ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 881-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«——» «——————» 2023 թվականի №----Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 881-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝
1.Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի սեպտեմբերի 10-ի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների հավակնորդների կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» N 881-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) Ուժը կորցրած ճանաչել Որոշման N 1 Հավելվածի 3-րդ կետի 11-րդ ենթակետը և 4-րդ կետի 4-րդ ենթակետը.
2) Որոշման N 2 Հավելվածով հաստատված՝ ընտրությանը մասնակցելու դիմումի նմուշից հանել «երկու երաշխավորագիր.» բառերը.
3) Որոշման N 3 Հավելվածով հաստատված ինքնակենսագրության նմուշի հայերեն տեքստի «I.Անձնական տվյալները» բաժնում «Քաղաքացիություն(ներ)ը» բառը փոխարինել «Քաղաքացիությունը» բառով, անգլերեն տեքստի «I.Personal details» բաժնում «Nationality/ies» բառը փոխարինել «Nationality» բառով, ֆրանսերեն տեքստի «I.Etat civil» բաժնում «Nationalite՛(s)» բառը փոխարինել «Nationalite՛» բառով.
4) Որոշման N 4 և N 6 Հավելվածներով հաստատված հայտարարությունների նմուշներում «բարձր կոչմանը» բառերը փոխարինել «պաշտոնին» բառով.
5) Որոշման N 5 Հավելվածով հաստատված հայտարարության նմուշում «բարձր կոչմանը» բառերը փոխարինել «պաշտոնին» բառով, ինչպես նաև հանել «դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական որևէ արատ կամ որևէ հիվանդություն չունեմ» բառերը.
6) Որոշման N 7 Հավելվածով հաստատված հայտարարության նմուշում «բարձր կոչմանը» բառերը փոխարինել «պաշտոնին» բառով, ինչպես նաև «ստանալ» բառից հետո լրացնել «իմ մասին» բառերը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
27.12.2023 - 11.01.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Միջազգային հարաբերություններ
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 2246
Տպել