-
3 - Կողմ
-
10 - Դեմ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1․ «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 20-ին ՀՕ-465-Ն օրենքի 2-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ․
«Հոդված 2․ Պետական մշակութային քաղաքականության կազմակերպումը
Հայաստանի Հանրապետությունում պետական մշակութային քաղաքականությունը կազմակերպվում և իրականացվում է «Մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման ռազմավարության» հիման վրա, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը։»:
Հոդված 2․ Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «ստեղծումը» բառից հետո լրացնել «, ինքնազբաղ/անկախ ստեղծագործողների գործունեության խթանումը, բարենպաստ միջավայրի ձևավորումը» բառերով:»:
Հոդված 3․ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում «ստեղծագործական աշխատող» հասկացությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով․
«ինքնազբաղ/անկախ ստեղծագործող՝ որևէ ստեղծագործական միության չանդամակցող և որևէ կազմակերպությունում մշտական գործունեություն չծավալող, անկախ արվեստագետ, անհատ ստեղծագործական աշխատող,
մշակութային գործունեությամբ զբաղվող անձ՝ սույն օրենքի 7-րդ հոդվածի գործողության ոլորտներում գործունեություն իրականացնող, կամ մշակութային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակում ներառված ֆիզիկական անձ։»:
Հոդված 4․ Օրենքի 21-րդ հոդվածի՝
- 1-ին մասի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ․
«2) մշակույթի պահպանման, հանրահռչակման և զարգացման նպատակով ստեղծում է մշակույթի զարգացման հիմնադրամ և հաստատում դրա կանոնադրությունը:»,
- 1-ին մասը լրացնել նոր 6-րդ, 7-րդ, 8-րդ կետերով.
«6) սահմանում է պետական ոչ առևտրային կազմակերպություններ հանդիսացող մշակութային հաստատությունների պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները.
7) հաստատում է պետական ոչ առևտրային կազմակերպություններ հանդիսացող մշակութային հաստատությունների պետական բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորման կարգերը.
8) հաստատում է մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոներում և մրցանակաբաշխություններում մրցանակի արժանացած մշակույթի գործիչների անվանական թոշակի վճարման կարգը և չափերը:»:»
Հոդված 5․ Օրենքի 22-րդ հոդվածի`
- 2-րդ մասի 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«5) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդություններ.».
- 2-րդ մասի 11-րդ կետի «Ազգային» բառը փոխարինել «Պետական» բառով․
3․ 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 12-րդ և 13-րդ կետերով.
«12) հաստատում է մշակութային կազմակերպությունների աշխատակիցների վերապատրաստման, ստեղծագործական կազմի ատեստավորման և ելույթավճարների տրամադրման սկզբունքների ձևավորման կարգերը.
13) սահմանում է պետական ոչ առևտրային կազմակերպություններ հանդիսացող մշակութային հաստատությունների սակագնային ընդհանուր քաղաքականությունը։»:
Հոդված 6․ Ուժը կորցրած ճանաչել օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը:
Հոդված 7․ Օրենքի 26-րդ հոդվածի՝
- 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«Մշակութային ոչ առևտրային կազմակերպությունը կարող է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և իր կանոնադրությամբ չարգելված, իր ստեղծման կանոնադրական նպատակին համապատասխանող մշակութային և ձեռնարկատիրական գործունեություն:».
- 3-րդ մասից հետո լրացնել նոր 4-րդ մասով.
«Մշակութային ոչ առևտրային կազմակերպությունը հաստատում է իր կողմից տրամադրվող ծառայությունների սակագները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և լիազոր մարմնի կողմից սահմանված սակագնային քաղաքականությանը համապատասխան, ինչպես նաև իրականացնում է աշխատակիցների պարբերական ատեստավորման գործընթացը:»:
Հոդված 8․ Օրենքի 26.1-րդ հոդվածի՝
- 1-ին մասում «ֆիլմարվեստի» բառը փոխարինել «կինոարվեստի», իսկ «Ազգային» բառը «Պետական» բառով։
- 2-րդ մասի «Ազգային» բառերը փոխարինել «Պետական» բառով։
- 2-րդ մասի 1-ին կետում «տարածմանը» բառը փոխարինել «տարածումը» բառով։
- 4-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 9․ Օրենքը լրացնել 26.2-րդ հոդվածով.
«Հոդված 26.2. Մշակույթի զարգացման հիմնադրամի գործառույթները
«1. Մշակույթի զարգացման հիմնադրամն իրականացնում և գործարկում է թանգարանների արդյունավետ կառավարման մեխանիզմներ, թատերահամերգային կազմակերպությունների առաջխաղացման, լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման և Հայաստանի Հանրապետությունում ու միջազգային հարթակներում հայ մշակույթի հանրահռչակմանն ուղղված գործառույթներ:»:
Հոդված 10․ Ուժի կորցրած ճանաչել օրենքի 31-րդ հոդվածը։
Հոդված 11. Օրենքի 32-րդ հորդվածը շարադրել նոր խմբագրությամբ․
«Հոդված 32․ Անցումային և եզրափակիչ դրույթներ.
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը։
- Օրենքից բխող նորմատիվ իրավական ակտերն ու կանոնակարգերը ընդունվում են օրենքի ուժի մեջ մտնելուց՝ 9 ամիս հետո:
3․ Մշակութային հաստատությունների անվանումների համապատասխանեցումները ավարտվում են մինչև 2025 թվականի դեկտեմբերի 25-ը»։»
-
Քննարկվել է
24.01.2024 - 14.02.2024
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Մշակութային
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 2316
Տպել