Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 515-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 515-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ:

  • Քննարկվել է

    02.02.2024 - 17.02.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2021

Տպել

Առաջարկներ`

Van Sedrakyan

13.02.2024

Կուզեի նշել որ միգուցե պետական նախադպրոցական հաստատությունների համար սա նորմալ է, սակայն մասնավոր ոլորտի դեպքում պետությունը ոչ մի իրավական կամ տեղեկատվական աջակցություն չի տրամադրում մասնավորին։ Մասնավորը պետք է ուղղակի գերմարդկային ջանքեր գործադրի որպեսզի կարողանա պետության նմանատիպ հիմար օրենքների արանքում մնա ջրի երեսին։ Միգուցե Երևանում նորմալ է, բայց մարզերում առանց այդ էլ հարկային նման բեռ դնելով մասնավորի վրա, ստիպում են գնալ թանկացումների, ինչը բնակչի և հատկապես երեխայի շահերից չի բխում։

Հայկանուշ Հակոբյան

06.02.2024

Ինչքան էլ նախագծում կան տրամաբանական հիմնավորումներ, այնուհանդերձ, նախադպրոցական հաստատությունների խոշորացումը ցանյալի չէ, քանի որ կառաջանան փոքրիկների տեղափոխման, այլևայլ խնդիրներ`հարմարվելու հետ կապված ։

Տեսնել ավելին