Հիշել նախագիծը

<ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

 ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

<ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>

 

Հոդված 1. 

1. Օրենսգրքի 1576 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<Հոդված 1576. Շինարարության (տեղադրման) և քանդման  (ապամոնտաժման)  աշխատանքների համար ակնհայտ ոչ իրավաչափ թույլտվություններ տրամադրելը կամ շինարարության (տեղադրման) և քանդման  (ապամոնտաժման)  թույլտվություններ տրամադրելու սահմանված կարգը խախտելը

        Շինարարության (տեղադրման) և քանդման  (ապամոնտաժման)  աշխատանքների համար ակնհայտ ոչ իրավաչափ թույլտվություններ տրամադրելը կամ շինարարության (տեղադրման) և քանդման  (ապամոնտաժման)  թույլտվություններ տրամադրելու սահմանված կարգը խախտելը պաշտոնատար անձի նկատմամբ առաջացնում է.

-  տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով,

-  պարտավորություն՝ օրենքի խախտմամբ տրամադրված շինարարության (տեղադրման) և քանդման (ապամոնտաժման) թույլտվություններն  անվավեր  և առոչինչ ճանաչելու վերաբերյալ,

-  պարտավորություն՝ ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով վարչարարությամբ պատճառված վնասի գույքային կամ դրամական հատուցում վարչական ակտի հասցեատիրոջը՝ հատուցման մասին պահանջը ստանալուց հետո 3 տարվա ընթացքում՝ ամենամսյա վճարումների տեսքով և սահմանված ժամանակացույցի համաձայն:>:

Հոդված 2. Սույն օրենքով սահմանված պահանջները չեն տարածվում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն սկսված և դեռևս չավարտված քաղաքաշինական ծրագրերի (նախագծային և շինարարական) գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա:    

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

  • Քննարկվել է

    01.03.2024 - 16.03.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1835

Տպել

Առաջարկներ`

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

16.03.2024

Հաշվի առնելով, որ սեփականատիրոջ դիմումի համաձայն սահմանված կարգի խախտմամբ քանդման (ապամոնտաժման) թույլտվության տրամադրումը չի կարող ունենալ մեծ բացասական հետևանքներ, ապա նման իրավախախտման համար տուգանքի չափը պետք չէ որ մեծ լինի: Պատմության և մշակույթի հուշարձանների մասով կան այլ իրավական կարգավորումներ:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

16.03.2024

Նախագծի դիսպոզիցիայում «և» շաղկապի կիրառմամբ առաջարկվում է, որ սանկցիան կարող է կիրառվել, եթե պաշտոնատար անձը միաժամանակ սահմանված կարգի խախտմամբ տրամադրել է երկու տեսակի թույլտվություն: Նշված վերլուծությունը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 4-րդ հոդվածների պահանջներից: Հաշվի առնելով, որ գերակշռող դեպքերում Շինարարության (տեղադրման) թույլտվություն տրամադրվում է առանց քանդման (ապամոնտաժման) թույլտվության առաջարկում ենք նախագծում կատարել համապատասխան փոփոխություններ:

Քրիստինե Ղասումյան

15.03.2024

Փոփոխված հոդվածում հետագա տարընթերցումներից խուսափելու համար առաջարկում եմ կատարել հետևյալ փոփոխությունները՝ 1․ «Շինարարության (տեղադրման) և քանդման (ապամոնտաժման) աշխատանքների համար ակնհայտ ոչ իրավաչափ թույլտվություններ տրամադրելը» միտքը խնդրահարույց է և պարզ չէ, թե ակնհայտ ոչ իրավաչափ լինելն ինչպե՞ս է պարզվելու։ Տրամադրված թույլտվության ակնհայտ ոչ իրավաչափ լինելը հիմնավորվելու է դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտո՞վ, որով անվավեր կամ ոչ իրավաչափ է ճանաչվել թույլտվությունը, թե՞ վարչական մարմինն է մեկնաբանելու այդ եզրույթը և, եթե վարչական մարմինն է մեկնաբանելու այս եզրույթը, ապա ինչի՞ց ելնելով՝ որևէ անձի դիմումի հիման վրա, թե՞ իր նախաձեռնությամբ ինչ-որ հանգամանքներից ելնելով։ Հաշվի առնելով, որ նշվածի մասով սանկցիա նախատեսված է պարտավորություն՝ օրենքի խախտմամբ տրամադրված շինարարության (տեղադրման) և քանդման (ապամոնտաժման) թույլտվություններն անվավեր և առոչինչ ճանաչելու վերաբերյալ, այն պրակտիկայում կարող է տարբեր մեկնաբանությունների և կամայականությունների տեղիք տալ, անհրաժեշտ է այս մասով հստակ կագրավորումներ սահմանել։ 2․ Հոդվածում «․․․․․ թույլտվություններ տրամադրելու սահմանված կարգը խախտելը․․․» լրամշակել և ձևակերպել հետևյալ կերպ՝ «․․․․․թույլտվություններ տրամադրելու սահմանված կարգը և ժամկետները խախտելը»։ Անկախ այն հանգամանքից, որ «թույլտվություններ տալու սահմանված կարգ» արտահայտության մեջ հասկացվում է նաև տրամադրման ժամկետ, սակայն փորձից ելնելով և փոփոխվող հոդվածն ավելի ստույգ և առանց տարընթերցումների կիրառվելու համար, կարծում եմ ճիշտ կլինի հոդվածով սահմանել և՛ կարգ, և՛ ժամկետներ խախտելու դրույթը․

Տեսնել ավելին