Հիշել նախագիծը

<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքների նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում
լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծի ընդունման

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և պահեստազորային պատրաստության միջոցառումների կազմակերպման և անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու վերաբերյալ ծանուցումների գործընթացը հստակեցնելու անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»  օրենքով սահմանվել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա կամ վարժական հավաքների կամ զինվորական վարժանքների կանչվող քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու վերաբերյալ ծանուցումների իրականացումը՝ փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով, սակայն հստակեցված չեն դրանց պատշաճ տրման ձևաչափերը, ինչպես նաև նախատեսված չէ հրամապարակային ծանուցման միջոցով քաղաքացուն տեղեկացումը: Այդ կապակցությամբ գործնականում քիչ չեն դեպքերը, երբ պատշաճ ծանուցումների չապահովման արդյունքում քաղաքացիները խուսափում են համապատասխան միջոցառումներին ներկայանալուց, իսկ դրա արդյունքում հնարավոր չի լինում լուծել նրանց համապատասխան պատասխանատվության հարցերը: Խնդիրը քննարկվել է նաև Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի 2023թ. նոյեմբերի 10-ի նիստում, որի շրջանակներում հանձնարարվել է օրենսդրական լուծում տալ պաշտպանության ոլորտի ծանուցումների իրավական գործընթացին: Այդ նպատակով, անհրաժեշտություն է առաջացել հստակ սահմանել քաղաքացիներին տրվող ծանուցումների եղանակները՝ փաստաթղթային կամ օրենքով սահմանված անհատական կամ հրապարակային, ինչպես նաև քաղաքացու կողմից դրանց ստացումը հաստատող փաստաթղթերի և հանգամանքների շրջանակը: Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանալու նաև համապատասխան կարգավորումներ նախատեսել պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը սահմանող ՀՀ կառավարության 04.10.2018թ. N 1132-Ն և պահեստազորային պատրաստության միջոցառումների կազմակերպման կարգը սահմանող ՀՀ կառավարության 18.10.2018թ. N 1174-Ն որոշումներում:
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Օրենքի նախագծի համաձայն հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների և զինվորական վարժանքների կազմակերպման և անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները՝ փաստաթղթային կամ օրենքով սահմանված անհատական կամ հրապարակային, ինչպես նաև քաղաքացու կողմից դրանց ստացումը հաստատող փաստաթղթերի և հանգամանքների շրջանակը:
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Օրենքի նախագծի ընդունումը 2024 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ծախսեր չի առաջացնում:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Օրենքի նախագիծը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:

 

  • Քննարկվել է

    16.01.2024 - 31.01.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7296

Տպել

Առաջարկներ`

Սևադա Աղաջանյան

21.01.2024

Զինվորական հաշվառում իրականացնող մարմինն ինչքան էլ պատշաճ կատարի իր աշխատանքը միևնույն է զինապարտների զինվորական հաշվառման լրիվությունն ամբողջովին ապահովել հնարավոր չէ, քանի որ հաշվառման ենթակա զինապարտների բավականին մեծ մասսա հաշվառվում են մի վայրում, բայց աշխատում են մեկ այլ վայրում՝ առանց տվյալ վայրի զինվորական վայր ներկայանալու ու հաշվառվելու /չհանվելով նախկին վայրի զինվորական հաշվառումից /: ՈՒնեն պարտավորություն հաստատված ժամանակամիջոցում զինվորական հաշվառում իրականացնող մարմին ներկայանալու ու հաշվառվելու, բայց… Իմ կարծիքով օրենքները խստացնել է պետք, որ պարտավորությունները կատարվեն հաստատված կարգով ու սահմանված ժամանակամիջոցում, բայց բոլորի նկատմամբ՝ առանց ԽԾԲ, պաշտոն հաշվի առնելու: Այս գործը բարձր կարգապահություն ու պատասխանատվություն է պահանջում և զինվորական հաշվառում իրականացնող մարմիններից, և զինապարտներից: Կարգապահությունն էլ հիմնվում է օրինականության վրա:

Armen Avetisyan

20.01.2024

Օրենքը ՀՀ քաղաքացիների 80% կդարձնի քրեական հետապնդման առարկա։ Եկեք նայենք հստակ՝ 1) ՀՀ քաղաքացիներ կան, որ չունեն ինտերնետից օգտվելու իրավունք այս կամ այն պատճառով։ Այսինքն մարդը՝ սարում ոչխար պահելիս, որտեղ կապ չի բռնում, իսկ նա այնտեղ 5-6 ամիս անցկացնում է, դառնում է քրեական հանցագործ՝ ինքը բանից անտեղյակ։ 2) ՀՀ քաղաքացիներ կան որ տարիներով բնակվում են արտերկրում՝ աշխատանք, ուսում և այլն։ Մարդիկ պարզապես չեն կարող թողնել քննաշրջանը համալսարանում կամ աշխատանքը, եթե համալսարանը կամ գործատուն առարկում է, իսկ ՀՀ ՊՆ փաստաթղթերը այդ երկրներում հարգելի բացակայության հիմք չեն հանդիսանում (ստուգված է 5 երկրի համար)։ 3) Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներից շատերը ֆինանսապես ի վիճակի չեն գալ և ներկայանալ։ Օրինակ՝ Բուենոս-Այրես - Երևան չվերթի գինը 1500-2000 դոլլար է մեկ ուղղությամբ։ Ասեք խնդրեմ՝ մարդը ինչ անի։ Դառնա քրեական հանցագործ, թե ինչ է Զ/Կ աշխատողը "պավեստկա" է կախել ազդարարում? 4) ՀՀ քաղաքացիների մեխ մասը ով երտերկրում է, իմանալով քրեական հետապնդման մեջ հայտնվելու մասին, պարզապես այլևս երբեք չի վերադառնա ՀՀ։ Իբրև թե լեգալիզացնում ենք որ 27-ից հետո գան գումար վճարեն և քրեական հետապնդումից դուրս գան չծառայածները, հիմա ծառայած-չծառայած բոլորը հայտնվում են քրեական հետապնդման տակ։ Արդյոք սա տրամաբանական է? 5) ՀՀ քննչական մարմինները չունեն այդ ծավալի ռեսուրսներ որպեսզի ողջամիտ ժամկետներում քննեն 500 հազար քրեական գործ։ Մարդը հայտնվելու է քրեական գործի տակ, որը տևելու է տարիներ՝ քննիչների ծանրաբեռնվածության պատճառով։ 6) ՀՀ ՊՆ ԶԿ աշխատակիցները չեն էլ փորձում բարեխղճորեն իրազեկել և հանձնել ծանուցագրերը։ Փոխարենը նրանք պատվիրակում են այդ գործը "ԺԵԿԻ պետերին"։ Միգուցե սկսեն վերջապես աշխատել և խնդիրը կլուծվի առանց մարդկանց դատելու? 7) Երբ վարժական հավաքների ինստիտուտը դրվում էր, ասացին որ քաղաքացուն հնարավորություն կտրվի ընտրել՝ երբ անցնել հավաքներ տարվա մեջ։ Ինչ եղավ դա? Հիմա մարդը օրինակ հիվանդ կին ունի արտերկրում և չի կարող թողնել-գալ, դատելու եք? Նշենք որ Զ/Կ ուշադրություն չեն դարձնում ընտանեկան/ և առողջական խնդիրների որովհետև "ՊԼԱՆ Ա ԴՐՎԱԾ" իրենց վրա։ 8) Ազդարար կայքը գտնվում է անմխիթար վիճակում, որոնման ծառայությունը կոտրված է, իսկ անուն-ազգանունով ում ասես բերում է, բացի որոնվողից։ Մարդիկ պետք է դատվեն թե ինչ է կայքը լքված է?

Սևադա Աղաջանյան

18.01.2024

Հաճախ լսում ես հայտաարություններ, ելույթներ /նույնիսկ ԱԺ պատգամավորների շուրթերից/ ու համոզվում, որ ապրում ես մի երկրում, որտեղ Հայրենիքի պաշտպանությունը յուրաքանչյուր քաղաքացու պարտքը չէ, համընդհանուր պատասխանատվություն չէ,… «Քաղաքացուն պատշաճ ծանուցման» ինչպիսի եղանակ էլ ընդունեք միևնույն է խուսափողը խուսափելու է: Զորակոչը, զորահամալրումը նորմալ հունով կընթանա այն ժամանակ, երբ նախազորակոչիկը, լրահամալրող անձնակազմը ԿՀԱՄՈԶՎԻ, որ Հայրենիքի պաշտպանությունը համընդհանուր պատասխանատվություն է : Կարգապահությունը էլ հիմնվում է օրինականության վրա:

Տեսնել ավելին