«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
3 - Կողմ
-
2 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1707-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Հոդված 1707. |
Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների և (կամ) հսկիչ (նույնականացման) նշանների օտարելը կամ ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով և (կամ) հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքներ դրոշմավորելը |
Սահմանված կարգով ձեռք բերված կամ օգտագործված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները և (կամ) հսկիչ (նույնականացման) նշաններն օտարելը, եթե դրանց քանակը չի գերազանցում հիսուն հատը`
առաջացնում է տուգանքի նշանակում` օտարված յուրաքանչյուր դրոշմանիշի և (կամ) դրոշմապիտակի և (կամ) հսկիչ (նույնականացման) նշանի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
Սահմանված կարգով ձեռք բերված կամ օգտագործված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները և (կամ) հսկիչ (նույնականացման) նշանները օտարելը, եթե դրանց քանակը գերազանցում է հիսուն հատը`
առաջացնում է տուգանքի նշանակում` օտարված յուրաքանչյուր դրոշմանիշի և (կամ) դրոշմապիտակի և (կամ) հսկիչ (նույնականացման) նշանի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:Ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով և (կամ) հսկիչ (նույնականացման) նշանների ապրանքներ դրոշմավորելը, եթե դրանց ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (իսկ չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով չի գերազանցում հիսուն հազար դրամը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով:
Ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով և (կամ) հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքներ դրոշմավորելը, եթե դրանց ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (իսկ չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով գերազանցում է հիսուն հազար դրամը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի իննհարյուրապատիկի չափով:»։
Հոդված 2. Օրենսգրքի 170.8-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 3. Օրենսգրքի 244.2-րդ հոդվածի 1-ին մասից հանել «1708,» թիվը:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
15.01.2024 - 30.01.2024
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 2024
Տպել