Լալա Սահակյան
20.02.2024
Ծրագիրը շատ լավ հնարավորություն է տալիս բարձագույն կրթություն չունեցող մանկավարժներին էլ ավելի զարգացնել մասնագիտական որակներն ու հմտությունները: Սակայն առաջարկում եմ, որ ուսմանը զուգահեռ վերականգնվի մասնագիտական գործունեություն ծավալելու իրավունքը, քանի որ գործնականում մանկավարժը էլ ավելի արդյունավետորեն կկարողանա աշխատել ու բարելավել իր կարողությունները: Լավ կլիներ նաև կամավոր ատեստացիան հաղթահարած, սակայն բարձագույն կրթություն չունեցող ուսուցիչներին նույնպես աջակցել ֆինանսապես, որպեսցի վերջիններս էլ կարողանան օգտվել ծրագրից և ստանալ բարձագույն կրթություն՝ պետության ֆինանսավորմամբ: