Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք - Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԴՊՐՈՑԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության մարզերում մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության մարզերի մասնավոր լողավազաններում դպրոցահասակ երեխաներին լողի անվճար ուսուցման հնարավորությամբ, լողալու հմտություններին տիրապետելու անհրաժեշտությամբ: Ինչպես նաև ՀՀ վարչապետի կողմից կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում անցկացված խորհրդակցության N Վ/03-2024 արձանագրության 3.1.11 կետի հանձնարարականով:
- Ընթացիկ վիճակը և խնդիրները
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում է 9 մասնավոր լողավազան, այդ թվում Կապանում և Էջմիածնում երկուական, մեկական Վանաձորում, Մեծամորում, Հրազդանում, Իջևանում և Ապարանում, որոնք համապատասխանում են ՀՀ առողջապահության նախարարության 2002 թ. մայիսի 17-ի N 534-Ն հրամանով հաստատված լողավազանների կառուցվածքին, շահագործմանը և ջրի որակին ներկայացվող հիգենիկ պահանջներին, սանիտարահամաճարակային կանոններին և նորմերին:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Բնակչության առողջության ամրապնդումը, անհատի ներդաշնակ զարգացումը, աշխատունակության բարձրացումն ու երկարակեցության ապահովումը, տարիքային և սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատությունը և ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու մատչելիությունը:
4.Կարգավորման բնույթը և նպատակը
«Հայաստանի Հանրապետության մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ յուրաքանչյուր տարի մասնավոր լողավազաններում լող մարզաձևով կզբաղվեն յուրաքանչյուր լողավազանում դպրոցահասակ երեխաների 2 տարիքային խումբ՝ 1-ին խմբում կընդգրկվեն 8-12 տարեկան երեխաները, 2-րդ խմբում՝ 13-17 տարեկանները: 1-ին խմբում պարապողների առավելագույն քանակը 12-ն է, իսկ 2-րդ խմբում՝ 10-ը: 1-ին և 2-րդ խմբերում պապապմունքնեը կանցկացվեն շաբաթական 3 օր՝ յուրաքանչյուր պապապմունքը 1 ժամ տևողությամբ: Ծրագիը կիրականացվի ուսումնական տարվա ընթացքում: Ծրագրի նպատակն է դպրոցահասակ երեխաների շրջանում խթանել առողջ ապրելակերպը, նրանց ներգրավել լող մարզաձևի զարգացման և սպորտի մեծ նվաճումների գործընթացում:
5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։
- Ակնկալվող արդյունքը
Լողով անվճար զբաղվող և լողալ իմացող հնարավորինս մեծ թվով մանուկներ և
պատանիներ, առողջ սերունդ, կյանքում անհրաժեշտ կիրառական հմտության տիրապետում, չափորոշիչներին համապատասխանող լողավազանների թվի աճ:
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ»
Որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունը և ռազմավարության գործողությունների պլանը հաստատելու մասին» N 2145 որոշման հավելված 1-ի 25-րդ կետի դրույթներից:
|
2025-2027 թվականներին ՀՀ պետական բյուջեում նախատեսվող ծախսերը
2025 թվական
N
|
Շահառուների թիվը յուրաքանչյուր լողավազանում
|
Շահառուների 1 ամսվա վճարը
|
Լողավազանների թիվը
|
Ամիսները
|
Ընդամենը
|
1
|
22
|
12 000
|
9
|
9
|
21 384 000
|
2026 թվական
N
|
Շահառուների թիվը յուրաքանչյուր լողավազանում
|
Շահառուների 1 ամսվա վճարը
|
Լողավազանների թիվը
|
Ամիսները
|
Ընդամենը
|
1
|
22
|
12 000
|
18
|
9
|
42 768 000
|
2027 թվական
N
|
Շահառուների թիվը յուրաքանչյուր լողավազանում
|
Շահառուների 1 ամսվա վճարը
|
Լողավազանների թիվը
|
Ամիսները
|
Ընդամենը
|
1
|
22
|
12 000
|
27
|
9
|
64 152 000
|