Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Տիգրան Ստեփանյան 13.04.2024 15:37:34 ՔԴՕ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի 4-րդ հոդվածի վերաբերյալ դիտողություն․ Որպես դատական սանկցիա Դատավարական իրավունքի իրականացման ցանկացած սահմանափակումն անթույլատրելի է և հանդիսանում է իրավունքի հիմնարար խախտում։ Առաջարկում եմ հոդվածը բացառել։
2 Տիգրան Ստեփանյան 13.04.2024 15:37:44 ՔԴՕ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի 5-րդ հոդվածի վերաբերյալ դիտողություն․ Անթույլատրելի է, դատական տուգանք կիրառելու մասին որոշման կիրառումը այն պայմաններում, երբ այն բողոքարկվել է վերադաս ատյան։ Ենթադրենք տուգանքի որոշումը բողոքարկվում է,բողոքի քննությունը փաստացի տևում է 3 ամիս, որի արդյունքներով որոշումը վերացվում է։ Սակայն փաստացի այդ ժամանակահատվածում այնձը, ում հանդեպ կայացվել էր անհիմն տուգանք, զրկված է լինելու այդ ընթացքում իր գույքը /դրամը/ տիրապետելու և տնօրինելու հնարավորությունից, կրելով գույքանին վնաս /օրինակ՝ չստացված տոկոսային եկամուտ և այլն/։ Առաջարկում եմ դատական տուգանք կիրառելու մասին որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանել բողոքարկման ժամկետի ավարտի ավարտի օրվան հաջորդող օրը։
3 Տիգրան Ստեփանյան 13.04.2024 15:37:58 ՔԴՕ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի 6-րդ հոդվածի «Հոդված 155.1. Դատական նիստից դուրս դատական տուգանք կիրառելու առանձնահատկությունները» վերաբերյալ դիտողություն․ Անհարկի ծանրաբեռնում է դատավարության մասնակցին և լրացուցիչ հնարավորություն է ընձեռում էությամբ անհիմն դատական տուգանք կիրառելու որոշում կայացնելու համար։ Դատական տուգանք կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու մասով պարզաբանման ենթակա հարցերը կարող են և պետք է լուծվեն դատական նիստի ընթացքում։ Առաջարկում եմ հոդվածը բացառել։
4 Տիգրան Ստեփանյան 13.04.2024 15:38:09 ՔԴՕ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի 6-րդ հոդվածի «Հոդված 155.3. Եզրափակիչ դատական ակտով կամ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշմամբ դատական տուգանք կիրառելու առանձնահատկությունները» վերաբերյալ դիտողություն․ Անընդունելի է, ի՞նչ է նշանակում << հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշմամբ հաստատվել է իրավունքի չարաշահման փաստը>>։ <<Իրավունքի չարաշահման փաստ>> եզրույթը չի կարող սահմանվել առանց որևէ մեկնաբանման տեղիքի, դա առավելապես սուբյեկտիվ գնահատական է, որը չի կարող օգտագործվել որպես անձի նկատմամբ տուգանքի կիրառման հիմք։ Առաջարկում եմ հոդվածը բացառել։
5 Տիգրան Ստեփանյան 13.04.2024 15:38:19 ՔԴՕ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի 6-րդ հոդվածի «Հոդված 155.4. Իրավունքի իրականացման սահմանափակում կիրառելու առանձնահատկությունները» վերաբերյալ դիտողություն․ Ապացույցներ ներկայացնելը, դատավարության մասնակիցներին հարցեր տալը, միջնորդություններ ներկայացնելը և դիրքորոշում ներկայացնելը հանդիսանում են առանցքային դատավարական իրավունքներ, և դրանց սահմանափակումը հանդիսանում է կողմերի հավասարության և արդար դատաքննության, իրավունքի ոտնահարում։ Առաջարկում եմ հոդվածի 2-րդ կետից բացառել <<Ապացույցներ ներկայացնել, դատավարության մասնակիցներին հարցեր տալ, միջնորդություններ ներկայացնել և դիրքորոշում ներկայացնել>> բառակապակցությունները։