Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Մշակութային օրենսդրության հիմունքների մասին

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտու­թյունը պայմանա­վորված է օրենսդրական դաշտի նույնականացման,  անհրաժեշտությամբ և կնպաստի պետության կողմից իրականացվող մշակութային քացաքականության արդյունավետության բարձրացմանը և ոլորտի առավել արդյունավետ կառավարմանը։ Այն համահունչ է «Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ․ ռազմավարությանը», Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրին։

Առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները պայմանավորված են նաև ՀՀ-ում գործող պետական մշակութային կազմակերպությունների կառավարման մոդելների կատարելագործման և ֆինանսավորման նոր մոդելների ներդրման, ստեղծարար ոլորտի զարգացման, ինքնազբաղ արվեստագետների գործունեության համար բարենպաստ միջավայրի ձևավորման անհրաժեշտությամբ։

  • Քննարկվել է

    24.01.2024 - 14.02.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Մշակութային

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2315

Տպել