Հիշել նախագիծը
<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքների նախագիծ
-
2 - Կողմ
-
55 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Աննա Արզումանյան 17.01.2024 15:20:24 | «Նիկիտա Մոբայլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2006 թվականից ցայսօր իրականացնում է հավելյալ արժեքով ծառայությունների (VAS) մատուցում: Հավելյալ արժեքով ծառայություններում առանձին ոլորտ է էլեկտրոնային ծանուցումների առաքումը, sms-ների, viber հավելվածի և այլ էլեկտրոնային հարթակների միջոցով: Այս պահին sms ծանուցումներ ենք իրականացնում ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ սոցիալական ապահովության նախարարության, «Ekeng»-ի, «E-citizen»-ի, Կադաստրի կոմիտեի, ճանապարհային ոստիկանության, Երևանի քաղաքապետարանի համար, համագործակցում ենք Հայաստանի ֆինանսավարկային կազմակերպությունների ավելի, քան 70 տոկոսի հետ՝ իրենց հաճախորդներին sms-ծանուցումների առաքումն ապահովելու նպատակով: Մեր ծանուցումների առաքման ծրագրասարքավորումային համակարգը արտացոլում է էլեկտրոնային ծանուցումների, այդ թվում՝ sms ծանուցման առաքման կարգավիճակը («delivered» կամ «not delivered»), որի հիման վրա գեներացվում է ծանուցման առաքման վերաբերյալ տեղեկանք, որը բանկերի կողմից իրենց հաճախորդների հետ հարաբերություններում օգտագործվում է որպես ծանուցման փաստը հաստատող ապացույց: Մեր ծառայություններից են օգտվում և արդեն տարիներ շարունակ մեզ հետ են համագործակցում նաև պետական և մասնավոր այլ ընկերություններ, այդ թվում նաև հանրային ծառայություններ մատուցող այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են՝ «Հայփոստ» ընկերությունը, «Գազպրոմ Արմենիա»-ն, «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը, «Վեոլիա Ջուր»-ը, որոնց ծանուցումները ևս իրականացվում են մեր միջոցով: Հաշվի առնելով մեր ընկերության տարիների կուտակած մեծ փորձն ու հմտությունները, ինչպես նաև գիտակցելով պետական մարմինների կողմից ուղարկվող ծանուցումների ահռելի ծավալը, դրանց համար պահանջվող ֆինանսական ռեսուրսները, արդեն մի քանի տարի է մեր ընկերությունը պարբերաբար բարձրաձայնում է ծանուցումների համակարգը փոխելու հրամայականը, առաջարկներ է ներկայացնում տարբեր պետական մարմինների` sms-ծանուցումների միասնական հարթակ ստեղծելու վերաբերյալ: Նման առաջարկներ ենք ներկայացրել ՀՀ ոստիկանությանը, ՀՀ արդարադատության նախարարությանը, Բարձրագույն դատական խորհրդին, վերջերս այս թեմայով հանդիպում-քննարկումներ ենք ունեցել արդարադատության փոխնախարարի, նախարարի խորհրդականի, Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի ղեկավարի հետ: Մեր առաջարկները մեծ հավանություն են ստացել վերջիններիս կողմից, սակայն նրանց կողմից հիմնական հնչող մտահոգությունը կապված է եղել օրենսդրական կարգավորումների հետ, մասնավորապես այն բանի հետ, թե որքանով էլեկտրոնային ծանուցումները, այդ թվում՝ sms-ծանուցումները օրենքի տեսանկյունից կհամարվեն պատշաճ ծանուցումներ: Ուստի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայում նման նախագիծ է շրջանառվում, առաջարկում ենք նախագծում ներառել նաև sms-ծանուցումների տարբերակը: Որպեսզի ավելի առարկայական ու պարզ լինի, թե sms ծանուցումները ինչ չափով կխնայեն պետական բյուջեի միջոցները, թույլ տվեք ներկայացնել մի պարզ հաշվարկ. sms ծանուցման դեպքում պետական բյուջեից կպահանջվի միայն sms-ի ուղարկման արժեքը, որը մի քանի անգամ ավելի էժան է, քան պատվիրված նամակը կամ այլ փոստային ծանուցումը: Եթե պատվիրված փոստային առաքանին (մինչև 100 գրամը) սկսվում է 380 ՀՀ դրամից, ապա մեկ sms ծանուցման (յուրաքանչյուր 70 հայատառ նիշի դեպքում) արժեքը` սկսվում է 8,5 ՀՀ դրամից, միջինը 10 ՀՀ դրամ (կախված բջջային կապի օպերատորից): Այս կերպ պետությունը տասնյակ անգամ և ավել կկրճատի ծանուցումների համար նախատեսված ծախսերը, ինչպես նաև կապահովի անձանց ծանուցված լինելը շատ ավելի սեղմ ժամկետներում և օպերատիվ կարգով, մշտապես տեղեկացված կլինի առաքված ծանուցման կարգավիճակի (delivered, not delivered) մասին: | Առաջարկությունը չի ընդունվել, նշված ծանուցումը չի կարող հիմք ընդունվել պարտականության չկատարման դեպքում պատասխանատվության կիրառման համար: | Փոփոխություն կատարված չէ: |
2 | Artak Arakelyan 18.01.2024 13:05:13 | Զինկոմիսարիատից ստացած ծանուցումը ՃՈ տուգանք չէ։ Ծանուցումը բաց թողելն առաջացնում է քրեական պատասխանատվություն։ Այսինքն եթե ինչ-որ մեկն ինտերնետ չունի կամ սարում ոչխար ա արածացնում, ու ամեն օր azdarar.am չի մտնում կարող ա սարից իջնելուց հետո հայտնաբերել որ դարձել ա քրեական հանցագործ՝ առանց որևիցե արարք կատարելու։ Մարդուն պետությունը կանչում է ոչ թե zoom-ով օնլայն դասընթացի, այլ աշխատանքը, հիմնական զբաղմունքը բարձիթողի անելու, առողջությունը, կյանքը վտանգելով պետության անվտանգությունը պաշտպանելու։ Կարող է մի քիչ հարգանք դրսևորել ու նորմալ ծանուցում ուղարկել, որի տեղ հասնելը երաշխավորված է։ Ուկրաինան ոչնչացնելու նպատակով Ռուսաստանում ընդունված օրենքները կրկնօրինակելը չի նպաստում ժողովրդավարության առաջընթացին։ | Առաջարկություն չի ներկայացվել: | Օրենքի նախագիծը լրամշակվել է՝ շահագրգիռ պետական մարմինների առաջարկությունների հաշվառմամբ: |
3 | Սևադա Աղաջանյան 18.01.2024 17:08:12 | Հաճախ լսում ես հայտաարություններ, ելույթներ /նույնիսկ ԱԺ պատգամավորների շուրթերից/ ու համոզվում, որ ապրում ես մի երկրում, որտեղ Հայրենիքի պաշտպանությունը յուրաքանչյուր քաղաքացու պարտքը չէ, համընդհանուր պատասխանատվություն չէ,… «Քաղաքացուն պատշաճ ծանուցման» ինչպիսի եղանակ էլ ընդունեք միևնույն է խուսափողը խուսափելու է: Զորակոչը, զորահամալրումը նորմալ հունով կընթանա այն ժամանակ, երբ նախազորակոչիկը, լրահամալրող անձնակազմը ԿՀԱՄՈԶՎԻ, որ Հայրենիքի պաշտպանությունը համընդհանուր պատասխանատվություն է : Կարգապահությունը էլ հիմնվում է օրինականության վրա: | Առաջարկություն չի ներկայացվել: | Փոփոխություն կատարված չէ: |
4 | Սևադա Աղաջանյան 21.01.2024 12:07:46 | Զինվորական հաշվառում իրականացնող մարմինն ինչքան էլ պատշաճ կատարի իր աշխատանքը միևնույն է զինապարտների զինվորական հաշվառման լրիվությունն ամբողջովին ապահովել հնարավոր չէ, քանի որ հաշվառման ենթակա զինապարտների բավականին մեծ մասսա հաշվառվում են մի վայրում, բայց աշխատում են մեկ այլ վայրում՝ առանց տվյալ վայրի զինվորական վայր ներկայանալու ու հաշվառվելու /չհանվելով նախկին վայրի զինվորական հաշվառումից /: ՈՒնեն պարտավորություն հաստատված ժամանակամիջոցում զինվորական հաշվառում իրականացնող մարմին ներկայանալու ու հաշվառվելու, բայց… Իմ կարծիքով օրենքները խստացնել է պետք, որ պարտավորությունները կատարվեն հաստատված կարգով ու սահմանված ժամանակամիջոցում, բայց բոլորի նկատմամբ՝ առանց ԽԾԲ, պաշտոն հաշվի առնելու: Այս գործը բարձր կարգապահություն ու պատասխանատվություն է պահանջում և զինվորական հաշվառում իրականացնող մարմիններից, և զինապարտներից: Կարգապահությունն էլ հիմնվում է օրինականության վրա: | Առաջարկություն չի ներկայացվել: | Փոփոխություն կատարված չէ։ |
5 | Armen Avetisyan 20.01.2024 18:03:01 | Օրենքը ՀՀ քաղաքացիների 80% կդարձնի քրեական հետապնդման առարկա։ Եկեք նայենք հստակ՝ 1) ՀՀ քաղաքացիներ կան, որ չունեն ինտերնետից օգտվելու իրավունք այս կամ այն պատճառով։ Այսինքն մարդը՝ սարում ոչխար պահելիս, որտեղ կապ չի բռնում, իսկ նա այնտեղ 5-6 ամիս անցկացնում է, դառնում է քրեական հանցագործ՝ ինքը բանից անտեղյակ։ 2) ՀՀ քաղաքացիներ կան որ տարիներով բնակվում են արտերկրում՝ աշխատանք, ուսում և այլն։ Մարդիկ պարզապես չեն կարող թողնել քննաշրջանը համալսարանում կամ աշխատանքը, եթե համալսարանը կամ գործատուն առարկում է, իսկ ՀՀ ՊՆ փաստաթղթերը այդ երկրներում հարգելի բացակայության հիմք չեն հանդիսանում (ստուգված է 5 երկրի համար)։ 3) Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներից շատերը ֆինանսապես ի վիճակի չեն գալ և ներկայանալ։ Օրինակ՝ Բուենոս-Այրես - Երևան չվերթի գինը 1500-2000 դոլլար է մեկ ուղղությամբ։ Ասեք խնդրեմ՝ մարդը ինչ անի։ Դառնա քրեական հանցագործ, թե ինչ է Զ/Կ աշխատողը "պավեստկա" է կախել ազդարարում? 4) ՀՀ քաղաքացիների մեխ մասը ով երտերկրում է, իմանալով քրեական հետապնդման մեջ հայտնվելու մասին, պարզապես այլևս երբեք չի վերադառնա ՀՀ։ Իբրև թե լեգալիզացնում ենք որ 27-ից հետո գան գումար վճարեն և քրեական հետապնդումից դուրս գան չծառայածները, հիմա ծառայած-չծառայած բոլորը հայտնվում են քրեական հետապնդման տակ։ Արդյոք սա տրամաբանական է? 5) ՀՀ քննչական մարմինները չունեն այդ ծավալի ռեսուրսներ որպեսզի ողջամիտ ժամկետներում քննեն 500 հազար քրեական գործ։ Մարդը հայտնվելու է քրեական գործի տակ, որը տևելու է տարիներ՝ քննիչների ծանրաբեռնվածության պատճառով։ 6) ՀՀ ՊՆ ԶԿ աշխատակիցները չեն էլ փորձում բարեխղճորեն իրազեկել և հանձնել ծանուցագրերը։ Փոխարենը նրանք պատվիրակում են այդ գործը "ԺԵԿԻ պետերին"։ Միգուցե սկսեն վերջապես աշխատել և խնդիրը կլուծվի առանց մարդկանց դատելու? 7) Երբ վարժական հավաքների ինստիտուտը դրվում էր, ասացին որ քաղաքացուն հնարավորություն կտրվի ընտրել՝ երբ անցնել հավաքներ տարվա մեջ։ Ինչ եղավ դա? Հիմա մարդը օրինակ հիվանդ կին ունի արտերկրում և չի կարող թողնել-գալ, դատելու եք? Նշենք որ Զ/Կ ուշադրություն չեն դարձնում ընտանեկան/ և առողջական խնդիրների որովհետև "ՊԼԱՆ Ա ԴՐՎԱԾ" իրենց վրա։ 8) Ազդարար կայքը գտնվում է անմխիթար վիճակում, որոնման ծառայությունը կոտրված է, իսկ անուն-ազգանունով ում ասես բերում է, բացի որոնվողից։ Մարդիկ պետք է դատվեն թե ինչ է կայքը լքված է? | Առաջարկություն չի ներկայացվել։ | Օրենքի նախագիծը լրամշակվել է՝ շահագրգիռ պետական մարմինների առաջարկությունների հաշվառմամբ: |