Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 515-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2023 թվականի հունիսի 14-ի N ՀՕ-217-Ն օրենքի ընդունմամբ նոր խմբագրությամբ են շարադրվել մի շարք հոդվածներ, այդ թվում՝ նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչին, նախադպրոցական կրթական ծրագրային բաղադրիչների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման դրույթները սահմանող:

Վերոնշյալ հասկացություններնն արտացոլված են ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 515-Ն որոշմամբ հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրության» մեջ:

Տվյալ բնագավառը կարգավորելու և միասնական քաղաքականությունը ապահովելու նպատակով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակել է սույն  նախագիծը:

Միևնուն ժամանակ, համայքների խոշորացան գործընթացով պայմանավորված՝ քննարկվում խոշորացված համայքի գյուղական բնակավայրերում փոքրաթիվ համակազմով գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների միավորումը քաղաքային բնակավայրում գործող հաստատություններին՝ մասնաճյուղերի կարգավիճակով, ինչը արտացոլված է ներկայացվող նախագծում:

  • Քննարկվել է

    02.02.2024 - 17.02.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2013

Տպել

Առաջարկներ`

Van Sedrakyan

13.02.2024

Կուզեի նշել որ միգուցե պետական նախադպրոցական հաստատությունների համար սա նորմալ է, սակայն մասնավոր ոլորտի դեպքում պետությունը ոչ մի իրավական կամ տեղեկատվական աջակցություն չի տրամադրում մասնավորին։ Մասնավորը պետք է ուղղակի գերմարդկային ջանքեր գործադրի որպեսզի կարողանա պետության նմանատիպ հիմար օրենքների արանքում մնա ջրի երեսին։ Միգուցե Երևանում նորմալ է, բայց մարզերում առանց այդ էլ հարկային նման բեռ դնելով մասնավորի վրա, ստիպում են գնալ թանկացումների, ինչը բնակչի և հատկապես երեխայի շահերից չի բխում։

Հայկանուշ Հակոբյան

06.02.2024

Ինչքան էլ նախագծում կան տրամաբանական հիմնավորումներ, այնուհանդերձ, նախադպրոցական հաստատությունների խոշորացումը ցանյալի չէ, քանի որ կառաջանան փոքրիկների տեղափոխման, այլևայլ խնդիրներ`հարմարվելու հետ կապված ։

Տեսնել ավելին