրավոր պահանջի դեպքում և ԱՐՄՆԱԲ-ի ղեկավարի հաստատմամբ:
- ԱՐՄՆԱԲ-ի պատկերանիշը չի կարող կիրառվել այնպես, որ թյուրիմացության մեջ գցի, հեղինակազրկի կամ վնաս հասցնի ԱՐՄՆԱԲ-ի վարկանիշին կամ օգտագործվի այն մտադրությամբ, որ արտադրանքը, գործընթացները, ծառայությունները, համակարգերը կամ անձն արժանացել է ԱՐՄՆԱԲ-ի հավանությանը:
- ՀԳՄ-ն հավատարմագրման նշանը կիրառում է`
- հավատարմագրման ոլորտի շրջանակներում մատուցվող ծառայությունների արդյունքում տրամադրվող փաստաթղթերում` սերտիֆիկատներում, հաշվետվություններում, փորձարկման արձանագրություններում, եզրակացություններում և այլն,
- ձևաթղթերի վրա,
- գովազդային նյութերում, հրատարակություններում,
- պաշտոնական ինտերնետային կայքում։
- ՀԳՄ-ն պատասխանատու է իր և իր պատվիրատուների կողմից հավատարմագրման նշանի ճիշտ կիրառման համար և հավատարմագրման նշանը կիրառելիս չպետք է թյուրիմացության մեջ գցի հասարակությանը հավատարմագրման առարկայի (ոլորտի) և հավատարմագրված ՀԳՄ-ի վերաբերյալ:
5․ ԱՐՄՆԱԲ-Ի ՊԱՏԿԵՐԱՆԻՇԻ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՆՇԱՆԻ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒՄԸ
- ԱՐՄՆԱԲ-ի պատկերանիշի և հավատարմագրման նշանի ձևը և համաչափությունը տրված է համաձայն N 3 Ձևի:
- Թույլատրվում են միայն ԱՐՄՆԱԲ-ի պատկերանիշի և հավատարմագրման նշանի այնպիսի վերարտադրումները, որոնք երաշխավորում են հաստատված ձևի և գունային պատկերի պահպանումը:
- Հավատարմագրման նշանը կիրառվում է 1:1, 1:1,5 մասշտաբներով՝ պահպանելով տառերի և նիշերի ընթեռնելիությունը առանց ձևախախտման:
- Հավատարմագրման նշանի կիրառության ընթացքում պետք է պահպանվի նշանի համաչափությունը և երաշխավորվի հավատարմագրման նշանում օգտագործված տառերի և նիշերի ընթեռնելիությունը:
- ԱՐՄՆԱԲ-ի պատկերանիշում օգտագործվում է «ՂԷԱ Գրապալատ» (GHEA Grapalat) տառատեսակը:
- Հավատարմագրման նշանի մեջ նշվող ՀԳՄ-ի հավատարմագրման գրանցահամարը և ստանդարտի նշագիրը նշվում է «ՂԷԱ Գրապալատ» (GHEA Grapalat) տառատեսակով և 7 p. չափով:
- Հավատարմագրման նշանը ՀԳՄ-ին տրամադրվում է հայերենով, իսկ ՀԳՄ-ի ցանկությամբ նաև ռուսերենով կամ անգլերենով:
- Սույն կարգի 7-րդ բաժնում նշված համապատասխանության գնահատման փաստաթղթերում ՀԳՄ-ն կիրառում է այդ փաստաթղթի լեզվին համապատատասխան հավատարմագրման նշան (օրինակ՝ ռուսերեն արձանագրության մեջ ռուսերեն հավատարմագրման նշանը և այլն):
- Սույն կարգի N 3 Ձևում ներկայացված հավատարմագրման նշանը արտատպման կամ լուսապատկերման (սկանավորման) մեթոդով ենթակա չէ կիրառման:
- Հավատարմագրման նշանի վերարտադրման նմուշները և դրանց էլեկտրոնային ձևաչափերը գտնվում են ԱՐՄՆԱԲ-ում:
- ԱՐՄՆԱԲ-ի պատկերանիշը և հավատարմագրման նշանը կարող են կիրառվել գունավոր կամ միագույն՝ սև-սպիտակ տարբերակներով:
- ԱՐՄՆԱԲ-ի պատկերանիշի տպագրման համար ԱՐՄՆԱԲ-ը լիազորված է օգտագործել հետևյալ տարբերակները`
- էմբոսիոն,
- ռելիեֆային,
- շտեմպելային:
- ՀԳՄ-ն ԱՐՄՆԱԲ-ի համաձայնությամբ է կիրառում հավատարմագրման նշանի էմբոսիոն, ռելիեֆային կամ շտեմպելային տարբերակների վերարտադրումը համապատասխան գույներով:
- Հավատարմագրման նշանը կիրառվում է միայն ՀԳՄ-ի պատկերանիշի հետ համատեղ (կողք-կողքի կամ իրար տակ):
- Հավատարմագրման նշանի բարձրությունը չպետք է գերազանցի ՀԳՄ-ի պատկերանիշի բարձրությանը:
- ՀԳՄ-ի պատկերանիշի և հավատարմագրման նշանի շուրջ ազատ «պաշտպանական» գոտին պետք է լինի առնվազն 5 մմ:
- Եթե ԱՐՄՆԱԲ-ի կողմից հավատարմագրված ՀԳՄ-ն համապատասխանության գնահատման միևնույն գործունեությամբ և ոլորտով հավատարմագրված է նաև օտարերկրյա հավատարմագրման մարմինների կողմից, ապա կարող է կիրառել օտարերկրյա մարմինների կողմից տրված նշանը ԱՐՄՆԱԲ-ի կողմից տրված հավատարմագրման նշանի կողքին:
- Համապատասխանության գնահատման տարբեր գործունեություններով հավատարմագրված ՀԳՄ-ն հավատարմագրման ոլորտի շրջանակներում մատուցվող ծառայությունների արդյունքում տրամադրվող փաստաթղթերում պետք է կիրառի միայն համապատասխանության գնահատման գործունեության հավատարմագրման համար նախատեսված նշանը:
6. ՏԵՔՍՏԱՅԻՆ ՎԿԱՅԱԿՈՉՄԱՆ ԿԻՐԱՌՈՒՄԸ
- ՀԳՄ-ն իր հավատարմագրված լինելու վերաբերյալ վկայակոչումը կարող է կատարել նաև հավատարմագրման տեքստային վկայակոչման միջոցով:
- Հավատարմագրման տեքստային վկայակոչումը պետք է արտահայտի հավատարմագրման նշանի հակիրճ բովանդակությունը:
(Օրինակ` «ՀԳՄ-ն հավատարմագրված է ԱՐՄՆԱԲ-ի կողմից որպես ______________________________________(ՀԳՄ-ի համապատասխանության գնահատման գործունեությունը) և ունի հավատարմագրման հետևյալ գրանցահամարը` «№ xxx/x-xxx» կամ կիրառի հավատարմագրման գրանցահամարը:
7․ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՆՇԱՆԻ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՏԵՔՍՏԱՅԻՆ ՎԿԱՅԱԿՈՉՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԻՐԱՌՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
- ՀԳՄ-ն կիրառում է հավատարմագրման նշանը կամ հավատարմագրման տեքստային վկայակոչումը, եթե.
- հավատարմագրված է և հավատարմագրման ժամկետը չի ավարտվել,
- հավատարմագրումը կասեցված կամ դադարեցված չէ,
- կատարում է սույն կարգով սահմանված պահանջները:
- ՀԳՄ-ն հավատարմագրման ոլորտի շրջանակներում մատուցվող ծառայությունների արդյունքում տրամադրվող փաստաթղթերում պետք է կիրառի միայն համապատասխանության գնահատման հավատարմագրված գործունեության հավատարմագրման նշանը:
- Համաձայն հավատարմագրման ոլորտում գործող օրենսդրական ակտերի, եվրոպական և միջազգային փաստաթղթերի՝ համապատասխանության գնահատման հավատարմագրման գործունեության իրականացման արդյունքում զետեղվող հավատարմագրման նշանի կիրառումը կամ հավատարմագրման տեքստային վկայակոչումը պարտադիր է։
- ՀԳՄ-ն պատասխանատվություն է կրում իր հայտատուների կողմից հավատարմագրման նշանի ու հավատարմագրման տեքստային վկայակոչման կիրառման համար և երաշխավորում է դրանց ճիշտ կիրառումը:
- ԱՐՄՆԱԲ-ի կողմից իրականացվող գնահատումների (արտահերթ, պարբերական գնահատումների և ՀԳՄ-ի գործունեության հետևում) ընթացքում ՀԳՄ-ի՝ իր հավատարմագրման ոլորտի շրջանակում իրականացվող համապատասխանության գնահատման գործունեության արդյունքում տրամադրած փաստաթղթերի վրա հավատարմագրման նշանը չզետեղելու կամ հավատարմագրման վերաբերյալ տեքստային վկայակոչումը չկատարելու դեպքը արձանագրվում է որպես զգալի անհամապատասխանություն և այն ուղղելու համար ԱՐՄՆԱԲ-ի կողմից ՀԳՄ-ին տրամադրվում է ժամկետ, իսկ հաջորդ գնահատման ժամանակ կրկին անգամ նշված անհամապատասխանությունը հայտնաբերելու դեպքում ԱՐՄՆԱԲ-ը կրճատում է հավատարմագրման ոլորտը տվյալ մասով:
- ՀԳՄ-ն հավատարմագրման կասեցման, դադարեցման կամ հավատարմագրման ժամկետի ավարտման օրվանից սկսած պետք է բացառի հավատարմագրման նշանի հրապարակումը ու կիրառումը կամ հավատարմագրման վերաբերյալ որևէ վկայակոչումը և դադարեցնի հավատարմագրման նշանի կամ հավատարմագրման վերաբերյալ վկայակոչմամբ բոլոր նյութերի տարածումը և տվյալ պահանջի խախտումը հավատարմագրման նշանի կիրառման իրավախախտում է:
- ՀԳՄ-ն հավատարմագրման նշան և հավատարմագրման տեքստային վկայակոչում կարող է վկայակոչել միայն հավատարմագրված համապատասխանության գնահատման գործունեության դեպքում, իսկ չհավատարմագրված համապատասխանության գնահատման գործունեության դեպքում արգելվում է հավատարմագրման նշանի և հավատարմագրման տեքստային վկայակոչումը:
- Հավատարմագրված ՀԳՄ-ն չի կարող հավատարմագրված համապատասխանության գնահատման գործունեության հիման վրա տրամադրված համապատասխանության գնահատման փաստաթղթում մեկ վկայակոչման ներքո ներառել հավատարմագրված և չհավատարմագրված գործունեության արդյունքները (հավատարմագրման նշանի կամ հավատարմագրման տեքստային վկայակոչման միջոցով):
- Չհավատարմագրված համապատասխանության գնահատման գործունեության արդյունքները պետք է տրամադրվեն առանձին փաստաթղթով, որպեսզի կասկած չառաջանա, թե որ գործունեությունն է հավատարմագրված:
8․ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ (ԳՈՎԱԶԴԱՅԻՆ) ՆՅՈՒԹԵՐԸ
- ՀԳՄ-ն հավատարմագրման նշանը կարող է կիրառել միայն իր պատկերանիշի հետ։
- ՀԳՄ-ն փաստաթղթերում օգտագործում է սույն կարգի 6-րդ բաժնում ներկայացված հավատարմագրման տեքստային վկայակոչումն առանց փոփոխությունների, եթե պահպանված են սույն կարգի 6-րդ և 7-րդ բաժիններով սահմանված պահանջները։
- Հրապարակային (գովազդային) և հրատարակային նյութերում հավատարմագրման նշանի և հավատարմագրման տեքստային վկայակոչման կիրառումը թույլատրվում է, եթե դրանք մասնակիորեն վերաբերում են հավատարմագրված գործունեությանը՝ պահպանելով սույն կարգով սահմանված պահանջները և սկզբունքները։
- Հավատարմագրման նշանը կամ հավատարմագրման տեքստային վկայակոչումը կարող է կիրառվել ձևաթղթերում և այլ գրագրություններում` պահպանելով սույն կարգի 28-33-րդ կետերով սահմանված պահանջները:
- Առևտրային նշանակության փաստաթղթերում (գնացուցակները և այլ փաստաթղթերը), որոնք մասնակի վերաբերում են հավատարմագրված գործունեությանը, պետք է հստակ նշվեն հավատարմագրված համապատասխանության գնահատման գործունեությունները:
- Եթե ՀԳՄ-ի կողմից մատուցվող ծառայությունների արդյունքները վերաբերում են բացառապես համապատասխանության գնահատման չհավատարմագրված գործունեություններին, ապա դրանք ձևակերպվում են առանձին ձևաթղթում, որտեղ բացակայում է հավատարմագրման նշանը կամ հավատարմագրման տեքստային վկայակոչումը:
- Հավատարմագրման նշանը կամ հավատարմագրման տեքստային վկայակոչումն արգելվում է կիրառել ՀԳՄ-ի աշխատակազմի այցեքարտերում:
9․ ՀԳՄ-Ի ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
- ՀԳՄ-ի կողմից մատուցվող ծառայությունների արդյունքում տրամադրվող փաստաթղթերում (հաշվետվություն, արձանագրություն, եզրակացություն, սերտիֆիկատ և այլն) առկա հավատարմագրման նշանը կամ հավատարմագրման տեքստային վկայակոչումը ցուցադրում է հավատարմագրման համապատասխան ոլորտում գործունեություն իրականացնելու ՀԳՄ-ի իրավասությունը:
- Հավատարմագրման նշանը, հավատարմագրման տեքստային վկայակոչումը չի թույլատրվում կիրառել․
- այնպիսի եղանակով, որ ենթադրվի, որ ԱՐՄՆԱԲ-ն է պատասխանատվություն կրում ՀԳՄ-ի հավատարմագրման ոլորտի շրջանակներում մատուցվող ծառայությունների արդյունքների համար կամ ԱՐՄՆԱԲ-ն է հաստատել համապատասխանության գնահատման առարկան (տրամաչափարկված չափման միջոցը, փորձարկված արտադրանքը, սերտիֆիկացված արտադրանքը, անձը, կառավարման համակարգը և այլն),
- ՀԳՄ-ի կողմից մատուցվող ծառայությունների արդյունքում տրամադրվող փաստաթղթերում, որոնք չեն պարունակում համապատասխանության գնահատման հավատարմագրված գործունեության արդյունքներ։
- Իր հավատարմագրման ծառայությունները վկայակոչելիս ՀԳՄ-ն չի կարող կիրառել այն ՀԳՄ-ի նշանը, որի կողմից սերտիֆիկացված է իրկառավարման համակարգը:
- Հավատարմագրված և չհավատարմագրված գործունեության արդյունքները պետք է տարբեր փաստաթղթերով առանձնացվեն միմյանցից, օրինակ՝ Փորձարկման արձանագրություն № 1` հավատարմագրված ոլորտի համար, Փորձարկման արձանագրու-թյուն № 1/1՝ չհավատարմագրված ոլորտի համար:
10. ՀԳՄ-Ի ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԸ
- ՀԳՄ-ն կրում է պատասխանատվություն և ձեռնարկում համապատասխան միջոցներ ՀԳՄ-ի ծառայություններից օգտվողների (այսուհետ` հայտատուներ) կողմից հավատարմագրման նշանի և հավատարմագրման տեքստային վկայակոչման ճիշտ կիրառման համար:
- Հայտատուները չեն կարող զետեղել ՀԳՄ-ի հավատարմագրման նշանը այցեքարտերում, ձևաթղթերում, արտադրանքի կամ արտադրանքի փաթեթավորման վրա, ինչպես օրինակ՝ հավատարմագրման նշանը տեղադրել կազմակերպության արտադրանքի (կամ դրա փաթեթավորման) վրա, որի կառավարման համակարգը սերտիֆիկացված է հավատարմագրված կառավարման համակարգի սերտիֆիկացման մարմնի կողմից կամ արտադրանքը սերտիֆիկացված է արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից:
- Հայտատուները հավատարմագրման նշանը կամ տեքստային վկայակոչումը կարող են կիրառել միայն գովազդային նյութերում, հրատարակություններում ՀԳՄ-ի պատկերանիշի հետ միասին և դրանց կիրառումը պետք է խիստ սահմանափակվի ՀԳՄ-ի հավատարմագրման ոլորտի շրջանակով:
- 11. ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԸ
- ԱՐՄՆԱԲ-ը վերահսկում է ՀԳՄ-ների կողմից հավատարմագրման նշանի կամ հավատարմագրման տեքստային վկայակոչման կիրառումը:
- ԱՐՄՆԱԲ-ի պատկերանիշի կամ հավատարմագրման նշանի կիրառման չարաշահումների դեպքում ԱՐՄՆԱԲ-ը, հիմք ընդունելով «Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքի հոդված 7-ի 1-ին մասի 4-րդ ենթակետը, կարող է վարչական վարույթ իրականացնելու նպատակով դիմել հավատարմագրման լիազոր մարմնին:
- Եթե հայտնաբերվի սույն կարգի պահանջներին չհամապատասխանող հրապարակային նյութերում, գրագրություններում, էլեկտրոնային կայքում և այլ դեպքերում ՀԳՄ-ի կողմից հավատարմագրման նշանի կամ հավատարմագրման տեքստային վկայակոչման թյուրիմացության մեջ գցելու նպատակով կիրառման փաստը, ԱՐՄՆԱԲ-ը կարող է որոշում կայացնել ՀԳՄ-ի հավատարմագրման անհապաղ կասեցման վերաբերյալ: Տվյալ դեպքում ԱՐՄՆԱԲ-ը ՀԳՄ-ից գրավոր պահանջում է սահմանված ժամկետում իրականացնել ուղղիչ գործողություններ:
- ՀԳՄ-ի կողմից սահմանված ժամկետը չպահպանելը կամ ուղղիչ գործողություններ չիրականացնելը կամ կրկին անգամ սույն կարգի պահանջների խախտումը հիմք է հանդիսանում ԱՐՄՆԱԲ-ի կողմից ՀԳՄ-ի հավատարմագրման դադարեցման համար:
- Հավատարմագրման ոլորտից դուրս համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնելիս համապատասխանության գնահատման փաստաթղթում հավատարմագրման նշան կամ հավատարմագրման վերաբերյալ տեքստային վկայակոչում կիրառելու դեպքում ՀԳՄ-ի հավատարմագրումը դադարեցվում է:
Ձև N 1
Ձև N 2
ՀՍՏ/ԳՕՍՏ XXX…
- xxx/x-xxx
- ՀԳՄ-ի հավատարմագրման գրանցահամարի կառուցվածքն է՝
«№ xxx/x-xxx»:
- «xxx/x» -ը ՀԳՄ-ի եզակի (չկրկնվող) գրանցահամարն է, որտեղ
«xxx» ը գրանցման հերթական համարն է ըստ համապատասխանության գնահատման գործունեության տեսակի, «x-»-ը ՀԳՄ-ի համապատասխանության գնահատման գործունեության տեսակն է.
- «-xxx»-ը հավատարմագրման վկայագրի գրանցման հերթական համարն է։
- ՀԳՄ-ի համապատասխանության գնահատման գործունեության տեսակները հետևյալն են`
1) T- փորձարկման լաբորատորիա,
2) C- տրամաչափարկման լաբորատորիա,
3) S - արտադրանքի, գործընթացի և ծառայությունների սերտիֆիկացման մարմին,
4) M- կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմին,
5) A- ֆիզիկական անձանց սերտիֆիկացման մարմին,
6) I- հսկողություն իրականացնող մարմինները, այդ թվում` չափման միջոցների ստուգաչափում իրականացնող մարմինները,
7) B- բժշկական լաբորատորիա,
8) P- PT-պրովայդեր (որակավորման ստուգում իրականացնող),
9) R- ստանդարտ նմուշներ պատրաստող,
10) G- վավերացում և ստուգում իրականացնող մարմին:
Ձև N 3
Հավատարմագրման նշանի չափերը՝ 1:1 մասշտաբով:
GHEA Grapalat, 7p.
ՀՍՏ/ԳՕՍՏ XXX
22 մմ |
№ XXX/X-XXX
30 մմ
-
Քննարկվել է
16.04.2024 - 03.05.2024
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 1211
Տպել