Հիշել նախագիծը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
12 - Կողմ
-
3680 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Էդուարդ Բադալյան 12.03.2024 23:52:19 | Անհրաժեշտ է օրինագիծն հանել շրջանառությունից և այլևս չվերադարձնել, քանի որ հարկային մարմնի գործունեության արդյունքում հետապնդվող խնդիրները հստակ սահմանված են Հարկային ծառայության մասին ՀՀ օրենքով, իսկ մրցակցության բարելավումը, պաշտպանությունը կամ ավելացումը այդ խնդիրների թվին չի պատկանում։ | ||
2 | Ռուզաննա Մկրտչյան 14.03.2024 21:56:52 | Շատ անորոշ է շարադրված, եվ մեծ հարված կլինի փոքր բիզնեսին | ||
3 | Arevik Hambaryan 21.03.2024 15:45:19 | Նախագծի 3րդ հոդվածի 9-րդ մասի շարադրանքը անհասկանալի է։ Բիզնեսի սեփականատերերը շատ հանգիստ կարող են օգտվել բիզնես խորհրդատուների, խորհրդատվական կազմակերպությունների ծառայություններից, որոնց ցուցումով էլ կամ նրանց ուղղորդմամբ որոշումներ են կայացնում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու ընթացքում։ Առհասարակ, ի՞նչ է նշանակում ուղղակի կամ անուղղակի գործողություններով այլ հարկ վճարողի գործունեությունն ուղղորդել, սրա տակ ամեն ինչ կարելի է հասկանալ, օրինակ հենց խորհրդատվությունը ուղղորդու՞մ է։ Միանշանակ, կրկին առկա է հստակեցման անհրաժեշտություն։ | ||
4 | Վանեսսա Փիլոյան 21.03.2024 15:56:22 | Բարի եղեք հասկանալի դարձնել կոնկրետ ո՞ր պարագայում ստացված հարկային օգուտներն են համարվելու հարկային պլանավորման մեթոդների չարաշահման առարկա։ Եթե ապացուցված չէ բիզնեսը տրոհելու հանգամանքը, կարծում եմ հարկային պլանավորման գաղափարը իմաստազրկվում է։ | ||
5 | Rudik Peleshyan 21.03.2024 16:21:01 | Նախագծի 3-րդ հոդվածի 9-րդ մասը բացարձակ անհասկանալի է շարադրված և կասկածելի է, թե այդ կետով ենթադրյալ սխեմայի մասնակիցների գործը ինչպես է քննվելու վարչական դատարաններում։ Վստահաբար անգամ դատավորները չեն կարող մեկնաբանել այդ մասի անհասկանալի բովանդակությունը։ Օրինակ․ ինչպե՞ս է մեկնաբանվելու հետևյալ եզրույթը՝ «․․․նշված հանգամանքի համար կարող են էական նշանակություն ունենալ հարկ վճարողների ֆինանսական միջոցների (գույքերի) ծագման աղբյուրը, դրանց փաստացի տնօրինումը կամ հետագա օգտագործումը»։ | ||
6 | Հրանտ Թաթիկյան 22.03.2024 10:21:06 | Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ նպատակը խոշոր, հաճախ գերիշխող դիրք զբաղեցնող կազմակերպութունների տրոհման արդյունքում հարկային օգուտներ, առավելություններ ստանալու դեմ պայքարն է։ Անհրաժեշտ է նշվածի կարգավորումը տալ հենց նախագծում, քանի որ հիմնավորումը իրավական նորմեր չի պարունակում։ | ||
7 | Hasmik Vanetsyan 22.03.2024 10:56:42 | Նախագծի հարգելի հեղինակներ․ արդյո՞ք տպագրական սխալ չեք թույլ տվել՝ նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետը նախատեսելով 01․07․2024թ․։ | ||
8 | Վան Գալստյան 22.03.2024 15:06:15 | Որքանո՞վ է արդարացի չարաշահման արդյունքում 150 տոկոս տուգանքի կիրառումը, մանավանդ երբ այդ տուգանքի չափը հակասում է ՀՕ 3-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ ենթակետով սահմանված պատասխանատվության համաչափության սկզբունքին։ Եթե հարկային մարմնի կողմից բացահայտվելուց հետո հարկ վճարողը շարունակի սխեմայի կիրառումը, այդ դեպքում միգուցե տրամաբանական և արդարացված կլինի 150 տոկոս տուգանքի կիրառումը։ | ||
9 | Հենրի Նավոյան 22.03.2024 16:09:06 | Ֆիզիկական անձը հանդիսանում է երեք կազմակերպության բաժնետեր՝ 50%, 18% և 5% բաժնեմասերով, իսկ կազմակերպությունները գործունեություն են ծավալում միանգամայն տարբեր ոլորտներում։ Այս կազմակերպություններում ֆիզիկական անձը կատարել է ներդրումներ, այսինքն իր կատարած ներդրումները այս կազմակերպությունների ֆինանսական միջոցների ծագման աղբյուրներից մեկն է հանդիսանում, իր ներդրումների համամասնությամբ ստանում և տնօրինում է շահաբաժիններ։ Ո՞րն է հիմնավորումը, որ նրանք պետք է ճանաչվեն փոխկապակցված, եթե ՀՕ 30-րդ հոդվածի 1-ին մասով փոխկապակցված ճանաչվելու համար անհրաժեշտ է, որ բաժնետերը կազմակերպություններից առնվազն երկուսւոմ ունենա 20% և ավելի բաժնեմասնակցություն։ Արդյունքում այս 2 իրավական նորմերը հակասում են իրար (30-րդ հոդվածի 1-ին մասը իմաստազրկվում է)։ | ||
10 | Նարեկ Խառատյան 22.03.2024 16:51:16 | Ես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ եմ և ամեն տարի ներկայացնում եմ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու մասին հայտարարություն։ Աշխատում եմ ՄՁ դաշտում։ Ըստ նախագծի հարկային մարմինը կարող է մեկնաբանել, որ ես իմ գործողության արդյունքում հարկային օգուտ եմ ստացել, լու՞րջ է սա։ | ||
11 | Hovo Avagyan 23.03.2024 10:18:46 | Եթե կազմակերպությունը գործունեություն է իրականացնում սահմանամերձ բնակավայրերում, որոնց համար սահմանված է հարկային արտոնություն, բայց գործունեության առանձնահատկություններով պայմանավորված անհրաժեշտություն է առաջանում հրաժարվել հարկային արտոնությունից, որի արդյունքում ստացվում է հարկային օգուտ։ Արդյո՞ք հարկային մարմինը մտադիր է սա դիտարկել որպես հարկային պլանավորման չարաշահում։ Ըստ այս նախագծի՝ հարկային մարմինը որևէ իրավական նորմով սահմանափակված չէ, ինչը նոնսենս է։ | ||
12 | Հասմիկ Շագունց 23.03.2024 13:32:40 | Կարծում եմ՝ չարաշահման արդյունքում հաշվարկված հարկային պարտավորության 150 տոկոսի չափով պատասխանատվության կիրառումն արդարացի ու տրամաբանական չէ, քանի որ նախագծում գործող կարգավորումներում առկա անորոշություններով պայմանավորված հարկ վճարողը չի կարող որոշել հարկային պլանավորման սխեմայի մասնակից լինելու հանգամանքը, հետևաբար, երեք տարի անց հարկային մարմնի դատողությունների հիման վրա հարկ վճարողին հարկային պլանավորման սխեմային մասնակից համարելու հանգամանքը հիմնավորվելու դեպքում 150 տոկոս տուգանքի կիրառումն արդարացի չէ՝ հաշվի առնելով նաև հարկման օբյեկտ թաքցնելու արդյունքում կիրառվող տուգանքի չափը, որը կազմում է պակաս ցույց տրված հարկի 50 տոկոսը։ | ||
13 | Mikit Markosyan 23.03.2024 14:50:09 | Այս նախագիծը կիրառության մեջ չեն պատկերացնում նույնիսկ նախագծի հեղինակները, էլ ուր մնաց տասնյակ տարիներ բոլորիս հայտնի նույն գործելակերպով աշխատող հարկային ծառայողները, էլ ուր մնաց հարկումից խուսափելու երևույթների արդարացի բացահայտումը։ | ||
14 | Վազգեն Գրիգորյան 24.03.2024 15:10:06 | 2008 թվականից Հայաստանում զբաղվում եմ ձեռնարկատիրական գործունեությամբ ու բազմիցս հանդիպել եմ ՊԵԿ-ի և Ֆինանսների նախարարության կողմից մշակված այնպիսի նախագծերի, որոնց դրույթներից շատերի պրակտիկայում կիրառումը շատ խնդրահարույց է եղել, գործարար համայնքը այս պարագայում վեր է ածվել փորձադաշտի։ Միայն գործարարներին է հայտնի է, թե ինչ ծախսեր են կրել, դատարաններում ինչ քաշքշուկների մեջ են եղել։ Ինչ վերաբերում է այս նախագծին, նշեմ, որ սա իմ հանդիպած ամենաանորոշ, ամենալղոզված, ամենառիսկային նախագիծն է։ Հույս ունեմ, որ այս հարթակի քվեարակությունը օրենսդիր մարմնի համար ինչ որ նշանակություն կունենա։ | ||
15 | Aram Aroyan 25.03.2024 10:52:52 | Պատկերացնենք այսպիսի իրավիճակ․ թխվածքի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողը, կարողացել է սուպերմարկետների ցանցի հետ այնպես բանակցել, որ իր արտադրանքը 80 տոկոսը վաճառվելու է այդ ցանցի խանութներում, որն իր՝ շուկա մուտք գործելու համար համարվում է մեծ ձեռքբերում։ Ըստ նախագծի նշանակում է, որ թխվածքի արտադրությամբ զբաղվող ՓՄՁ-ն փոխկապակցված է սուպերմարկետի հետ և պետք է ենթարկվի պատասխանատվությա՞ն։ | ||
16 | Liana Meliqyan 25.03.2024 12:00:05 | Նախագծի ընդունման ժամկետը պետք էր սահմանել ոչ շուտ, քան 01․01․2027թ․։ Իսկ մինչ այդ ավելի ճիշտ կլիներ մտածել հարկման հատուկ համակարգերը վերացնելու մասին, որի պարագայում այս նախագծի զգալի մասի անհրաժեշտությունը չէր լինի։ | ||
17 | Nune Paronyan 25.03.2024 16:02:21 | Նույն նախագիծը չնչին փոփոխություններով նորից առաջ եք քաշել։ Նախորդ անգամ էլ քննարկման ժամանակ անդրադարձանք այս հարցին։ Նույն IP հասցեների հիմքով փոխկապակցված ճանաչելը շատ դեպքերում խնդրահարույց է։ Բիզնես կենտրոններում տարածքներ վարձակալած տնտեսվարող սուբյեկտները շատ դեպքերում կիրառում են միևնույն IP հասցեն։ Սակայն դա ամենևին չի նշանակում, որ նրանք փոխկապակցված են։ Այս կետը նույնպես կարիք ունի վերանայման։ | ||
18 | Անժելա Կիրակոսյան 25.03.2024 17:33:56 | Այս նախագիծը հերթական կանաչ լույսն է հարկային մարմնի աշխատակիցների համար, որ երբ ուզեն, ում ուզեն, ինչքան ուզեն տուգանեն։ | ||
19 | Vardges Sirunyan 26.03.2024 09:33:43 | Նման լայնաբովանդակ, անորոշություններով լի նախագծեր առաջ քաշելուց առաջ միգուցե լավ կլիներ մտածեիք, թե հարկ վճարողները հասցնելու են արդյոք մի քանի օրում մարսել Ձեր մատուցած նախագծի էությունը, դրանից բխող պատասխանատվությունը․․․ | ||
20 | Lilit Galstyan 26.03.2024 10:58:52 | Հերթական անիմաստ նախագիծը, որի նպատակը ոչ թե մրցակցային դաշտ ապահովելն է, այլ կոնկրետ տնտեսության անկումն ապահովելը․․․ | ||
21 | Petros Dallaqyan 26.03.2024 13:05:36 | Նախագծի 3-րդ հոդվածի 9-րդ կետի հետևյալ ձևակերպման ներքո, այն է՝ «․․․առկա է հարկ վճարողի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալին տիրապետող կամ նրան կատարման համար պարտադիր ցուցումներ տալու կամ նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող այլ անձանց, այդ թվում` հարկ վճարողի ղեկավարի կողմից ուղղակի կամ անուղղակի գործողություններով այլ հարկ վճարողի գործունեությունն ուղղորդելու և հարկ վճարողի գործունեությունից ուղղակի կամ անուղղակի (միջնորդավորված) եղանակներով եկամուտ ստանալու հանգամանքը», կարելի է բազմաթիվ ենթադրություններ անել։ Խնդրում ենք գոնե ամփոփաթերթում բացատրել, թե ո՞ր իրավիճակներին է վերաբերելու վերոգրյալ ձևակերպումը։ | ||
22 | Derenik Vardanyan 26.03.2024 13:39:28 | Առաջարկում եմ Ձեր կողմից ներկայացված «հրաշալի» նախագծի ժամկետները գոնե այնպես սահմանել, օրինակ 2026 թվականի հունվարի 1, որ հարկ վճարողները անհարկի պատասխանատվության չենթարկվեն, մինչ այդ վերանայել նախագիծը վերացնելով անորոշությունները։ | ||
23 | Վահան Դիլբարյան 26.03.2024 14:13:56 | Հերթական նախագծերից, որը հարկային մարմնին լայն հնարավորություն է ընձեռելու իրենց պլանները գերակատարել՝ հարյուրավոր մարդկանց տուգանելով կամ դատարաններում քաշքշուկների մեջ գցելով։ Անորոշ, անհասկանալի մոտեցումները գերակշռում են ծանր, օբյեկտիվ փաստերին։ | ||
24 | ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ 26.03.2024 15:03:13 | Փոխկապակցված կազմակերպությունների և (կամ) ֆիզիկական անձանց վերաբերող հոդվածում խախտված է ՀՀ հարկային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով սահմանված պատասխանատվության համաչափության սկզբունքը, այն է՝ Օրենսգրքի կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջների խախտման համար նախատեսվող պատասխանատվությունը պետք է համաչափ լինի իրավախախտման ծանրությանը։ Սույն օրենքում թերևս առաջարկվում է փոխկապակցված ճանաչելու որոշմամբ Օրենսգրքով նախատեսված պատասխանատվությունը կիրառել փոխկապակցված բոլոր հարկ վճարողների նկատմամբ, ինչը հակասում է վերը նշված սկզբունքին։ Ուստի իրավաչափ կլինի, եթե Օրենսգրքով նախատեսված պատասխանատվությունը փոխկապակցված բոլոր հարկ վճարողներից յուրաքանչյուրի նկատմամբ կիրառվի իր ստացած օգուտի չափով։ Նախագծով հարկ վճարողները ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործող կհամարվեն նաև միևնույն համացանցային հաղորդագրի (IP) հասցեների կիրառման դեպքում, սակայն գաղտնիք չէ, որ բավականին շատ բիզնես կենտրոններ իրենց վարձակալությամբ տրամադրվող տարածքների գրավչությունը մեծացնելու նպատակով տրամադրում են նաև կոմունալ ծառայությունները և ինտերնետային կապը։ Ստացվում է, որ միևնույն գործունեությունն իրականացնող և հանգամանքների բերումով միևնույն տարածքում գործող և միևնույն համացանցային հաղորդագրի (IP) հասցեն օգտագործող մրցակիցները այս իմաստով հեշտությամբ կարող են ճանաչվել փոխկապակցված։ Առաջարկում ենք վերանայել նաև այս կետը։ Ընդ որում, նախագծի հարգելի՛ հեղինակներ, այս առաջարկով Հանրային Խորհուրդը հանդես է եկել նաև նաև նախորդ անգամ, երբ նույն նախագիծն էր քննարկվում։ Խնդրում ենք հաշվի առնել օրենսդրական դաշտի բարելավմանն ուղղված շահագրգիռ բոլոր կողմերի նկատառումներն ու առաջարկները։ | ||
25 | Անդրանիկ Ասլանյան 26.03.2024 15:57:58 | Առաջարկվող սահմանումների բովանդակային վերլուծությունից պարզ է դառնում, որ օրինակ՝ եթե տնտեսվարող սուբյեկտը դիտարկելով երկրում գործող հարկային համակարգերը և իր գործունեության ոլորտը, որոշում է, որ անհրաժեշտ է ներկայացնել շրջանառության հարկի դիմում և գործունեությունը ծավալել այսպես կոչված՝ «հատուկ հարկման համակարգում», քանի որ դրանով իր ծախսերը ավելի քիչ են լինելու, այդ թվում նաև՝ հաշվապահական հաշվառման ծառայությունների վրա ավելի քիչ գումար ծախսելու շնորհիվ, ինչի արդյունքում բնականաբար ավելանալու է Նախագծով ամրագրված հարկային օգուտը, ապա գործ ունենք հարկային պլանավորման չարաշահման հետ։ Նշված իրավիճակի հետ կապված ներկայացնեմ մեկ օրինակ՝ հարկ վճարողը դիմում է հաշվապահական հաշվառման կամ իրավաբանական ծառայություններ մատուցող տնտեսվարող սուբյեկտի, որպեսզի իմանա գործող հարկման համակարգերը և դրանցով գործունեություն իրականացնելու կարգն ու պայմանները, որոնց վերաբերյալ ստանում է սպառիչ, ՀՀ օրենսդրությունից բխող մեկնաբանություններ ու խորհրդատվություն (Նախագծի համաձայն՝ ցանկացած գործողություն), որի արդյունքում նշված տնտեսվարող սուբյեկտը կայացնում է որոշում հատուկ հարկման դաշտում գործունեություն ծավալելու վերաբերյալ, քանի որ այդ դեպքում ինքը կարող է հարկային օգուտ ստանալ, ինչի արդյունքում ստացվում է, որ հաշվապահական հաշվառման կամ իրավաբանական ծառայություններ մատուցող հարկ վճարողը, պետք է ենթարկվի պատասխանատվության։ Նշված դեպքերի հետ կապված առաջանում է տրամաբանական հարց՝ ուրեմն ինչու են ՀՀ հարկային օրենսգրքով ամրագրվել հարկման համապատասխան համակարգերը, դրանցով գործունեություն իրականացնելու համապատասխան պայմանները, եթե բոլոր դեպքերում, վերջնարդյունքում հարկային մարմինը կարող է բոլոր տնտեսվարողների փոխարեն որոշել, թե վերջիններս ինչ հարկման դաշտում պետք է գործունեություն ծավալեն։ |