ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՔ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ, ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
4 - Կողմ
-
9 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՔ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ, ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Էկոպարեկային ծառայության մասին» օրենքն (այսուհետ՝ Օրենք) ընդունվել է 2023 թվականի նոյեմբերի 22-ին, որն ուժի մեջ է մտել 2024 թվականի հունվարի 1-ից։
Օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն Օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են Օրենքն ընդունվելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
Նախագծի ընդունումը պայմանավորված է Օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթների կատարման անհրաժեշտությամբ։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է սահմանել էկոպարեկային ծառայողի անձնական պաշտպանության և հատուկ միջոցների ցանկը, ինչպես նաև դրանք սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը։
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության կողմից։
4․ Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն էկոպարեկային ծառայողի անձնական պաշտպանության և հատուկ միջոցների ցանկը, ինչպես նաև կհաստատվեն դրանք սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը, ձևը և պայմանները։
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում լրացուցիչ փոփոխությունների անհրաժեշտություն չկա։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծն ուղիղ կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ, սակայն դրա ընդունման անհրաժեշտությունը բխում է Օրենքից, որը նախատեսված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված ծրագրի շրջակա միջավայրի նախարարություն բաժնի 3-րդ նպատակի 7-րդ կետում։
-
Քննարկվել է
01.02.2024 - 16.02.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն, Հանրային ծառայություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 1779
Տպել