«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔ
-
4 - Կողմ
-
8 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 157.15-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հոդված 157.15. Կառուցապատողների կողմից քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի՝ Երևան քաղաքում իրականացման լրացուցիչ պայմանները խախտելը.
- Կառուցապատողների կողմից քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի՝ Երևան քաղաքում իրականացման լրացուցիչ պայմանները խախտելը (բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի)՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:
- IV կամ V ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) օբյեկտների համար շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում կառուցապատողների կողմից քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի՝ Երևան քաղաքում իրականացման լրացուցիչ պայմանները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկից երկուհազարապատիկի չափով:
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կրկին կատարվել է վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից հազարապատիկի չափով:
- Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կրկին կատարվել է վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկից չորսհազարապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 180.2-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կրկին կատարվել է վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով՝ իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող այն առարկաների բռնագրավմամբ, որոնք հիշյալ իրավախախտումը կատարելու գործիք են հանդիսացել, կամ առանց դրանց բռնագրավման:»:
Հոդված 3. Օրենսգրքի 310-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասում «169.16-րդ հոդվածի 3-րդ և 18-րդ մասերով» բառերից հետո լրացնել «, 180.2-րդ հոդվածի 2-րդ մասով» բառերը և կետադրական նշանը.
2) «տեղական ինքնակառավարման մարմինների՝ դրա համար լիազորված անձինք՝ սույն օրենսգրքի 162-րդ և 169.16-րդ հոդվածներով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում» բառերը փոխարինել «տեղական ինքնակառավարման մարմինների՝ համայնքի ղեկավարի, Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետի կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձանց կողմից՝ սույն օրենսգրքի 162-րդ, 169.16-րդ և 180.2-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների կատարման դեպքում» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
30.01.2024 - 14.02.2024
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 2104
Տպել