Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«___»  «__________________» 2024 թվականի N ___ - Ն

 

 

ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՏՈՒԿ  ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

Հիմք ընդունելով «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել էկոպարեկային ծառայողի հատուկ ուսուցման ծրագիրը և ստուգումներ անցկացնելու կարգը՝ համաձայն հավելվածի.
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  • Քննարկվել է

    31.01.2024 - 15.02.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն, Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2441

Տպել

Առաջարկներ`

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

08.02.2024

Սույն նախագծի Հավելվածով հաստատված կարգի 17-րդ կետով՝ հատուկ ուսուցման ավարտին ծառայողի կողմից համապատասխան հմտությունների և կարողությունների աստիճանը ստուգվում է ստուգարքի միջոցով, որի արդյունքում ծառայողը ստանում է դրական՝ «ստուգված» կամ բացասական՝ «չստուգված» գնահատական: Նույն կարգի 22-րդ կետով սահմանվում է, որ Հատուկ ուսուցման ստուգարքն անցկացվում է երեք փուլով՝ 1-ին փուլը հարցազրույցն է, որի ժամանակ ստուգվում է ծառայողներին ուսումնական դասընթացի ընթացքում մատուցված տեսական գիտելիքների յուրացման մակարդակը, իսկ հաջորդող 2 փուլերը՝ գործնական են։ Մեր կարծիքով, հատուկ ուսուցում անցնող ծառայողների տեսական գիտելիքների ստուգումը միայն հարցազրույցի միջոցով լինելու է անարդյունավետ և այդ գործընթացն իր մեջ պարունակելու է նաև կոռուպցիոն ռիսկեր։ Առաջարկում ենք հատուկ ուսուցում անցնող ծառայողների ուսուցման արդյունավետության ստուգումն ու գնահատումը հարցազրույցի փոխարեն կազմակերպել համակարգչի միջոցով` էլեկտրոնային թեստավորման եղանակով, թեստավորման հատուկ համակարգչային ծրագրի կամ էլեկտրոնային համակարգ միջոցով, իսկ տեխնիկական պատճառներով անհնարինության դեպքում` գրավոր եղանակով: Այդ թեստավորումը պետք է անցկացնել այդ նպատակի համար առանձնացված քննասենյակում (օրինակ՝ սրահ, լսարան, դահլիճ), որն ապահովված կլինի մասնակիցների համար անհատական նստարանով, սեղանով և համակարգչով, որում տեղադրված կլինի թեստավորման համար անհրաժեշտ ծրագրային ապահովումը և միացված կլինեն միայն անհրաժեշտ կապուղիները: Սույն մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող համապատասխան աշխատակազմը թեստավորման օրը պետք է ապահովի թեստավորման սենյակի, համակարգիչների և այլ սարքավորումների պատշաճ և աշխատանքային վիճակը: Այնուհետև, այս գրավոր փուլը հաղթահարած թեկնածուները միայն կարող են անցնել 2-րդ փուլ՝ բանավոր հարցազրույցի:

Հերիքնազ Գևորգյան

31.01.2024

Իմ կարծիքով հատուկ ծրագիրը,որով պիտի կրթվեն,կծառայի իր նպատակին ու բովանդակությունից չի շեղվի։

David kikoyan

31.01.2024

xndrum em nauev @nduneq erektronayin exaakov qanzi marzeric xndira erevan gal gnal@

Տեսնել ավելին