Անի Հովհաննիսյան
14.03.2024
Անիմաստ որոշումներ ընդունելու փոխարեն կադրերը բարելավվեք ,որ ոստիկանը իրավաբան լինի ոչ թե բառեկ (թմրավաճառ՝ցրիչ,առաքիչ)կամ գող։Իրավաբանը դուրս չմնան հասակի 1սմ պակաս լինելու պատճառով։
Լրամշակման փուլում է
1 - Կողմ
3 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)՝ մշակվել է նպատակ հետապնդելով կատարելագործել աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտը կարգավորող իրավական դաշտը:
Նախագիծը ամուր հիմք է ստեղծում աղետների ռիսկերի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտում օրենսդրական դաշտի հետագա զարգացման համար՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով աղետների ռիսկի նվազեցմանը: Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության համակարգի բոլոր կառույցներում իրականացվող այս գործընթացը կօգնի կանխարգելել կամ նվազեցնել աղետների հետևանքները և համակարգը ռեակտիվից վերածել պրոակտիվ մոտեցման:
Հարկ է հավելել, որ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» գործող օրենքն ընդունվել է 1998 թվականին, ինչը չի համապատասխանում ներկայիս միջազգային պահանջներին, մասնավորապես՝ Կայուն զարգացման նպատակներին և Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030թթ. գործողությունների ծրագրին: Միաժամանակ, 2018-2019թթ. պետական կառավարման համակարգում տեղի ունեցած կառուցվածքային և գործառութային փոփոխությունների արդյունքում անհրաժեշտություն է առաջացել գործող օրենքը համապատասխանեցնել ներկայիս կառավարման համակարգին:
Չափազանց հրատապ և կարևոր է պլանավորել և մշակել (կառավարել) աղետների ռիսկը, որպեսզի հնարավոր լինի ավելի արդյունավետ պաշտպանել մարդկանց կյանքն ու առողջությունը, նյութական, մշակութային արժեքները, էկոհամակարգերը, ինչպես նաև հզորացնել պետության դիմակայունությունն աղետների հանդեպ: Վերջին իրադարձությունները, պայմանավորված կորոնավիրուսի (COVID-19) համաճարակով, ցույց տվեցին համայնքների և կազմակերպությունների պատրաստվածության բացակայությունը՝ նման խնդիրների դեմ պայքարելու հարցում: Այս իրավիճակը բնակչության պաշտպանության համակարգի բոլոր մակարդակներում աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում արձագանքման պատրաստվածության և կազմակերպվածության մակարդակի յուրատեսակ ստուգատես էր: Աղետների ռիսկերի կառավարման պլանների բացակայությունը առավել խոցելի է դարձնում համայնքներին և կազմակերպություններին, հետևաբար՝ աղետների ռիսկի կառավարման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանների մշակման, ներդրման և կիրարկման պահանջը, բնակչության պաշտպանության բոլոր մակարդակների համար, պետք է սահմանվի օրենքով:
Միաժամանակ հասարակական լայն շրջանակների մոտ, որոնք նաև մասն են կազմում բնակչության պաշտպանության համակարգի, Ազգային անվտանգության մասին պատկերացումները շատ դեպքերում սահմանափակվում են հիմնականում ռազմական բաղադրիչով՝ արտաքին սահմանների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությամբ։ Նման ընկալումը հիմնականում պայմանավորված է երեք տասնամյակից ավելի ձգվող պատերազմական իրավիճակով։ Մինչդեռ ազգային անվտանգության համակարգը բազմաշերտ է, որի առաջնային խնդիրներից մեկը բնակչության բնականոն կենսագործունեության, ֆիզիկական և սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների անվտանգության ապահովումն է՝ ինչպես արտաքին հակառակորդից, այնպես էլ բնական աղետներից։ Բնական աղետներից երկրի բնակչության անվտանգության ապահովման համակարգն ունի բազմաթիվ, բազմաշերտ և խորքային խնդիրներ։ Վերջին երեք տասնամյակում պետությունն իր վրա կրել է բնական աղետների հետևանքները։ Ունեցել ենք հազարավոր մարդկային ու նյութական կորուստներ, ենթակառուցվածքների ավերածություններ։
Օրինակ՝ Սպիտակի երկրաշարժի աղետի գոտու մակերեսը կազմել է 10000 քառակուսի կիլոմետր՝ հանրապետության տարածքի 40 տոկոսը, ուր ապրում էր 1 միլիոն բնակիչ։ Տուժել է 21 քաղաքներ և շրջկենտրոններ, 342 գյուղ: Ավերվել է հանրապետության բնակֆոնդի 18 տոկոսը, 157 արդյունաբերական ձեռնարկություն, որտեղ աշխատում էին 82000 մարդ։ Քանդվել է 21000 տուն, 84 դպրոց, 90 մանկապարտեզ, 2260 սննդի ու առևտրի օբյեկտ և այլն: Սպիտակի երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 25000 մարդ, Գյումրիում՝ մոտ 15000-17000, Սպիտակում՝ 4000 մարդ, Վանաձորում ՝ 1200, Ախուրյանում՝ 500 և Ստեփանավանում՝ 125 մարդ։ Տնտեսական վնասը կազմել է ավելի քան 12 միլիարդ ԱՄՆ դոլար:
Մինչև Սպիտակի ավերիչ երկրաշարժը, Երևան քաղաքում կառուցված բազմաբնակարան բնակելի շենքերի թիվը կազմում էր մոտ 4765, որոնք հաշվարկված են 7-8 բալ ուժգնությամբ երկրաշարժի համար և կոնստրուկտիվ լուծումներով շատ դեպքերում չեն բավարարում սեյսմակայուն շինարարության նորմերի մի շարք պահանջներին: Այդ շենքերում բնակվում են Երևան քաղաքի բնակչության մոտ 70%-ը: Նախնական հաշվարկներով պարզվել է, որ կախված շենքի կառուցման տարեթվից, կոնստրուկտիվ առանձնահատկություններից և շահագործման ընթացքում ստացած վնասվածքներից, շենքերն ունեն սեյսմիկ խոցելիության հետևյալ աստիճանները.
2013 թվականին հայ և ճապոնացի մասնագետների կողմից դիտարկված հավանական երկրաշարժի սցենարներից մեկի համաձայն՝ Գառնու մերձակայքում ուժգին երկրաշարժի պարագայում Երևանում կզոհվի շուրջ 100000 մարդ։ Նյութական վնասը կհասնի միլիարդավոր դոլարների, ինչը կդառնա պետական անվտանգության լրջագույն սպառնալիք: Բնակչության պաշտպանության համակարգում ընդգրկված յուրաքանչյուր մարմին և կազմակերպություն պարտավոր է ամենօրյա քայլեր ձեռնարկել աղետների ռիսկի նվազեցման, արտակարգ իրավիճակներին արձագանքման պատրաստվածության բարձրացման և կարողությունների զարգացման ուղղությամբ՝ նվազագույնի հասցնելով հետևանքները։
Ներկայումս արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգի գրեթե բոլոր մակարդակներում առկա է աղետների ռիսկի գիտակցության անբավարար աստիճան՝ բնածին և տեխնածին բնույթի աղետների կանխատեսման ու վաղ ազդարարման, դրանց արագ արձագանքման համակարգերի զարգացման, աղետների ռիսկի կառավարման բնագավառում ներդրումների իրականացման, բնակչության իրազեկվածության ու կրթվածության մակարդակի բարձրացման, աղետներին դիմակայության մշակույթի ձևավորման, ենթակառուցվածքների ու տարածքային համաչափ զարգացման, աղետների ռիսկի նվազեցման ոլորտի իրավական դաշտում անհրաժեշտ ու հրատապ բարեփոխումների իրականացման և աղետակայուն երկրի կառուցման ուղղությամբ։
Աղետների ռիսկի նվազեցման համար անհրաժեշտ է անդրադառնալ գոյություն ունեցող մարտահրավերներին, նախապատրաստվել հաղթահարելու ապագա մարտահրավերները, իրականացնել աղետների ռիսկերի մշտադիտարկում, գնահատում և այլ անհրաժեշտ գործառույթների իրականացում:
Աղետների ռիսկերի նվազեցումը և բնակչության պաշտպանությունը ենթադրում է պետական կառավարման համակարգի մարմինների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, բնակչության ներգրավումն աղետների ռիսկի կառավարմանը:
Հարկ է նշել, որ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ ՀՀ) գործող օրենքով մանրակրկիտ ձևով կարգավորված չեն այն միջոցառումների շրջանակը, հիմնական ուղղությունները, որոնք ուղղված են աղետների ռիսկի նվազեցմանը, արձագանքմանն ու վաղ վերականգնմանը, ինչպես նաև հետաղետային վերականգմանը:
Մինչ այժմ գործող օրենքով և դրանից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերով աղետների ռիսկի կառավարման գործընթացում պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների շրջանակն ավելի սահմանափակ է և ոչ լիարժեք, մինչդեռ պետական կառավարման համակարգի մարմինների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց լիազորությունների շրջանակներում պետք է համակարգված և օպերատիվ կերպով իրականացնեն աղետների ռիսկի նվազեցման, արձագանքման և այլ միջոցառումներ:
Բացի այդ, գործող օրենքով կանոնակարգված չեն արտակարգ իրավիճակի կառավարման մակարդակները, որոնք ենթադրում են հանրապետական, մարզային, համայնքային և տեղային բնույթի:
Ներկայացվող Նախագծով նախատեսվում է նոր մոտեցում աղետների ռիսկի կառավարմանը, որով տրվում է հստակ իրավակարգավորումներ արտակարգ իրավիճակի մակարդակի մասին որոշման, դրանից բխող միջոցառումների և դրանց կատարման համար պատասխանատու մարմինների շրջանակը։
Այսպիսով, Նախագծի ընդունումը կնպաստի այն օրենսդրական բացերի լրացմանը, որոնք ներկայումս առկա են աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտում:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով բնակչության պաշտպանության կազմակերպման և իրականացման գործընթացում հստակեցվում և ընդլայնվում են պետական կառավարման համակարգի մարմինների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների շրջանակը, ապահովվում է աղետների ռիսկի կառավարման ապակենտրոնացման գործընթացը: Միաժամանակ, Նախագծով կարգավորվում են արտակարգ իրավիճակներում աղետների ռիսկերի նվազեցման, արագ արձագանքման և վաղ վերականգնման, հետաղետային վերականգնման գործընթացներից բխող միջոցառումների պատշաճ ապահովման գործընթացը:
Սահմանվում են նաև արտակարգ իրավիճակի մակարդակի մասին որոշման հիմքերը, այդ որոշման ընդունման հնարավորությունը, որի բովանդակության մեջ ներառվում է` որոշման ընդունման հիմք ծառայած հանգամանքները, անհրաժեշտության հիմնավորումը, այն տարածքի սահմանները, որի տարածքում որոշվում է արտակարգ իրավիճակի մակարդակը, արտակարգ իրավիճակից բխող միջոցառումների իրականացման համար պատասխանատու պետական մարմիններն ու պաշտոնատար անձանց շրջանակը:
Առաջարկվող Նախագիծը նոր օրենքի տարբերակ է, որն հիմնովին տարբերվում է գործող օրենքից, այդ իսկ պատճառով այն հանդիսանում է նոր մշակված օրենքի նախագիծ, ոչ թե գործողի լրամշակված տարբերակ:
«Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի առանձնահատկություններից են․
ա) աղետների ռիսկի նվազեցման.
բ) արտակարգ իրավիճակներին արձագանքման և վաղ վերականգնման.
գ) հետաղետային վերականգնման:
Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության համակարգի սուբյեկտների լիազորությունները և գործառույթները բաշխվել են համաձայն աղետների ռիսկի կառավարման ենթաբաղադրիչների։
Սահմանվել են Արտակարգ իրավիճակների հանրապետական, մարզային, համայնքային և տեղային/օբյեկտային հանձնաժողովների, ինչպես նաև աղետի ժամանակ գործող աղետի հետևանքների վերացման կառավարման և ազգային աջակցման միջգերատեսչական աշխատանքային խմբերի ստեղծման (համաձայն միջազգային արձագանքման նորմերի), որոնց կառուցվածքն ու գործողությունների ընթացակարգերը սույն Նախագծի ընդունումից հետո կսահմանվի ՀՀ կառավարության կողմից:
ա հետևանքների ծավալների (հանրապետական, մարզային, համայնքային և տեղային/օբյեկտային մակարդակներ),
բ արձագանքման կառավարման (հանրապետական, մարզային, համայնքային և տեղային/օբյեկտային մակարդակներ):
Նախագծով տրվել են հստակ իրավակարգավորումներ՝ արտակարգ իրավիճակի մակարդակի մակարդակ սահմանելու, դրանից բխող միջոցառումների և դրանց կատարման համար պատասխանատու մարմինների շրջանակը:
Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքը։
Նախագիծը մշակվել է Ներքին գործերի նախարարության կողմից:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտի իրավական դաշտը, ինչպես նաև սահմանել նոր հասկացություններ, որոնք առկա չեն «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ գործող օրենքում:
Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ուղղությամբ պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմիններին առավել ընդգրկուն իրավասություններ են նախատեսվում, որոնք օպերատիվ գործելու տեսանկյունից առավել արդյունավետ են: Բացի այդ, նախագծով հստակեցվում և կանոնակարգվում է պետական կառավարման համակարգի մարմինների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների շրջանակը:
Միաժամանակ ամրագրվում է պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների լիակատար ներգրավվածությունը բոլոր մակարդակներում, ինչպես նաև հստակեցվում է պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց իրավասությունների շրջանակը:
Ակնկալվող փոփոխություններով կազմակերպությունները, ըստ իրենց գործունեության առանձնահատկությունների, ևս մասնակից են դառնում արտակարգ իրավիճակներում աղետների ռիսկերի նվազեցման, արձագանքման և վաղ վերականգնման, հետաղետային վերականգնման գործընթացներին:
Նախագծով նախատեսվում են արտակարգ իրավիճակի մակարդակի մասին որոշման հիմքերը պայմաններն ու կարգը, արտակարգ իրավիճակի մակարդակի մասին որոշման բովանդակությունը, արտակարգ իրավիճակներում իրականացվող միջոցառումները:
Նախագծով առանձնահատուկ ուշադրություն է դարձվում առավել խոցելի խմբերին:
Ակնկալվող փոփոխություններով սահմանվում են ֆիզիկական անձանց, կազմակերպությունների իրավունքները և պարտականությունները, որոնք պետք է ուղղված լինեն արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացմանը:
Մասնավորապես՝
ա) պաշտպանական կառույցների պահպանության, սպասարկման, շահագործման, հիմնանորոգման, վերանորոգման, նախապատրաստման, պատրաստականության բերման ապահովման․
բ) աղետների ռիսկի կառավարման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանների մշակման, համաձայնեցման, հաստատման և կիրարկման․
գ) ազդարարման համակարգերի ստեղծման, դրանց անխափան աշխատանքի ապահովման և աշխատողների ազդարարման․
դ) աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ուղղությամբ իրենց աշխատողների ուսուցման, իրազեկման և ուսումնավարժությունների կազմակերպման գործընթացի ապահովման․
ե) արտակարգ իրավիճակի սպառնալիքի կամ առաջացման մասին լիազորված մարմնին տեղեկացման․
զ) անվտանգության անձնագրի (արտադրական վտանգավոր օբյեկտներ), անվտանգության վկայագրի (վտանգավոր արդյունաբերական օբյեկտ), անվտանգության հայտարարագրի (հիդրոտեխնիկական կառուցվածքների) մշակման, հաստատման և լիազոր մարմնի համապատասխան տարածքային ստորաբաժանմանը ներկայացման․
է) լիազոր մարմնի կողմից աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության վիճակի պլանավորված համալիր գնահատման և ոչ պլանավորված ուսումնասիրության գործընթացին՝ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ֆիզիկական անձանց կողմից չխոչընդոտման։
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 5-ի «Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությունը և 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1717-Լ որոշումից (միջոցառում 1․1․1 «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում և ներկայացում ՀՀ Ազգային ժողով):
Սույն նախագծի ընդունումը ՀՀ 2024 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Քննարկվել է
05.03.2024 - 20.03.2024
Տեսակ
Օրենք
Ոլորտ
Արտակարգ իրավիճակներ
Նախարարություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 2886
Տպել14.03.2024
Անիմաստ որոշումներ ընդունելու փոխարեն կադրերը բարելավվեք ,որ ոստիկանը իրավաբան լինի ոչ թե բառեկ (թմրավաճառ՝ցրիչ,առաքիչ)կամ գող։Իրավաբանը դուրս չմնան հասակի 1սմ պակաս լինելու պատճառով։
14.03.2024
Հասակը նվազեցրեք սահմանելով 154սմ ,1սմ պատճառով մարդիկ դուրս են մնում ձեր աշխատողներն էլ շատ ազնիվ են պարտադիր 155սմ պետք է լինի որ անցնեն բայց տարիների ընթացքում 154 153սմ լիքը մարդիկ են ընդունվել շատ հետաքրքիր է ոն՞ց ։
14.03.2024
Հասակը նվազեցրեք 154սմ ,հաշվի առնելով բնակչության կարճահասկաությունը քաշը 45։1սմ պատճառով հնարավոր չի լինում ընդունվել մարդիկ դուրս են մնու։