Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Նարեկ Սահակյան 02.02.2024 16:04:35 Որևէ հիմնավորում առկա չէ և իրականում չի էլ կարող լինել, թե ինչու մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը պետք է շրջանառության հարկը փաստաբանական ծառայություն մատուցող հարկ վճարողների համար լինի 5 տոկոս, ապա 10 տոկոս, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից առհասարակ բացառվի փաստաբանական ծառայություն մատուցող հարկ վճարողների գործունեությունը շրջանառության հարկի համակարգում: Այսինքն՝ հասկանալի չէ օրենսդրական փոփոխության շարժառիթը և այն հանգամանքը, որից ելնելով պետք է կոնկրետ ամսաթվից հետո մոտավորապես 4-8 անգամ ավելացնել հարկի դրույքաչափը փաստաբանական ծառայություն մատուցողների համար: Բացի այդ, հաշվի չի առնվել, որ փաստաբանական գործունեությունն իր բնույթով իրավապաշտպան գործունեություն է. դրա անմիջական շահառուներն են բոլոր այն անձինք, ովքեր ՀՀ Սահմանադրությամբ ունեն իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Ավելորդ է ասելը, որ հարկային նման բեռի ավելացման դեպքում էականորեն բարձրանալու են փաստաբանական ծառայությունների արժեքները, ինչի հետևանքով ավելի քիչ թվով անձինք են կարողանալու իրացնել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրենց իրավունքը: Հաշվի առնելով, որ նախագիծը փաստաբանական ծառայությունների հարկման մասով չունի պատշաճ հիիմնավորում՝ առաջարկում եմ նախագծից առհասարակ հանել փաստաբանական ծառայություններին վերաբերող փոփոխություններ նախատեսող դրույթները:
2 Nerses Aghababyan 02.02.2024 16:31:29 Այս փոփոխության արդյունքում փաստաբանական ծառայությունների գները կաճել շուրջ 40 տոկոսով, եթե ոչ ավելի: Դուք ընդհանրապես մտածում եք, թե ինչ եք անում?
3 Հրայր Խաչատրյան 02.02.2024 19:24:40 Հազար ներողություն, բայց վերջերս այնքան շատ են ըստ իս' "ոչ հայանպաստ" նախագծերը, որ թվում է, թե ինչ որ խումբ մարդիկ ընդամենը առաջնային հարցերից շեղելու համար են անտրամաբանական, անհիմն, վնասակար նախագծեր ներկայացնում
4 Էդգար Շահինյան 02.02.2024 22:46:14 Փաստացի որևէ լուրջ հիմնավորում բացակայում է, թե ինչ հիմքով է փաստաբանական գործունեությունը հավասարեցվել շահումով վիճակախաղերի գործունեությանը: Այդ ի՞նչ անարդարություն կար փաստաբանական գործունեությունը շրջանառության հարկի դաշտում գործելու մեջ, որ փորձում են այս անհիմն փոփոխություններով վերացնել: Այդ ու՞մ հացն էր պակասում: հարցադրումնեերի կապակցությամբ որևէ հիմնավորում չի ներկայացվել և կարելի է փաստել, որ սույն փոփոխությունն ընդամենը փորձ է արվել հիմնավորել 17.8 մլրդ դրամ ենթադրվելիք հարկային եկամուտների աճով, որը, սակայն, նույնպես բավարար հիմնավորում չունի, քանի որ սույն <<հիմնավորում>> կոչվածում չկա որևէ բացատրություն, վերլուծություն, թե որտեղից է վերցված այդ թիվը:
5 Արամ Խաչատրյան 04.02.2024 09:45:28 Հետաքրքիր կլիներ ծանոթանալ այն հիմնավորմանը (եթե այդպիսին կա), որով պետությունը փորձում է հիմնավորել հասարակության լայն շրջանակին /հիմնականում քաղաքացիներին/ մատուցվող փաստաբանական ծառայությունների արժեքը «էականորեն» ավելացնելու անհրաժեշտությունը։ Ի վերջո այս հարկը փաստացի վճարվելու է հենց հասարակության այդ շերտի կողմից ... Կարծում եմ, որ սա բխում է մի քանի խոշոր խորհրդատվական ընկերությունների շահերից, որոնք «բողոքում» են շրջ հարկով գործող փաստաբանական գրասենյակների հետ անմրցունակ դաշտում գտնվելու մասով։
6 Դավիթ Գասպարայն 04.02.2024 17:22:21 ՄԵՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԱՅԴՔԱՆ ՆՄԱՆ Է ԽԱՂԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ, ՈՐ ՆՈՒՅՆ ԿԵՐՊ ՊԵՏՔ Է ՀԱՐԿՎԵՆՔ
7 Gayane Avetisyan 04.02.2024 20:32:33 Սա հասարակ ժողովրդի գլխին է ջարդվելու, գները բարձրանալու են: Ուզում եք մարդկանց զրկել առհասարակ փաստաբանի օգնություն ստանալու իրավունքից?
8 Կիմա Հակոբյան 04.02.2024 22:12:51 Իսկ մտածու՞մ եք շարքային քաղաքացու մասին
9 Shavarsh Petakchyan 05.02.2024 02:15:36 Չէ բայց ընդհանուր հարկային համակարգ իրավապաշտպան գործունեությունը տեղախոխելը մի քիչ արդար չի, կարելի ա կազինոների համար սահմանել եկամտից 0,01 տոկոս,/հուսանք չեն դժգոհի/, իսկ փաստաբանների համար հատուկ հարկման ռեժիմ՝ հասույթի 95 տոկոսը գանձել տանել, սենց արդարա, համ կփագվեն կգնան տներով համ էլ չեն խանգարի ոչ մեկի․․իսկ եթե լուրջ ինչ որ օրինաչափություն ա- ամեն իշխանության ժամանակ հատուկ ատելություն ոլորտի նկատմամբ, բայց հենց իշխանափոխություն ա լինում կոլեկտիվ հավաքվում ու փաստաբանների դռներից հեռու չեն գնում․․․ հավերժ բան չկա, մի օր հաստատ փաստաբանի կարիք լինելու ա, վերանայեք
10 «Հայաստանի Իրավական Պաշտպանության Կոմիտե» Իրավապաշտպան ՀԿ 05.02.2024 10:26:56 Առաջարկում ենք փաստաբանական գրասենյակների հարկման կարգը կազմակերպել ավելի մատչելի և նպաստավոր հենց պետական համակարգի արդյունավետ կառավարման համար՝ հաշվի առնելով փաստաբանական գործունեության իրավապաշտպան գործունեությունը, մարդու իրավունքների պաշտպանության սահմանադրական երաշխիքները: Ուսումնասիրելով տարբեր երկրների հարկային համակարգերը՝ և հատկապես փաստաբանական գրասենյակների հարկման կարգը, հարկման բազան մի քանի եզրահանգումներ ենք կատարել, որոնք կներկայացնենք ստորև։ 1․Հետաքրքիր է «էստոնական մոդել» -ը փաստաբանական գրասենյակների հարկման համակարգի համար,քանի որ այս մոդելի օգտագործումը երկկողմանի շահավետ է և պետության համար և փաստաբանական գրասենյակների։Իսկ այս մեթոդի արդյունավետությունը ապացուցվել է Վրաստանի տնտեսական զարգացմամբ։ Ներկայումս Վրաստանը ակտիվորեն զարգացնում է իր հարկային համակարգը։ Դա հաստատվել է 2017 թվականին հարկման «էստոնական մոդելի» ներդրմամբ։ Այս մոդելի էությունն այն է, որ բիզնես վարելուց ստացված շահույթը հետ է վերադարձվում ընկերությանը, այսինքն՝ վերաներդրվում է։ Եթե ընկերությունը գործում է այս հարկման մոդելով, ապա այն ավտոմատ կերպով ազատվում է շահութահարկ վճարելուց: Այսինքն՝ երկիրն ունի զրոյական հարկային դրույքաչափ չբաշխված շահույթի վրա։Այս «էստոնական մոդել»-ի օգտագործման դեպքում Հայաստանը կունենա տնտեսական աննախադեպ աճ՝ ,քանի որ մոդելի էությունից բխում է որ ստացված շահույթը վերաներդրվում է ընկերության մեջ,ինչը ավելի մեծ խթան կարող է հանդիսանալ գործունեությամբ զբաղվելու համար։ 2․ԱԱՀ 0% ընկերության տարեկան մինչև 200․000 լարի շրջանառության համար. Վրաստանում ավելացված արժեքի հարկը կազմում է 18% ապրանքների և ծառայությունների շրջանառության կամ ներմուծման վրա։Եթե ընկերության շրջանառությունը վերջին 12 ամիսների ընթացքում չի գերազանցում 200․000 լարին, ապա ձեզ հարկավոր չէ ԱԱՀ վճարել: (Վրաստանի հարկային օրենսգրքի 165-րդ հոդված) Մակեդոնիայում նույնպես այդպես է, ինչը ամրագրված է նրանց հարկային օրենսգրքում։Այստեղ գրանցված իրավաբանական անձինք պարտավոր են վճարել կորպորատիվ հարկ 10% միայն այն դեպքում, եթե կազմակերպության եկամուտը գերազանցում է տարեկան 100 հազար եվրոն: Մինչև այս սահմանաչափը ընկերությունները հարկվում են 1% արտոնյալ դրույքաչափով Մենք ևս կարող եք շարժվել այս տարբերակով և որոշել որոշակի գումարային չափ որի գերազանցման դեպքում փաստաբանական գրասենյակը պարտավոր է վճարել ԱԱՀ։ Իսկ եթե չգերազանցի սահմանված չափը կարող է հարկվել 3% արտոնյալ դրույքաչափով։Որքան ցածր է լինում ԱԱՀ-ի դրույքաչափը այնքան դա գրավում է թե օտարերկյա ներդրողներին թե տեղի քաղաքացիներին։Քանի որ դա փաստաբանական գործունեությամբ զբաղվելու առաջին խթաններից է։Նման կերպ Հայսատնաում նույնպես կշատանան փաստաբանական ընկերությունները, ինչը ավելի կհեշտացնի քաղաքացիների հարցերին լուծումներ տալը։Իսկ ցանկացած պետության առաջնային խնդիրներից է իր քաղաքացիներին գոհացնելն է։
11 Հովհաննես Բուրմանյան 05.02.2024 15:34:15 Ինչպե՞ս կարել է փաստաբանների և նոտարների բնականոն աշխատանքը համարել «արտոնյալ պայմաններ»: Արդյոք այս նախաձեռնությունը նպատակ ունի բյուջեն լցնել, թե ինչ-որ մեկը «իր տեղը չի գտնում»:
12 Հասմիկ Կարապետյան 05.02.2024 19:19:15 Այս նախագծով դուք ստիպում եք, որպեսզի մենք՝ փաստաբաններս թանկացնենք մեր գները, ինչը մեր համայնքից և ոչ մեկը չի ցանկանում, առաջարկում եմ վերանայել այս նախագիծը, հատկապես որ ընդամենը 1 հոգի է կողմ քվեարկել։
13 Հասմիկ Կարապետյան 05.02.2024 19:21:25 Առաջարկում եմ հանդիպում կազմակերպել փաստաբանների հետ և քննարկել նախագծի մանրամասները։
14 Ashot Hovhannisyan 05.02.2024 19:32:16 Սա մի նախագիծ է,որը իրավապաշտպան գործունեությունը որպես փոքր բիզնեսով զբաղվող անհատ փաստաբաններին այլևս հնարավորություն չի տալու աշխատել։Իրավապաշտպան ոլորտում անհատ փաստաբանների համար այս նախագծով հարկային բեռը ավելացումը հանգեցնելու է նրան,որ փաստաբանը իր փոքր բիզնեսով չզբաղվի ․․․Անշուշտ նախագիծը իրավապաշտպան ոլորտի փոքր բիզնեսի վերջակետն է․․․ինչպես եք պատկերացնում․ օրինակ՝ փաստաբանի տարեկան շրջանառությունը կազմել է 1.5 միլոն դրամ, գրեթե իր շրջանառության կեսը վճարի հարկ պետությանը, պարզապես տարակուսելի է․․․․․
15 Վահե Դալալոյան 05.02.2024 21:36:49 Թանկանալու են փաստաբանական ծառայությունների գները։
16 Margarita Gyulumyan 05.02.2024 21:41:43 Կողմ՝ 2-ից մեկն էլ ես եմ՝ ձեռքս պատահաբար կպավ ու ... ոչ մի ձև չի լինում ջնջել՝ փոխել Կողմ քվեարկածներից -1 արեք ԴշԵրկու ձեռքով դեմ եմ
17 Հայկ Հակոբյան 05.02.2024 21:56:02 Տուժելու է ՀՀ քաղաքացին...
18 Արմեն Բաղդասարյան 05.02.2024 22:23:42 օրինագիծը համահունչ չէ մարդու իրավունքներին վերաբերող միջազգային կոնվենցիաներին։
19 ՀՀ Նոտարական պալատ 06.02.2024 12:39:50 ՀՀ գործող օրենսդրությամբ ՀՀ նոտարները, որպես տնտեսվարողներ, բացի շրջանառության հարկից, որպես նոտարական պալատի անդամներ իրենց ամենամսյա եկամուտից վճարում են նաև նոտարական պալատի անդամավճար, իրենց ստացվող շրջանառության 4 տոկոսը, ինչպես նաև նոտարների պատճառած վնասների հատուցումը երաշխավորելու համար ձևավորված պահուստային ֆոնդին են վճարում այդ անդամավճարի գումարի 10 տոկոսի չափով գումար: Այդ նպատակով ապահովագրում են նաև իրենց պատասխանատվության ռիսկը՝ մատուցված ծառայությունների համար գանձված վճարի կրկնակիի չափով: Այդ գումարներները հանդիսանում են նոտարական պալատի եկամտի միակ աղբյուրը, նոտարների կողմից վճարված այդ գումարներով է ձևավորվում նոտարական պալատի բյուջեն, որն ապահովում է նոտարական պալատի ու նոտարական համակարգի բնականոն գործունեությունը և պետության համար կարևորագույն ինստիտուններից մեկի գործունեությունը՝ պետության վրա ֆինանսական բեռ չդնելով: Հարկ ենք համարում նշել, որ ներկայումս ՀՀ Նոտարական պալատը նախաձեռնել է նոտարական պալատի կարևորագույն ծրագրերից մեկը՝ նոտարական արխիվի ստեղծումը, ինչը տարիներ ի վեր չի ունեցել մեր պետությունը և համակարգը, որի լուծման բեռը որպեսզի չընկնի պետության վրա, Նոտարական պալատը հիփոթեքային վարկի միջոցով ձեռք է բերել արխիվային մեծ շենք և արդեն իսկ կատարում է դրա վերանորոգումը, որի համար վերցված վարկի մարման նպատակով կրկնակի բարձրացվել է նոտարական պալատ վճարվող վերը նշված ամենամսյա անդամավճարի տոկոսի չափը: Բարձրացվել է նաև նոտարական պալատի պահուստային ֆոնդի ձևավորման տոկոսը, որի մարման բեռը դրված է նոտարական պալատի անդամ նոտարների վրա: Նոտարների զգալի մասի, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 10 միլիոն ՀՀ դրամը, աշխատակազմը առավելագույնը երկու անձից է բաղկացած։ Նոտարը երբևէ չի սահմանել և չի սահմանում իր կողմից մատուցված ծառայությունների վճարի չափը, այն սահմանում է ՀՀ կառավարությունը, որի շրջանակներից նոտարը չի կարող դուրս գալ, այսինքն նոտարը չի որոշում իր իսկ մատուցած ծառայության վճարի չափը, որը չի վերանայվել սկսած 2002թ-ից, չնայած, որ այս տարիների ընթացքում գնաճին զուգահեռ բոլոր ծառայությունների արժեքներն են վերանայվել տնտեսվարողների կողմից, որի հնարավորությունը նոտարը երբևիցե չի ունեցել: Ավելին, նոտարը ապահովում է նաև տվյալ ծառայության համար պետության կողմից սահմանված մյուս վճարի՝ պետական տուրքի պետական և համայնքային բյուջե վճարվող գումարների գանձումը: Նշենք նաև, որ կառավարության կողմից սահմանված նոտարական գործունեության ծառայության վճարների գնի մեջ երբևէ չի ընդգրկվել ավելացված արժեքի հարկը և քանի որ նոտարի կողմից մատուցված ծառայության արժեքը արդեն իսկ հստակ որոշված է, այն չի կարող իր մեջ ներառել և ավելանալ նաև ավելացված արժեքի հարկի մասով, այսինքն, ստացվում է, որ ավելացված արժեքի հարկը մի կողմից չի վճարվում սպառողի կողմից, քանի որ սակագները չեն փոխվում, մյուս կողմից նոտարը չունի այնպիսի ձեռքբերումներ, ավելացումներ, որոնց մասով կարող է էական ԱԱՀ-ի դեբետային գումարներ առաջանալ, որով հնարավոր կլիներ նվազեցնել վճարվելիք ԱԱՀ-ն, ինչպես արվում է ԱԱՀ-ով հարկվող գործունեության մյուս տեսակների մասով այլ տնտեսվարողների մոտ: Օրենսդրական փոփոխությունների արդյունքում հավասարության նշան դնելով նոտարների և այլ տնտեսվարող խոշոր կազմակերպությունների միջև, նոտարների համար ստեղծվում են անհավասար պայմաններ, հաշվի առնելով թեկուզ այն հանգամանքը, որ նոտարները ծառայության վճարները գանձում են ՀՀ կառավարության որոշման հիման վրա և ավելացված արժեքի հարկը չեն կարող ավելացնել գանձվող ծառայության վճարներին։ Հատկանշական է նաև, որ նախագծի համաձայն՝ նոտարը չի կարող համարվել շրջանառության հարկ վճարող ի թիվս բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական գործակալների, ապահովագրական բրոկերների, ներդրումային ընկերությունների, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների, գրավատների, արտարժույթի առք ու վաճառքի գործունեություն իրականացնողների, ներդրումային ֆոնդերի, ֆոնդերի կառավարիչների, վճարահաշվարկային կազմակերպությունների, խաղատների, շահումով խաղերի, տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեություն իրականացնողների։ Միաժամանակ, կարևոր է ընդգծել, որ վերոնշյալ հարկ վճարողները ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն ունեն կամ ԱԱՀ-ից ազատման արտոնություն կամ հարկման բազայի որոշման առանձնահատկություն, այն դեպքում երբ նոտարի համար՝ ով հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և նպաստում է արդարադատության իրականացմանը, չի սահմանվում ոչ ԱԱՀ-ից ազատման, ոչ էլ ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման առանձնահատկություն։ Կցանկանայինք առանձնահատուկ կերպով ընդգծել, որ այս իմաստով նոտարը հասարակ տնտեսվարող չէ, պետության կողմից նրան է վերապահված արդարադատության իրականացմանը նպաստող հատուկ և կարևորագույն լիազորություններ, որպես մեր իրավական համակարգի հատուկ սուբյեկտ, ու ՀՀ կառավարության ռազմավարության շրջանակներում տարեցտարի ընդլայնվում է այդ լիազորությունների շրջանակը, նոտարներին են վերապահվում նաև արդեն պետության կողմից անմիջականորեն ապահովվող լիազորությունների իրականացումը, որպիսի օրինակ է Գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելը, որը մինչ վերջին օրենսդրական փոփոխությունները վերապահված է եղել բացառապես դատարանին, ինչպես նաև փողերի լվացման ինստիտուտը, որտեղ ևս տարեցտարի կարևորվում է նոտարի կատարած աշխատանքը: Նման պայմաններում անհրաժեշտ է, որ նոտարը ունենա այնպիսի եկամուտ, որպեսզի կարողանա ընդլայնել իր աշխատակազմը/ ինչը նաև ենթադրում է լրացուցիչ աշխատատեղեր/, կարողանա ապահովել իրեն վերապահված լիազորությունների արդյունավետ և պատշաճ իրականացումը: Պետության կողմից վերապահված այդ լիազորությունների արդյունավետ ու որակյալ իրականացման համար նոտարական պալատը նախաձեռնել էր և նախատեսում էր դիմել պետությանը՝ հատուկ արտոնություններ ստանալու համար, որպեսզի նոտարներին շնորհվեն հարկային հատուկ կարգավիճակ ու սահմանվեին հարկերի վճարման ավելի պարզեցված եղանակ, ինչը հատուկ է պետության կողմից նման կարևոր լիազորություններով օժտված համակարգերին: Ավելին, նման հատուկ կարգավիճակ ունեն լատինական նոտարիատի անդամ բազմաթիվ երկրներ: Միաժամանակ, ուզում ենք փաստել, որ Լատինական նոտարիատի անդամ երկրներում, որտեղ հարկային բեռը համնմատաբար բարձր է, տվյալ երկրներում նոտարներն աշխատում են վավերացված գործարքներից որոշակի տոկոս գանձելով, որը ստեղծում է անհրաժեշտ հավասարակշռություն նոտարների ստացած եկամուտի և պետության կողմից նրանց վրա դրված հարկային պարտավորությունների միջև և կազմում է մեղմ ասած բավարար գումար, որն անհրաժեշտ է նոտարական տարածքներ վարձակալելու, աշխատակազմ ներգրավելու, անհրաժեշտ ծախսերը հոգալու և այլն։ Օրինակ, այն երկրներներում, որտեղ նոտարի համար գործում է ԱԱՀ-ով հարկման ռեժիմ, ինչպես նաև մի շարք երկրներում, որտեղ չի գործում ԱԱՀ-ով ռեժիմը, նոտարի ծառայության վճարը որոշակի գործարքների մասով /առուվաճառք, նվիրատվություն, ժառանգություն/ պարտադիր ձևավորվում է որոշակի ֆիքսված գումարին գումարած գործարքի արժեքի 0,3-0,9 տոկոսը: Մինչդեռ, Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նշեցինք, նոտարները ծառայության գումարները գանձում են ՀՀ կառավարության կողմից հաստատված անփոփոխ սակագներով։ Օրինակ, եթե անձը վաճառում է ցածրարժեք անշարժ գույք, նոտարի մատուցած ծառայության համար վճարում է նույնքան գումար /ՀՀ օրինակով 15.000 ՀՀ դրամ/, ինչ բաձր արժեք ունեցող անշարժ գույքի սեփականատերը, որի վաճառքի գինը կարող է հասնել տասնյակ միլիոնավոր դրամի: Դա անընդունելի է նաև նոտարների պատճառած վնասների հատուցումը երաշխավորելու տեսանկյունից, քանի որ վերը նշված երկու դեպքերում էլ նոտարը գույքային պատասխանատվություն է կրում իր կողմից թույլ տրված խախտման հետևանքով պատճառված իրական վնասի համար, անկախ իր կողմից ստացված եկամտից, միչդեռ երկու օրինակում էլ նոտարի եկամուտը նույնն է, սակայն ռիսկերը անհամեմատելի են: Նույն անշարժ գույքի մասով նման անհամատեղելիությունը առկա է նաև որոշակի տեսակի անշարժ գույքերի ծառայության վճարների մասով: Մասնավորապես, գյուղատնտեսական նշանակության հողամասի վաճառքի համար գանձվող ծառայության վճարը ընդամենը 500 դրամ է, իսկ նմանատիպ գույքերը կարող են վաճառվել տասնյակ միլիոնների հասնող վաճառքի գնով, սակայն նույնպիսի գույքային պատասխանատվություն է նոտարի համար, անկախ իր ստացած, այս պարագայում ուղղակի անտրամաբանական ծառայության վճարից: Այդ իսկ պատճառով է, որ ԱԱՀ-ի ռեժիմ կիրառող բոլոր երկրներում նման դեպքերի համար կիրառվում է նոտարական ծառայության վճարի ձևավորման վերը նշված մոդելը: Առաջարկվող նախագծով նոտարը հավասարեցվում է բիզնես նպատակներ հետապնդող սովորական տնտեսվարողներին, դրվում է նրանց հետ նույն հարթության վրա, հարկային օրենսդրությունում երբևէ չի սահմանվել նոտարի, որպես տնտեսվարողի նրա հատուկ կարգավիճակը, չի տրվել որևէ արտոնություն, ավելին հավասարեցնելով մյուս տնտեսվարողներին, միևնույն ժամանակ նոտարը օժտված չէ այն իրավունքներով, որոնք ունեն ԱԱՀ վճարող մյուս տնտեսվարողները: Մասնավորապես, Նոտարը չի կարող հետապնդել բիզնես նպատակներ, քանի որ նոտար դառնալու համար պետության կողմից կա սահմանված հատուկ ընթացակարգ, նոտարը ինքը չի որոշում իր մատուցած ծառայության արժեքը և հետևաբար չի կարող լինել նրանց միջև մրցակցություն, որպես այդպիսին, նոտարն օրենքով իրավունք չունի գովազդելու իր գործունեությունը, չի կարող կատարել այլ վարձատրվող աշխատանք: Արդյունքում բարձրանալու է առանց այն էլ բարձր հարկային բեռը, անհամեմատ դժվարանալու է դրա փաստաթղթային ձևակերպումները, որպիսիք նոտարը չի կարող իրականացնել իր փոքր աշխատակազմով, քանի որ աշխատում է միայնակ, որպես տնտեսվարող, որը բերելու է նրա միջոցների և ժամանակի, որպես հետևանք՝ մատուցվող ծառայությունների որակի զգալի կորուստների կամ համակարգի խաթարման (օրինակ մարզերում, հաշվի առնելով գործարքների քանակը ու նոտարի տարեկան շրջանառությունը, նոտարի պաշտոնը տնտեսական տեսանկյունից դառնում է ոչ հրապուրիչ ու կբերի համակարգի կոլապսի): Այսօր արդեն իսկ ՀՀ հեռավոր շրջաններում ունենք նոտարական ազատ հաստիքներ և տվյալ մարզերի բնակիչները նոտարական ծառայություններից օգտվելու համար ստիպված են դիմել այլ մարզերում գործունեություն ծավալող նոտարներին։ Հաշվի առնենով վերոգրյալը Նոտարական համայնքը ակնկալում է պետությունից աջակցություն ոչ ֆինանսական տեսքով, այլ օրեսդրական մակարդակում, իրեն վերապահված հատուկ ու կարևորագույն լիազորությունների իրացման համար քաղաքացիներին, իրավաբանական անձանց, համայնքներին ու պետությանը որակյալ ծառայություններ մատուցելու համար:
20 Զարուհի Վարդանյան 06.02.2024 19:29:09 Օրինագիծը Հակասահմանադրական է և անհավասար պայմաններ է ստեղծում տնտեսվարող սուբյեկտների միջև
21 Կարեն Մեժլումյան 07.02.2024 08:37:33 Առաջարկում եմ օրինագիծը հանել շրջանառությունից։
22 Գարիկ Մուսայելյան 08.02.2024 02:06:03 Այս օրենսդրական նախագիծը հարկային կարգավորման ոլորտի հետ անուղակի (երկրորդային) առնչություն ունի, իսկ դրա առաջնային (քողարկված) նպատակն է՝ անձանց զրկել իրավական պաշտպանություն հայցելու հնարավորությունից։ Անգամ հիմա հասարակության զգալի մասին որակյալ իրավաբանական (փաստաբանական) ծառայությունները հասանելի չեն, քանի որ այդ ծառայությունները մատչելի չեն։ Ակնհայտ է, որ այս նախագծի ընդունման արդյունքում դրանց գներն էլ ավելի կբարձրանան, ընդ որում կբարձրանան քաոտիկորեն՝ զգալի անգամ գերազանցելով հարկման ընդհանուր համակարգի անցման տարբերության հարաբերակցությունը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ իտարբերություն նոտարական ծառայությունների գների՝ իրավաբանական (փաստաբանական) ծառայությունների գներն ինքնակարգավորվող են։ Արդյունքում՝ կստանանք «Անշարժ գույքի գները, բայց առանց օտարերկրացիների», իսկ դրա հիմնական զոհը կլինի սպառողը։ Նման իրավիճակն անթույլատրելի է, քանի որ անձը կարող է իրեն թույլ չտալ ընթրելու ռեստորանում, հարդարվելու վարսավիրանոցում, և/կամ իր բախտը վիճակախաղալու, որովհետև այս բարքերը երբեմն կարող են ճոխություն լինել, սակայն որակյալ իրավական պաշտպանություն ստանալու հնարավորությունը երբեք ճոխություն չէ։ Մարդուն պարզապես օտար է համերաշխությունն այն մտքի հետ, որ ինքը զրկվել է տարրական ինքնապաշտպանվելու հնարավորությունից, ինչը հասու է անգամ մակաբույծին, իսկ այս նախագիծն ինքնին, ուղղակի և անմիջական բռնաճնշման տիպիկ դրսևորում է, որով փորձ է կատարվում հասնել անձի պաշտպանունակության վերացմանը։
23 Վահե Աստվածատրյան 08.02.2024 12:25:24 Փաստաբանական գործունեությունը ԱԱՀ-ով հարկելը անբարեխիղճ մրցակցություն է ստեղծելու ոլորտում։ Քանի որ ԱԱՀ շեմը հատել են փաստաբանական գրասենյակներից և գործող փաստաբաններից ընդամենը մի քանիսը, որոնք տոկոսային հարաբերակցությամբ՝ 4 % էլ չեն կազմում գործող փաստաբանների և փաստաբանական բիզնեսների շրջանում։ Ստացվում է այդ 4%-ն անուղղակի առավելություն է ստանալու, իսկ մյուսները ստիպված են լինելու ծառայությունների արժեքը թանկացնել և հայտնվել վատ մրցակցային դաշտում։ Վերջին հանգամանքն էլ իր հերթին կպնելու է սպառողների գրպանին, քանի որ առանց այն էլ ոչ մատչելի փաստաբանական ծառայությունները առավել անհասանելի կդառնան հանրության լայն շերտերի համար։ Ի վերջո փաստաբանական գործունեությունը ճիշտ կլիներ առհասարակ ԱԱՀ-ով չհարկել․ այն իրավապաշտպան գործուենություն է, ոչ թե առուծախով զբաղվող բիզնես, որն այդ ԱԱՀ-ն հաշվանցելու բազում ուղիներ ունի։