Հիշել նախագիծը
Կիսաազատ պայմաններում պահվող՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների՝ սկսած երկրորդ կենսունակ սերնդից, օգտագործման կարգի սահմանելու մասին
-
1 - Կողմ
-
12 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Andranik Gyonjyan 19.04.2024 23:40:12 | Համաձայն <<Կիսաազատ պայմաններում պահվող՝ հայաստանի հանրապետության կենդանիների կարմիր գրքում գրանցված կենդանիների՝ սկսած երկրորդ կենսունակ սերնդից, օգտագործման կարգի>> սահմանման համար քննարկման ներկայացված գրությունում, որպես հիմնավորում նշվում է, որ. «Կիսաազատ պայմաններում պահվող՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների՝ սկսած երկրորդ կենսունակ սերնդից, օգտագործման կարգը սահմանելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի (այսուհետ՝ Հրաման) նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կենսաբազմազանության պահպանության և պաշտպանության անհրաժեշտությունից, ինչպես նաև «Կենդանական աշխարհի մասին» օրենքի և Վարչապետի 2022 թվականի մայիսի 24-ի «Կենդանական աշխարհի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N571-Ա որոշման պահանջներից: Հիմք ընդունելով վերոնշյալ հիմնավորումը և ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «գ2» կետով, ձևավորվել է Շրջակա միջավայրի նախարարի՝ <<ԿԻՍԱԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ՝ ՍԿՍԱԾ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՆՍՈՒՆԱԿ ՍԵՐՆԴԻՑ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> հրամանի տեքստը: Համաձայն հրամանի ընդհանուր դրույթների 3-րդ կետի 2) մասի նշվում է, որ կիսաազատ պայմաններում պահվող՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների՝ սկսած երկրորդ կենսունակ սերնդից, օգտագործման ենթակա քանակությունը համարվում է օգտագործողի սեփականությունը և կարող է օգտագործվել նաև արդյունագործական նպատակներով (որսորդություն, ձկնորսություն, հավաք, այդ թվում` կենդանիների կենսագործունեության արգասիքների հավաք և մթերում): Ստացվում է, որ Շրջակա միջավայրի պահպանության, էկոհամակարգերի հավասարակշռության վերականգնման, կենդանական տեսակների պահպանության, կենսաանվտանգության տեսանկյունից ոլորտի ռազմավարական առաջնահերթ ուղղություններից մեկը համարվող կարմիրգրքյան կենդանիների օգտագործումը կարող է հանգեցնել վերջիններիս որսի թույլատվության, ինչը նույնիսկ երկրորդ կենսունակ սերնդի դեպքքում համարում ենք անթույլատրելի: Այս ամենը ոչ միայն չի բխում բնապահպանության շահերից այլ ընդհակառակը՝ ամբողջովին հակասում է այդ տրամաբանությանը: Բացի վերոգրյալը հարկ ենք համարում նշել, որ ՀՀ-ում որսորդությունը համարվում է սիրողական, կամ սպորտային, իսկ արդյունագործական որսորդություն տերմինը առկա չէ ՀՀ իրավական որևէ փաստաթղթում: Արդյունագործական որսը և որսուրդությունը (սիրողական որս) արմատապես տարբեր հասկացողություններ են: Ելնելով վերոգրյալից հարկ ենք համարում առաջարկել փոփոխություն կատարել համապատասխան օրենքի ձևակերպման մեջ՝ ձևափոխելով արդյունագործական նպատակով որսորդություն հասկացությունը: |