Հիշել նախագիծը
Գտնվում է ՀՀ կառավարությունում
ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
13 - Կողմ
-
13 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | David kikoyan 31.01.2024 17:43:43 | xndrum em nauev @nduneq erektronayin exaakov qanzi marzeric xndira erevan gal gnal@ | Նախագծով նախատեսված հատուկ ուսուցման նպատակը էկոպարեկային ծառայողների կրակային, ֆիզիկական և տեխնիկական պատրաստականությանը վերաբերող հմտությունների շարունակական զարգացումն ու կատարելագործումն է, ինչը հնարավոր չէ իրականացնել էլեկտրոնային եղանակով։ | Առաջարկը չի ընդունվել։ |
2 | Հերիքնազ Գևորգյան 31.01.2024 19:54:42 | Իմ կարծիքով հատուկ ծրագիրը,որով պիտի կրթվեն,կծառայի իր նպատակին ու բովանդակությունից չի շեղվի։ | ||
3 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 08.02.2024 14:56:58 | Սույն նախագծի Հավելվածով հաստատված կարգի 17-րդ կետով՝ հատուկ ուսուցման ավարտին ծառայողի կողմից համապատասխան հմտությունների և կարողությունների աստիճանը ստուգվում է ստուգարքի միջոցով, որի արդյունքում ծառայողը ստանում է դրական՝ «ստուգված» կամ բացասական՝ «չստուգված» գնահատական: Նույն կարգի 22-րդ կետով սահմանվում է, որ Հատուկ ուսուցման ստուգարքն անցկացվում է երեք փուլով՝ 1-ին փուլը հարցազրույցն է, որի ժամանակ ստուգվում է ծառայողներին ուսումնական դասընթացի ընթացքում մատուցված տեսական գիտելիքների յուրացման մակարդակը, իսկ հաջորդող 2 փուլերը՝ գործնական են։ Մեր կարծիքով, հատուկ ուսուցում անցնող ծառայողների տեսական գիտելիքների ստուգումը միայն հարցազրույցի միջոցով լինելու է անարդյունավետ և այդ գործընթացն իր մեջ պարունակելու է նաև կոռուպցիոն ռիսկեր։ Առաջարկում ենք հատուկ ուսուցում անցնող ծառայողների ուսուցման արդյունավետության ստուգումն ու գնահատումը հարցազրույցի փոխարեն կազմակերպել համակարգչի միջոցով` էլեկտրոնային թեստավորման եղանակով, թեստավորման հատուկ համակարգչային ծրագրի կամ էլեկտրոնային համակարգ միջոցով, իսկ տեխնիկական պատճառներով անհնարինության դեպքում` գրավոր եղանակով: Այդ թեստավորումը պետք է անցկացնել այդ նպատակի համար առանձնացված քննասենյակում (օրինակ՝ սրահ, լսարան, դահլիճ), որն ապահովված կլինի մասնակիցների համար անհատական նստարանով, սեղանով և համակարգչով, որում տեղադրված կլինի թեստավորման համար անհրաժեշտ ծրագրային ապահովումը և միացված կլինեն միայն անհրաժեշտ կապուղիները: Սույն մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող համապատասխան աշխատակազմը թեստավորման օրը պետք է ապահովի թեստավորման սենյակի, համակարգիչների և այլ սարքավորումների պատշաճ և աշխատանքային վիճակը: Այնուհետև, այս գրավոր փուլը հաղթահարած թեկնածուները միայն կարող են անցնել 2-րդ փուլ՝ բանավոր հարցազրույցի: | «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու կարողությունների զարգացման նպատակով էկոպարեկային ծառայողը պարտավոր է անցնել հատուկ ուսուցում: Նախագծով սահմանվում են էկոպարեկային ծառայությունում սահմանված պաշտոն զբաղեցնող և «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ ու զենք գործադրելու լիազորություն ունեցող անձանց (այսուհետ՝ ծառայող) հատուկ ուսուցման ծրագիրը և ստուգումներ անցկացնելու կարգը։ Այսինքն, սույն որոշման դրույթները տարածվում են այն անձանց վրա, ովքեր արդեն իսկ համարվում են էկոպարեկային ծառայության ծառայողներ։ Ստուգարքի առաջին փուլում հարցազրույցի միջոցով ստուգվելու է տեսական գիտելիքների յուրացման մակարդակը։ Հաջորդ փուլերում ստուգվելու է էկոպարեկային ծառայողի ֆիզիկական և կրակային պատրաստվածության մակարդակը՝ համապատասխան նորմատիվներով սահմանված ֆիզիկական վարժությունների և կրակային վարժաձևերի կատարմամբ։ Հատուկ ուսուցման ծրագրի նպատակը էկոպարեկային ծառայողի կրակային, ֆիզիկական պատրաստականությանը վերաբերող կարողությունների և հմտությունների շարունակական զարգացումն ու կատարելագործումն է, ինչը թույլ կտա ծառայության գործառույթներն առավել արդյունավետ իրականացնել։ Ինչ վերաբերում է կոռուպցիոն ռիսկերին, ապա հարկ եմ համարում նշել, որ նույնիսկ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթն է նախատեսում հարցազրույցի փուլ, և հարցազրույցի փուլը միանշանակ դիտարկել որպես կոռուպցիոն ռիսկ պարունակող այնքան էլ հիմնավորված չէ։ | Առաջարկը չի ընդունվել։ |