Հիշել նախագիծը

«Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցված բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների օժանդակության ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ

  • Քննարկվել է

    05.02.2024 - 20.02.2024

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3084

Տպել

Առաջարկներ`

Լալա Սահակյան

20.02.2024

Ծրագիրը շատ լավ հնարավորություն է տալիս բարձագույն կրթություն չունեցող մանկավարժներին էլ ավելի զարգացնել մասնագիտական որակներն ու հմտությունները: Սակայն առաջարկում եմ, որ ուսմանը զուգահեռ վերականգնվի մասնագիտական գործունեություն ծավալելու իրավունքը, քանի որ գործնականում մանկավարժը էլ ավելի արդյունավետորեն կկարողանա աշխատել ու բարելավել իր կարողությունները: Լավ կլիներ նաև կամավոր ատեստացիան հաղթահարած, սակայն բարձագույն կրթություն չունեցող ուսուցիչներին նույնպես աջակցել ֆինանսապես, որպեսցի վերջիններս էլ կարողանան օգտվել ծրագրից և ստանալ բարձագույն կրթություն՝ պետության ֆինանսավորմամբ:

Լուսինե Օհանյան

19.02.2024

Նախագիծը մի նոր հնարավորություն է տալիս աշխատանքից ազատված ուսուցիչներին։ Ընդհանուր առմամբ դրական եմ վերաբերվում նախագծին։ Եթե ուսուցիչը ցանկանում է զարգացնել մասնագիտական հմտությունները, ապա կմասնակցի աջակցության ծրագրերից որևէ մեկին։ Անհասկանալի է ընդվզումը, քանի որ բոլորն էլ ծանոթ էին «Հանրակրթության մասին» օրենքի համապատասխան որոշմանը( բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչները իրավունք ունեն աշխատելու մինչև 2023 թվականի օգոստոսի 20-ը) ։ Առաջարկում եմ կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչներին ևս, ցանկության դեպքում, հնարավորություն տալ օգտվելու աջակցության մյուս ծրագրից, այն է՝ բարձրագույն կրթություն ստանալու նպատակով ստանալ ուսման վճարի փոխհատուցում։

Մարգարիտ Կարապետյան

15.02.2024

Ընդհանրապես պետության կողմից իր քաղաքացիներին աջակցությունը ողջունելի քայլ է: Տվյալ դեպքում այս նախագծին վերաբերում եմ դրական, քանի որ աջակցությունը բարձրագույն կրթություն չունեցող անձանց ունի մի քանի կողմ: Առաջին հերթին մարդիկ առանց աշխատանքի չեն մնա և կշարունակեն իրենց ստեղծագործական և մանկավարժական գործունեությունը, երկրորդ հնարավորություն կունենան ավելի կատարելագործելու իրենց մասնագիտական որակները: Քանի որ մանկավարժությունը չափազանց պատասխանատու աշխատանք է, ապա մենք ինքներս էլ պետք է պատրաստ լինենք այդ պատասխանատվությունը կրելու: Առաջարկում եմ արդեն աշխատանքից ազատված ուսուցչին վերականգնել իր աշխատանքում և դրան զուգահեռ տալ հնարավորություն, որ մասնագիտական կրթությունը ստանա կամ անցնի համապատասխան վերապատրաստում աշխատանքին զուգահեռ:

Տեսնել ավելին