ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ՝ ԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
5 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » ________________ թ. N______- Ն
ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ՝ ԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «գ4» կետով՝ Կառավարությունը որոշում է.
- Սահմանել վայրի կենդանիների՝ ազատ պայմաններում վերաբնակեցման կարգը՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված
Կառավարության ______ թվականի
_________ « » N –Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ՝ ԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետությունում վայրի կենդանիների՝ ազատ պայմաններում վերաբնակեցման հետ կապված հարաբերությունները:
- Հայաստանի Հանրապետության տարածքում վայրի կենդանիների՝ ազատ պայմաններում վերաբնակեցումն (այսուհետ՝ Վերաբնակեցում) իրականացվում է համաձայն յուրաքանչյուր կենդանական տեսակի համար կազմված վերաբնակեցման ծրագրի: Ծրագիրը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում պետական լիազորված մարմին (այսուհետ՝ լիազորված մարմին), որի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվում է թույլտվություն, բացառությամբ Կառավարության կողմից հաստատված վերաբնակեցման ծրագրերի։
- Վերաբնակեցման ծրագիրը ներառում է՝
- Վերաբնակեցման նպատակը,
- Վերաբնակեցվող կենդանական տեսակի (հայերեն և լատիներեն անվանումները), առանձնյակների քանակի, սեռի, տարիքի և այլնի վերաբերյալ տեղեկատվությունը՝ համաձայն սույն կարգի ձևի,
- Վերաբնակեցման ենթակա տարածքի կենսամիջավայրի ներկա վիճակի և ներուժի գնահատումը՝ նախատեսվող վերաբնակեցման տարածքում իրականացված գիտական ուսումնասիրությունների, տվյալ տարածքում վերաբնակեցվող կենդանական տեսակի առկայության, կամ դրա վերաբերյալ գրական տվյալների առկայության (եթե նախկինում հանդիպել է և ներկայումս չի հանդիպում) մասին համապատասխան տեղեկատվությունը,
- Վերաբնակեցման արդյունքում հնարավոր ռիսկերի գնահատումը և վերլուծությունը՝ յուրաքանչյուր կենդանական տեսակի առանձնահատկություններով պայմանավորված՝ ներառյալ սոցիալական, տնտեսական և բնապահպանական հարցերը,
- Վերաբնակեցման ծրագրի իրականացման և վերաբնակեցված տեսակի մոնիթորինգային պլանի կազմումը,
- բաց թողնման վայրերի ընտրության գործընթացում շահագրգիռ կողմերի հետ քննարկման արդյունքները,
- Վերաբնակեցման ծրագրի վերաբերյալ «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասով սահմանված սուբյեկտներից որևէ մեկի կողմից տրամադրված դրական եզրակացությունը:
- Սույն կարգի 3-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված մոնիթորինգը կազմակերպվում և իրականացվում է լիազորված մարմնի կողմից։
- Վերաբնակեցման ծրագրի շրջանակներում վայրի կենդանիների բնություն բաց թողնման գործընթացը համակարգվում է աշխատանքային խմբի կողմից, որի կազմը և աշխատակարգը հաստատվում է լիազորված մարմնի կողմից:
Ձև
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
- Վերաբնակեցման ենթակա վայրի կենդանական տեսակ(ներ)ը (հայերեն և լատիներեն անվանումները)
____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
2.Վերաբնակեցման ենթակա վայրի կենդանական տեսակ(ներ)ի համար նախատեսված անազատ և կիսաազատ պայմաններում պահման տարածքի չափը և զոոհիգիենիկ բնութագիրը
____________________________________________________________________________
____________________________________________________________________________
___________________________________________________________________________
- Վերաբնակեցման ենթակա վայրի կենդանական տեսակ(ներ)ի համար անհրաժեշտ գույքի և սարքավորությունների բնութագիրը
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
- 4. Այլ տեղեկություններ
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
|
Պարտավորվում եմ Թույլտվությունը ստանալուց հետո եռամսյա ժամկետում սահմանել և լիազորված մարմին ներկայացնել յուրաքանչյուր կենդանական տեսակի համար նախատեսված սննդակարգ |
|
|
Պարտավորվում եմ Թույլտվությունը ստանալուց հետո եռամսյա ժամկետում սահմանել և լիազորված մարմին ներկայացնել յուրաքանչյուր կենդանական տեսակի համար նախատեսված պարտադիր անասնաբուժական զննումների գրաֆիկ |
________________________ (կենսաբանության կամ կենդանաբանության կամ տվյալ բնագավառում որակավորված մասնագետի անունը, ազգանունը) |
|
_____________________ (ստորագրություն)
|
__ ___________ 202 թ.
-
Քննարկվել է
08.02.2024 - 29.02.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն, Կրթություն և գիտություն, Բնապահպանություն, Էկոնոմիկա, Տարածքային կառավարման և զարգացման, Տեսչական համակարգ
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 2504
Տպել