Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՔՆՆԱՐԿԵԼՈՒ, ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ԸՆՏՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Կողմ
-
24 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Մկրտիչ Ավետիսյան 06.02.2024 15:58:03 | Առաջարկում եմ Հավելվածի 4-րդ գլխի 13րդ կետից հանել <<հանդիսանա ՀՀ քաղաքացի,>> բառակապակացությունը, քանի որ Հայաստանի Հանրապետությունում գործում են բազմաթիվ օտարեկրյա ներկայացուցչություններ և միավորումներ, ընդ որում Ոստիկանությունների բարեփոխումներում ևս ներառված են բազմաթիվ օտարեկրյա գործընկերներ, օրինակ՝ ԻՍԻԹԱՓ և այլն, որտեղ ներկայացուցիչը ՀՀ քաղաքացի չէ, սակայն տիրապետում է ոլորտային խնդիրներին ինչպես նաև տվյալ հանձնաժողովում ներառվելը չի ենթադրում հանրային կամ քաղաքացիական ծառայություն, ուստի անհասանալի է ՀՀ քաղաքացի լինելու պարտադիր պահանջը | ||
2 | Karine Kazaryan 06.02.2024 17:41:48 | Առաջարկում եմ ներկայացվող պահանջներից հանել ՀՀ քաղաքացի լինելու պահանջը, քանի որ հանձնաժողովի անդամը չի հանդիսանում հանրային կամ քաղաքացիական ծառայող , և որևէ օրենսդրական հիմնավորմամբ չեմ պատկերացնում այս պահանջի իմաստը | ||
3 | Ագնեսա Ավետիսյան 06.02.2024 18:40:55 | Ներկայացուցչին ներկայացվող անիշաստ պահանջներ։ Արհեստական խոչընդոտներ միջազգային գործընկերմերի համար | ||
4 | Ռազմավարությունների ազգային կենտրոն 06.02.2024 20:30:08 | Արհեստական խոչընդոտներ են ստեղծված Ոստիկանության բարեփոխումների հիմքում կանգնած հասարակական միավորումների և կազմակերպությունների համար։ Այսպիսով Ոստիկանության բարեփոխումների հիմքում կանգնած են մի շարք ՀԿ-ներ և միջազգային գործընկերներ, որոնց ներկայացուցիչները չեն հանդիսանում ՀՀ քաղաքացիներ, սակայն ծանոթ են ոստիկանության ողջ խնդիրներին, բարեփոխումների անհրաժեշտությանը և այլ հարցերի, այդպիսիք են օրինակ՝ ԻՍԻԹԱՓ, Իրազեկ քաղաքացիների միավորում, ՌԱԿ , ՈՔՎԿ և այլն։ Միաժամանակ տվյալ հանձնաժողովի անդամը չի հանդիսանում հանրային կամ քաղաքացիական ծառայող, ուստի որևէ օրենսդրական հիմնավորում չկա ՀՀ քաղաքացիության պահանջի։ | ||
5 | Ոստիկանության քաղաքացիական վերահսկողության կենտրոն ԻՀԿ 06.02.2024 20:31:47 | Արհեստական խոչընդոտներ են ստեղծված Ոստիկանության բարեփոխումների հիմքում կանգնած հասարակական միավորումների և կազմակերպությունների համար։ Միաժամանակ տվյալ հանձնաժողովի անդամը չի հանդիսանում հանրային կամ քաղաքացիական ծառայող, ուստի որևէ օրենսդրական հիմնավորում չկա ՀՀ քաղաքացիության պահանջի։ | ||
6 | Սիրանուշ Սերոբյան 07.02.2024 13:45:58 | Անիմաստ խոչընդոտ է միջազգային կազմակերպությունների համար, որոնց ներկայացուցիչները ազգությամբ հայ են , բայց ՀՀ քաղաքացի չեն։ |