ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՔ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ, ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
4 - Կողմ
-
9 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«___» «__________________» 2024 թվականի N ___ - Ն
ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՔ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ, ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել էկոպարեկային ծառայողի անձնական պաշտպանության և հատուկ միջոցների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի:
- Հաստատել էկոպարեկային ծառայության սպառազինության մեջ անձնական պաշտպանության և հատուկ միջոցների տեսակներն ընդգրկելու, դրանք սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը` համաձայն N 2 հավելվածի:
- Էկոպարեկային ծառայության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել էկոպարեկային ծառայողի անձնական պաշտպանության միջոցների և հատուկ միջոցների տեսակները սպառազինության մեջ ընդգրկելու կամ դրանք սպառազինությունից հանելու վերաբերյալ եզրակացություն ներկայացնող հանձնաժողովի կազմը:
- Էկոպարեկային ծառայության սպառազինությունից հանված անձնական պաշտպանության միջոցները և հատուկ միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն` ոչնչացնելու համար:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
|
ՑԱՆԿ
ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ
Անձնական պաշտպանության միջոցներ |
|
1. |
Հակագազ |
2. |
Հրակայուն սաղավարտ |
3. |
Տակտիկական զրահաբաճկոն |
4. |
Պաշտպանիչ բաճկոն |
5. |
Վերջույթների հրակայուն պաշտպանական միջոցներ |
Ակտիվ պաշտպանության միջոցներ |
||
1. |
Մահակներ |
|
2. |
Ձեռնաշղթաներ |
|
Հատուկ միջոցառումների ապահովման միջոցներ |
||
1. |
Կրակամարիչ մեծ և փոքր |
|
2. |
Հրդեհաշիջման ռետինե թակիչներ |
|
3. |
Հրդեհաշիջման ջրի ուսապարկեր |
|
4․ |
Կացին |
|
5. |
Մարդկանց և տրանսպորտային միջոցների հարկադիր կանգնեցման միջոցների տարատեսակներ |
|
6. |
Ինժեներական արգելափակոցների տարատեսակներ |
|
7. |
Հրդեհաշիջման մեքենաների տարատեսակներ |
|
8. |
Մեխանիկական փոշեցրիչներ |
|
9․ |
Աերոզոլային սարքեր |
|
10. |
Արգելանքներ քանդելու միջոցներ |
|
11. |
Ծառայողական շներ |
|
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2024 թվականի ______________ ___-ի N __-Ն որոշման |
ԿԱՐԳ
ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ, ԴՐԱՆՔ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ
- Էկոպարեկային ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) սպառազինության մեջ էկոպարեկային ծառայողի (այսուհետ՝ Ծառայող) անձնական պաշտպանության միջոցների և հատուկ միջոցների տեսակները (այսուհետ` տեսակներ) ընդգրկվում և դրանք սպառազինությունից հանվում են Ծառայության պետի կողմից ստեղծված հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) եզրակացությամբ: Հանձնաժողովը պետք է բաղկացած լինի նվազագույնը 5 անդամից: Հանձնաժողովում կարող է ընդգրկվել փորձագետ։
- Հանձնաժողովը եզրակացություն է տալիս Ծառայության սպառազինության մեջ նոր տեսակներ ընդգրկելու կամ սպառազինության մեջ առկա տեսակները հանելու նպատակահարմարության մասին:
- Հանձնաժողովի աշխատանքներն իրականացվում են նիստերի միջոցով:
- Հանձնաժողովի նիստերն անցկացվում են Հանձնաժողովի նախագահի կողմից հաստատված օրակարգով: Հանձնաժողովի նախագահը որոշում է նիստի անցկացման օրը և ժամը:
- Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է Հանձնաժողովի անդամների 3/4-ը:
- Հանձնաժողովը եզրակացություններն ընդունում է ձայների պարզ մեծամասնությամբ: Նիստին ներկա գտնվողների ձայների հավասար բաշխման դեպքում Հանձնաժողովի նախագահի ձայնը համարվում է վճռորոշ:
- Հանձնաժողովի նիստերի օրակարգը և քննարկվելիք հարցերին վերաբերող այլ անհրաժեշտ փաստաթղթերը Հանձնաժողովի անդամներին են փոխանցվում նիստից առնվազն 1 աշխատանքային օր առաջ:
- Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են Հանձնաժողովի քարտուղարի կողմից:
- Հանձնաժողովի կողմից կայացված եզրակացություններն ստորագրում են Հանձնաժողովի նիստին ներկա գտնվող բոլոր անդամները:
- Եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում` Հանձնաժողովի անդամն իրավունք ունի ներկայացնելու հատուկ կարծիք եզրակացության վերաբերյալ, որը կցվում է Հանձնաժողովի նիստի արձանագրությանը:
- Հանձնաժողովի եզրակացություններն ու նիստերի արձանագրությունները հաշվառվում են Հանձնաժողովի քարտուղարի կողմից:
- Հանձնաժողովի աշխատանքային գործունեությունը կազմակերպում է Հանձնաժողովի քարտուղարը:
- Ծառայության սպառազինության մեջ տեսակներ ընդգրկելու նպատակով հրավիրվող նիստի ընթացքում Հանձնաժողովն ուսումնասիրում է ներկայացված տեսակի տեխնիկական կանոնակարգերը, նկարագրությունները, շահագործման կանոնները, այլ պետություններում կատարված փորձարկումների (փորձաքննությունների) արդյունքների վերաբերյալ նյութերը, իրավապահ մարմինների կողմից դրանք օգտագործելու մասին տեղեկությունները, առկայության դեպքում` նաև տվյալ տեսակը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված` տվյալ տեսակը մարդու նկատմամբ օգտագործելու թույլատրելիության մասին որոշումը (հատուկ միջոցների մասով):
- Հանձնաժողովը Ծառայության սպառազինության մեջ հատուկ միջոցի նոր տեսակներ ընդգրկելու հարցը քննարկելիս գրությամբ դիմում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն հատուկ միջոցի տվյալ տեսակը մարդու նկատմամբ օգտագործելու թույլատրելիության մասին որոշում ստանալու նպատակով:
- Հանձնաժողովի կողմից ներկայացված գրությանը կցվում են հատուկ միջոցի տեխնիկական կանոնակարգը, նկարագրությունը, շահագործման կանոնները, այլ պետություններում կատարված փորձարկումների (փորձաքննությունների) արդյունքների վերաբերյալ նյութերը, իրավապահ մարմինների կողմից դրանք օգտագործվելու մասին տեղեկությունները, իսկ առկայության դեպքում` նաև հատուկ միջոցի տվյալ տեսակը:
- Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հատուկ միջոցի տվյալ տեսակը մարդու նկատմամբ օգտագործելու թույլատրելիության մասին դրական որոշում ընդունում է, եթե տվյալ տեսակը մարդու նկատմամբ ունի առողջության համար ժամանակավոր և անցողիկ, ոչ մահաբեր ազդեցություն և օրգանիզմում չի առաջացնում անդառնալի փոփոխություններ:
- Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը պահանջվող որոշումը Հանձնաժողովին է ներկայացնում սույն կարգի 14-րդ կետով սահմանված գրությունը ստանալուց հետո 30-օրյա ժամկետում:
- Եթե Հանձնաժողովի կողմից եզրակացություն կայացնելու համար անհրաժեշտություն է առաջանում կատարելու փորձաքննություններ, ապա Հանձնաժողովն իրավասու է որոշում ընդունել փորձաքննություն նշանակելու մասին և «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով դրա իրականացումը պատվիրել իրավասու կազմակերպություններին:
- Եթե Ծառայողի անձնական պաշտպանության միջոցների կամ Ծառայության սպառազինության մեջ գտնվող հատուկ միջոցների առանձին տեսակներ հանվել են արտադրությունից, կամ կարող են փոխարինվել մարդու կյանքի կամ առողջության համար առավել նվազ վտանգավոր և արդյունավետ համանման այլ տեսակով, կամ այլևս օգտագործման համար պիտանի չեն, ապա Հանձնաժողովը եզրակացություն է ներկայացնում Ծառայության պետին` տվյալ տեսակը Ծառայության սպառազինությունից հանելու մասին:
- Ծառայության սպառազինության մեջ նոր տեսակ ընդգրկելու կամ Ծառայության սպառազինության մեջ առկա տեսակն սպառազինությունից հանելու համար Ծառայության պետը սահմանված կարգով առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:
- Սպառազինությունից հանված անձնական պաշտպանության միջոցները և հատուկ միջոցները Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն են փոխանցվում հանձնման-ընդունման ակտով, որը Ծառայության կողմից ստորագրում է Հանձնաժողովի նախագահը, իսկ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից` լիազորված պաշտոնատար անձը:
-
Քննարկվել է
01.02.2024 - 16.02.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն, Հանրային ծառայություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 1801
Տպել