ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆ
ՈՐՈՇՈւՄ
ՙ__՚_____________2024 թ. N ____-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԴՊՐՈՑԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 7-ի N 2145 որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել Հայաստանի Հանրապետության մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
Վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
-----------------ի N --------Ն որոշման
ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԴՊՐՈՑԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ
- ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
1․ Դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) նպատակ ունի դպրոցահասակ երեխաների շրջանում խթանել առողջ ապրելակերպը, նրանց ներգրավել լող մարզաձևի ուսուցման, զարգացման և սպորտի մեծ նվաճումների գործընթացում:
- ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
- Ծրագիրը նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության մարզերում տեղակայված լողավազաններում դպրոցահասակ երեխաների համար լողի ուսուցում կազմակերպելու միջոցով։
- Ծրագրի մասնակիցներն են՝
1) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն).
2) Հայաստանի Հանրապետության մարզերում տեղակայված հանրակրթական ծրագիր իրականացնող պետական ուսումնական հաստատությունները (այսուհետ՝ հաստատություն).
3) Հայաստանի Հանրապետության մարզերում լողավազաններ ունեցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ իրավաբանական անձինք).
- Ծրագրի շահառուներ են հաստատությունների 8-ից մինչև 17 տարեկան աշակերտները։
5․ Իրավաբանական անձանց ընտրությունը նախատեսվում է իրականացնել նախարարության կողմից հայտարարված մրցութային դրամաշնորհի միջոցով, որին մասնակցելու պայման պետք է հանդիսանա․
1) ՀՀ առողջապահության նախարարության 2006 թվականի մայիսի 17-ի «Լողավազանների կառուցվածքին, շահագործմանը և ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-2.2.4 սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 534-Ն հրամանի պահանջներին բավարարող լողավազանի օգտագործման իրավունքի առկայությունը,
2) մասնագիտական կրթություն և որակավորում ունեցող մարզիչ-մանկավարժների առկայությունը։
6․ Լողավազաններում դպրոցահասակ երեխաների համար լողի ուսուցումը նախատեսվում է իրականացնել է 2 տարիքային խմբերի համար․ 1-ին խմբում ընդգրկվում են 8-12 տարեկան երեխաները, 2-րդ խմբում՝ 13-17 տարեկանները:
7․ 1-ին խմբում պարապողների առավելագույն քանակը 12-ն է, իսկ 2-րդ խմբում՝ 10-ը:
8․ Ուսուցումը նախատեսվում է անցկացնել է շաբաթական 3 օր՝ յուրաքանչյուր պապապմունքը 1 ժամ տևողությամբ:
9․ Ուսումնամարզական գործընթացն իրականացվելու է Նախարարության կողմից հաստատված ուսումնական ծրագրով:
10․ Ծրագրի շահառուների ընտրությունը նախատեսվում է իրականացնել նախարարության կողմից, որի արդյունքում կձևավորվեն ծրագրի մասնակից խմբերը։
11․ Հայտավորված, սակայն սույն ծրագրի 10-րդ կետում նշված խմբերում չներառված երեխաների համար նախատեվում է ձևավորել «սպասման» խումբ: Ընդ որում, սույն ծրագրի 10-րդ կետում նշված խմբերում ընդգրկված երեխաների կողմից 1 տարվա ընթացքում լողի 3-րդ պատանեկան կարգի նորմատիվային պահանջները չկատարելու, կամ 2 ամսվա ընթացքում առնվազն 4 պարապմունքների չմասնակցելու դեպքում վերջիններս կզրկվեն սույն ծրագրից օգտվելու հնարավորությունից, իսկ նրանց փոխարեն խումբը կհամալրվի «սպասման» խմբում ընդգրկված երեխաներից:
12․ Ծրագրի մոնիտորինգն արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև Ծրագրի 10-րդ և 11-րդ կետերի կատարումն ապահովելու նպատակով նախատեսվում է ստեղծել էլեկտրոնային հարթակ։
13․ 3-րդ պատանեկան կարգի նորմատիվային պահանջները լրացրած երեխաների մարզումները նախատեսվում է շարունակել այլ ծրագրով:
III. ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
- Փորձնական ծրագիրը նախատեսվում է իրականացնել նվազագույնը 1, առավելագույնը՝ 3 տարի ժամկետով:
- ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԾԱԽՍԵՐԸ
- 14. Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ծախսերը նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
15․ Իրավաբանական անձանց վճարումերը նախատեսվում է իրականացնել եռամսյակային կտրվածքով՝ երեխաների փաստացի հաժախումների արդյունքների հիման վրա։