ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԸ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
11 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«___» «__________________» 2024 թվականի N ___ - Ն
ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԸ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
|
|
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի ______________ ___-ի N __-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԸ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով կարգավորվում են էկոպարեկային ծառայության (այսուհետ` Ծառայություն) ծառայողների (այսուհետ` Ծառայող) ծառայողական զենքը (այսուհետ` զենք) պահելու և կրելու հետ կապված հարաբերությունները:
- Ծառայողին պահելու և կրելու իրավունքով հատկացվում է Ծառայության սպառազինության մեջ ընդգրկված հաշվեցուցակային զենք:
- Ծառայողին հատկացվող զենքի հետ միասին տրվում են համապատասխան հարմարանքներ` զենքը բացահայտ կամ քողարկված կրելու համար, ինչպես նաև` զենքի խնամքի համար նախատեսված պարագաներ:
- Ծառայողին պահելու և կրելու իրավունքով զենք հատկացվում է նրան պաշտոնի նշանակելու պահից:
- Ծառայողին պահելու և կրելու իրավունքով զենք հատկացնելու իրավունքը վերապահվում է Ծառայության պետին:
- Պահելու և կրելու իրավունքով հատկացված զենքը Ծառայողի կողմից գործադրվում է «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
- ԶԵՆՔԸ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
- Պահելու և կրելու իրավունքով զենք ստացած Ծառայողը պարտավոր է սարքին, անվտանգ և մաքուր պահել ստացած զենքը:
- Զենքի կորուստը բացառելու նպատակով այն պետք է համապատասխան ամրակապով հուսալիորեն ամրացված լինի Ծառայողի համազգեստին:
- Արգելվում է Ծառայողի կողմից զենք կրելն առանց համապատասխան հարմարանքների (ատրճանակի պատյան, ամրակապ, ինքնաձիգի գոտի և այլն):
- Զենքը Ծառայողի բնակության վայրում պետք է պահվի փականով ամրացված պահարանում կամ արկղում` միջոցներ ձեռնարկելով զենքին այլ անձանց հասանելիությունը բացառելու համար:
- Քաղաքացիական հագուստ կրող Ծառայողը զենքը կրում է քողարկված:
- Ծառայողին արգելվում է մերկացնել զենքը, փոխանցել այլ անձանց կամ թողնել առանց հսկողության` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
- Ծառայողի` զենքով ծառայողական գործուղման մեկնելու դեպքում գործուղման վկայականում նշվում են զենքի տեսակը, համարը, արտադրության տարեթիվը, փամփուշտների թիվը և հաստատվում Ծառայության կնիքով:
- Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս Ծառայողը զենքով գործուղվում է միջպետական պայմանագրերով սահմանված դեպքերում և կարգով:
- Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղման դեպքում` ժամանման վայրում զենքն անվտանգ պահելու հնարավորության բացակայության դեպքում գործուղված Ծառայողը զենքն ի պահ է հանձնում մոտակա ոստիկանության բաժնի հերթապահ մաս:
- Ծառայողին հատկացված զենքի, դրա տեխնիկական վիճակի, ինչպես նաև հատուկ պարագաների առկայության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է`
1) Ծառայողի անմիջական ղեկավարի կողմից` յուրաքանչյուր շաբաթը մեկ անգամ` Ծառայողի ծառայության մեջ գտնվելու ժամանակ.
2) տվյալ ստորաբաժանման ղեկավարի կողմից` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ.
3) տվյալ ստորաբաժանման սպառազինության համար պատասխանատու անձի (այսուհետ՝ Հերթափոխի տեսուչ) կողմից` տարեկան մեկ անգամ։
- Այլ ստորաբաժանում տեղափոխվելու, ծառայությունից ազատվելու դեպքերում Ծառայողը պարտավոր է զենքը հանձնել Հերթափոխի տեսուչին։
- Ծառայողը ստացիոնար բուժման, ուսման կամ արձակուրդ մեկնելիս, ինչպես նաև զենքը պահելու համար հուսալի պայմանների չապահովման դեպքում զենքը ժամանակավորապես ի պահ է հանձնում Հերթափոխի տեսուչին։
- Ծառայողը, ստորաբաժանման ղեկավարի կարգադրությամբ, պարտավոր է զենքը հանձնել, եթե`
1) Ծառայողի կողմից խախտվել են սույն կարգով նախատեսված զենքը պահելու և կրելու պայմանները.
2) Ծառայողի ժամանակավորապես ծառայողական պարտականությունների դադարեցման դեպքում.
3) Ծառայողն ազատվել է Ծառայությունում ծառայությունից.
4) Ծառայողին արգելվել է զենք կրել` բժշկական եզրակացությամբ:
- Հերթափոխի տեսուչին հանձնած զենքի վերաբերյալ համապատասխան գրառում է կատարվում զենքի հանձնման և ընդունման մատյանում:
- Զենքը գործադրելու, ինչպես նաև զենքը փչացնելու դեպքերում Ծառայողն անմիջապես զեկուցում է վերադասության կարգով և ղեկավարվում տրված ցուցումներով, իսկ զենքը կորցնելու դեպքում՝ նաև հայտնում է այդ մասին ոստիկանությանը։
-
Քննարկվել է
01.02.2024 - 16.02.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն, Բնապահպանություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 1987
Տպել