Հիշել նախագիծը
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը
-
4 - Կողմ
-
3 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Լիլիթ Պետրոսյան 26.03.2024 21:55:47 | Ողջունում եմ կարգում կատարված փոփոխությունները և առաջարկում եմ 29-րդ կետը 6-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ ենթակետով․ <<7․ Կրթության վերաբերյալ փաստաթղթերի համաձայն 12-րդ դասարան փոխադրված՝ 19 տարին չլրացած ուսումնական տարվա առաջին կիսամյակում ուսումն ընդհատած սովորողները ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում հաստատություն դիմելու դեպքում ուսումը շարունակում է համապատասխան դասարանում՝ մինչև ուսումնական տարվա ավարտը հանձնելով լրացուցիչ քննություններ «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն» և «Մաթեմատիկա» («Հանրահաշիվ», «Երկրաչափություն») առարկաներից և ստուգողական աշխատանքներ բոլոր առարկաներից՝ մինչև տվյալ տարվա մայիսի 27-31-ն ընկած ժամանակահատվածում՝ առաջին կիսամյակի ընթացքում ուսումնասիրած նյութերից։ Լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների հիման վրա նշանակվում են սովորողի տարեկան գնահատականները>>։ Կարծում եմ այս կետով կլուծվի նաև 12-րդ դասարանի սովորողների կրթության շարունակականության խնդիրը ևս։ | Շնորհակալություն: Դիտարկումը կքննարկվի և, ըստ անհրաժեշտության, կնեերառվի նախագծում: | |
2 | Ռուզաննա Նալբանդյան 28.03.2024 09:48:05 | Հրամանի 29-րդ կետի 1-ին ենթակետի առաջարկվող տարբերակը կառաջացնի բազմաթիվ խնդիրներ 1․Ուսումնական նյութի ծավալը- եթե երեխան տառաճանաչ չէ, ինչպես կարող է միանգամից սովորոլ հայոց այբուբենը և ևս մեկ օտար լեզու, թվաճանաչություն և բազմապատկման աղյուսակ և այդ ամենը 1 դասաժամի ընթացքում։ 2․Հագեցած դասարան 35 աշակերտով, 3․ Եթե դասարանում լինեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներ 4․ Ուսուցչի ֆիզիկական և մտավոր գերծանրաբեռնվածությունը, այդ թվում այն ամբող պահանջները, որ դրված են ուսուցչի առջև։ | Ընդունվել է ի գիտություն: | |
3 | Անահիտ Փարկիթյան 02.04.2024 18:39:01 | 29-րդ կետի 1-ին ենթակետի վերաբերյալ առաջարկում եմ ստեղծել հանձնաժողով, որը համապատասխան մասնագիտական ուսումնասիրության արդյունքում կպարզի երեխայի կարիքը (ԿԱՊԿՈՒ-ը), ապա նոր որոշում կկայացվի, թե երեխային որերորդ դասարան կարելի է ընդունել: | Սովորողի ԿԱՊԿ-ը գնահատվում է դպրոցական մակարդակում, սակայն դրա հիման վրա սովորողին այլ տարիքային խմբում ընդգրկելը կարող է այլ խնդիրների հանգեցնել, օրինակ՝ հոգեբանական: | |
4 | Անահիտ Փարկիթյան 02.04.2024 19:06:13 | 29-րդ կետի 1-ին ենթակետի վերաբերյալ առաջարկում եմ մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 7 և 8 տարին լրացած երեխաների համար 2025-2026 ուստարուց առաջ ստեղծել դպրոցին նախապատրաստող խմբակներ կամ դասընթացներ՝ որոշ չափով գիտելիքներ ձեռք բերելու և դպրոցին նախապատրաստելու համար: | Ընդունվել է ի գիտություն: | |
5 | Անահիտ Փարկիթյան 02.04.2024 19:06:13 | Առաջարկում եմ 29-րդ կետի 1-ին ենթակետի վերաբերյալ ստեղծել արդյունավետ և հասանելի իրազեկման հարթակներ: | Ընդունվել է ի գիտություն: Շնորհակալություն: | |
6 | Անահիտ Փարկիթյան 02.04.2024 19:06:13 | Սույն հրամանը չի կարգավորում ընդհանրապես դպրոց չհաճախած և հայերենին չտիրապետող 7 կամ 8 տարեկան երեխաների՝ դպրոց ընդունվելու հարցը: Գործնականում խնդիրներից խուսափելու համար առաջարկում եմ մշակել համապատասխան կարգավորումներ: | Կարգավորվում է 29-րդ կետի 1-ին ենթակետով: | |
7 | Վարդուհի Գևորգյան 02.04.2024 19:31:38 | Առաջարկում եմ 25 և 31 կետերում կատարել փոփոխություններ, մասնավորապես՝ առավել պահանջված մասնագիտությամբ սովորողներին, ովքեր բացակայությունների պատճառով կամ անվճար համակարգից վճարովի համակարգ առաջադիմության հետ կապված տեղափոխությամբ պայմանավորված վճարունակ չեն, հնարավորություն տալ 1 ամիս ժամկետում կրկնել ծրագրային նյութը և հանձնել քննություններ՝ տվյալ առարկայից կամ առարկաներից, և բավարար գնահատական կամ գնահատականներ ստանալու պարագայում թույլ տալ ուսումը անվճար հիմունքներով շարունակել նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում: | Ընդունվել է ի գիտություն: | |
8 | Վարդուհի Գևորգյան 02.04.2024 19:31:38 | Անշուշտ, կարգում կատարված փոփոխությունները ողջունելի են: Սակայն, այնուհանդերձ, 7 կամ 8 տարին լրացած ժամկետից ուշ սովորողի՝ իր տարիքային խմբին համապատասխան դասարանում՝ ընդհանուր հիմունքներով ուսումնառության վերաբերյալ ունեմ մի քանի դիտարկում. ա/ Քանի որ 2-րդ և 3-րդ դասարաններում սովորողները ուսումնասիրում են օտար լեզուներ (2-րդում՝ ռուսաց լեզու, 3-րդում՝ այլ օտար լեզու), ոչ տառաճանաչ սովորղի համար, անտարակույս, դժվար կլինի միանգամից 3 տարբեր այբուբեններ սովորելն ու դրանցով գրել-կարդալը: բ/ Գրեթե անհնար է պատկերացնել՝ առաջին անգամ դպրոց հաճախող աշակերտը ինչպե՞ս է կարողանալու սովորել թվերը, գումարում-հանումը, բազմապատկման աղյուսակը և լուծելու դասագրքում առկա խնդիրները: գ/Հատկապես մեծ համակազմ ունեցող դասարաններում ուսուցիչը կարողանալու՞ է արդյոք հասցնել՝ և՛ նոր նյութը հաղորդել, և՛ նորեկ աշակերտին սովորեցնել այբուբեն կամ թվեր ու նրա հետ առանձին աշխատել, մանավանդ, եթե այդ դասարանում լինեն ԿԱՊԿՈՒ աշակերտներ: դ/նոր դպրոց հաճախող աշակերտը, որ դեռ չգիտի հայոց այբուբենը, ինչպե՞ս է յուրացնելու այլ առարկաների (մասնավորապես՝ «Ես և շրջակա աշխարհի») դասնյութը: Նկատի առնելով վերոնշյալ դիտարկումները՝ առաջարկում եմ լրամշակել հրաման 29-ի 1-ին ենթակետը՝ հաշվի առնելով հետևյալ առաջարկություններից որևէ մեկը կամ մի քանիսը. ա/ 7 կամ 8 տարին լրացած ժամկետից ուշ սովորողի համար 2025թ.-ի ամառային արձակուրդի ընթացքում (մասնավորապես օգոստոս ամսին կամ այն ժամանակահատվածում, երբ դասվարը արձակուրդից հետո աշխատանքի է վերադառնում) կազմակերպել առկա պարապմունքներ: բ/ 7 կամ 8 տարին լրացած ժամկետից ուշ սովորողի համար դասարանին պարտադիր կցել ուսուցչի օգնական՝ տվյալ սովորողի կամ սովորողների հետ դասապրոցեսին աշխատելու համար: գ/ 7 կամ 8 տարին լրացած ժամկետից ուշ սովորողի համար կազմակերպել լրացուցիչ պարապմունքներ: | Ընդունվել է ի գիտություն: Շնորհակալություն: | |
9 | Աղասի Թովմասյան 04.04.2024 16:22:10 | Առաջարկում եմ 29-րդ կետի 5-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ ենթակետ հետևյալ բովանդակությամբ: Կրթության վերաբերյալ փաստաթղթերի համաձայն հաջորդ դասարան փոխադրված և ուսումնական տարվա առաջին կիսամյակում ուսումն ընդհատած սովորողն ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում հաստատություն դիմելու դեպքում ուսումը շարունակում է համապատասխան դասարանում՝ պայմանով, որ առաջին կիսամյակի և տարեկան գնահատականները որոշվելու են ուսումնական տարվա ավարտին, ուսումնական հաստատության կողմից կազմակերպված լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների միջոցով, որոնց արդյունքների վերաբերյալ նախարարությունը կարող է իրականացնել մոնիթորինգ: | Ընդունվել է ի գիտություն: Շնորհակալություն: | |
10 | Աղասի Թովմասյան 04.04.2024 16:24:47 | Առաջարկում եմ 29-րդ կետի առաջին ենթակետի փոփոխությունը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝ ,,Ընդհանուր հիմունքներով,, բառերի փոխարեն շարադրել ,,սովորողի համար կազմակերպելով ուսուցում՝ բաց թողած ծրագրային նյութը յուրացնելու համար,, բովանդակությամբ: | Ընդունվել է ի գիտություն: | |
11 | Կարինե Զիլֆիմյան 06.04.2024 17:46:10 | 29-րդ կետի 1-ին ենթակետի վերաբերյալ: Երկրորդ դասարանում ուսումնական գործընթացի անխաթար կազմակերպման և դասարանում սովորող մյուս աշակերտների բնականոն առաջընթացի սպասելի կասեցումներից խուսափելու, ինչպես նաև ժամկետից ուշ դպրոց ընդունված երեխայի ուսումնառությունը հասակակիցների մակարդակին հասցնելու , հոգեբանական խնդիրներից խուսափելու համար առաջարկում եմ նախագիծը լրամշակել: 1.Ժամկետից ուշ դպրոց ընդունված երեխայի ծնողները ներկայացնեն իրավական հիմնավորումներ համապատասխան կառույց(ներ)ից՝ դպրոց ընդունվելու ժամկետը ուշացնելու պատճառների նշումով: 2. Երկրորդ դասարան ընդունվեն միայն երեխայի ՝տվյալ պահին որոշակի իմացությունները և կարողությունները հայտորոշող հարցախույզից հետո, որը կանցկացվի դպրոցում համապատասխան մասնագետ(ներ)ի կողմից: 3. Նախորդ երկու կետերում նշվածների վերաբերյալ համապատասխան կառույցի կողմից դրական դիրքորոշում հայտնվելուց հետո ժամկետից ուշ դպրոց ընդունված երեխան տարիքին համապատասխան դասարան նստի գերատեսչության կողմից հաստատական դիրքոշորում ներկայացնող փաստաթղթի առկայության դեպքում և երեխայի համար կազմակերպված լրացուցիչ պարապմունքների արդյունքում դրական առաջընթացը արձանագրող փաստաթղթի առկայության դեպքում: | Ընդունվել է ի գիտություն: |