Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«2024 թվականի պետական ստանդարտացման ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Ստանդարտների մշակման ծառայություններ» պետական ծրագրի շրջանակներում իրականացվող ստանդարտացման 2024 թվականի աշխատանքների դրույթով և ապահովում է ստանդարտացման բնագավառի զարգացումը: Նշված ծրագրի շրջանակներում կատարվելիք աշխատանքների համար բյուջեով նախատեսվել է 14123.4 հազ. դրամ:

Սույն որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը:

  • Քննարկվել է

    13.03.2024 - 02.04.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3567

Տպել

Առաջարկներ`

Գևորգ Նազարյան

14.03.2024

Ծրագրով նախատեսվում է մշակել ընդամենը 30 ազգային ստանդարտ, որոնցից մեկը՝ (ԻՍՕ 15189) վերանայում է։ Կարծում եմ, որ այս ծրագիրը որևէ կերպ չի արտացոլում ազգային տնտեսության ու արդյունաբերության իրական կարիքները։ Ստանդարտացմանն ուղղվող խիստ սահմանափակ ֆինանսավորումն էլ ընդգծում է այն հանգամանքը, որ պետությունը հետաքրքրված չէ ազգային ստանդարտների մշակմամբ։ Ծրագիր կազմելու մոտեցումը լրջորեն վերանայման կարիք ունի։ Այս մոտեցումն անընդունելի է։

Գևորգ Նազարյան

14.03.2024

Ռազմական ստանդարտների վերնագրերը պետք է գաղտնի լինեն, առաջարկում եմ անվանումները չհրապարակել։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: