Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՔՆՆԱՐԿԵԼՈՒ, ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ԸՆՏՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

Կից տեղադրված է «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով հասարակական միավորումների կողմից ներկայացվող հայտերը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից ընդունելու, քննարկելու, թեկնածուներին ընտրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագիծը։

  • Քննարկվել է

    06.02.2024 - 21.02.2024

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1686

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Սիրանուշ Սերոբյան

07.02.2024

Անիմաստ խոչընդոտ է միջազգային կազմակերպությունների համար, որոնց ներկայացուցիչները ազգությամբ հայ են , բայց ՀՀ քաղաքացի չեն։

Ոստիկանության քաղաքացիական վերահսկողության կենտրոն ԻՀԿ

06.02.2024

Արհեստական խոչընդոտներ են ստեղծված Ոստիկանության բարեփոխումների հիմքում կանգնած հասարակական միավորումների և կազմակերպությունների համար։ Միաժամանակ տվյալ հանձնաժողովի անդամը չի հանդիսանում հանրային կամ քաղաքացիական ծառայող, ուստի որևէ օրենսդրական հիմնավորում չկա ՀՀ քաղաքացիության պահանջի։

Ռազմավարությունների ազգային կենտրոն

06.02.2024

Արհեստական խոչընդոտներ են ստեղծված Ոստիկանության բարեփոխումների հիմքում կանգնած հասարակական միավորումների և կազմակերպությունների համար։ Այսպիսով Ոստիկանության բարեփոխումների հիմքում կանգնած են մի շարք ՀԿ-ներ և միջազգային գործընկերներ, որոնց ներկայացուցիչները չեն հանդիսանում ՀՀ քաղաքացիներ, սակայն ծանոթ են ոստիկանության ողջ խնդիրներին, բարեփոխումների անհրաժեշտությանը և այլ հարցերի, այդպիսիք են օրինակ՝ ԻՍԻԹԱՓ, Իրազեկ քաղաքացիների միավորում, ՌԱԿ , ՈՔՎԿ և այլն։ Միաժամանակ տվյալ հանձնաժողովի անդամը չի հանդիսանում հանրային կամ քաղաքացիական ծառայող, ուստի որևէ օրենսդրական հիմնավորում չկա ՀՀ քաղաքացիության պահանջի։

Տեսնել ավելին