Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 12-ի N 1324-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

….. ……..-ի 2023 թվականի N ….Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի N 1324-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 12-ի «Օրինապահ հարկ վճարող համարելու չափանիշները և օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1324-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված Հավելված N 1-ում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
  • 1-ին կետի 2-րդ ենթակետում «ԱԱՀ (այդ թվում՝ պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ԱԱՀ գումար)» բառերը փոխարինել «0-ից մեծ ԱԱՀ-ի հարկման բազա» բառերով։
  • 1-ին կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«դիտարկվող ժամանակահատվածի սկզբից և մինչև դիմումը ներկայացնելու օրը հարկային և (կամ) մաքսային մարմինների կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով հարկ վճարողի (պաշտոնատար անձի) նկատմամբ արձանագրած իրավախախտումների բացակայություն (այդ թվում, երբ արձանագրված իրավախախտումը վերաբերում է դիտարկվող ժամանակահատվածից տարբերվող ժամանակահատվածին)։ Սույն չափանիշի իմաստով իրավախախտում է համարվում նաև համալիր հարկային ստուգումների և ուսումնասիրությունների ընթացքում ստուգվող ժամանակահատվածի համար հարկ վճարողի կողմից հաշվարկների (հայտարարագրերի, այդ թվում` ճշտված) ներկայացումը և (կամ) ընդունված վարչական ակտերով (այդ թվում՝ ստուգման ակտերով կամ ուսումնասիրության արձանագրություններով) արձանագրված իրավախախտումները` անկախ այդ վարչական ակտերի անբողոքարկելի համարվելու համար օրենքով սահմանված ժամկետներից կամ այդ ակտերի բողոքարկված լինելու հանգամանքից.»։

  • 1-ին կետի 8-րդ ենթակետում «քրեական կամ» բառերը հանել, իսկ «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով։
  • 1-ին կետը 8-րդ ենթակետից հետո լրացնել հետևալ բովանդակությամբ նոր 9-րդ և 10-րդ ենթակետերով՝

«9) դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ հարկ վճարողի առնչությամբ կամ դրա պաշտոնատար անձի նկատմամբ քրեական օրենսգրքի 32-րդ գլխով նախատեսված տնտեսական հանցագործությունների և (կամ) մաքսանենգության դեպքերի վերաբերյալ նախաձեռնված և չավարտված քրեական վարույթի բացակայություն.

10) դիմումում լրացված գործունեության ոլորտի (ոլորտների) համապատասխանում հարկ վճարողի կողմից իրականացվող փաստացի գործունեությանը։»:

  • լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.1-ին և 1.2-րդ կետերով՝

«1.1 Դիտարկվող ժամանակահատվածի սկզբից մինչև դիմումը ներկայացնելու օրը հարկ վճարողի վերակազմակերպված լինելու դեպքում սույն կարգի 1-ին կետով սահմանված չափանիշներին բավարարելու պահանջների գնահատումը ներառում է նաև իրավանախորդ կազմակերպությունների գործունեության արդյունքները։

1.2 Սույն կարգի 1-ին կետի 3-րդ, 8-րդ և 9-րդ ենթակետերով սահմանված չափանիշներին բավարարելու պահանջների գնահատումը ներառում է նաև դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ հարկ վճարողի՝ փոխկապակցված համարվելու կամ փոխկապակցված ճանաչվելու համար ՀՀ հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում հարկ վճարողի և վերջինիս հետ փոխկապակցված բոլոր հարկ վճարողների գործունեության վերաբերյալ տեղեկությունները։»:

  • 2-րդ կետում «1 մլն» բառերը փոխարինել «4 մլն» բառերով։
  • 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Lիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելու համար դիմում ներկայացրած հարկ վճարողներին, որոնք բավարարում են «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 289-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերով սահմանված պայմաններին, և առկա չեն Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 434-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված դիմումի ուսումնասիրությունը մերժելու հիմքերը, տրամադրվում է հավաստագիր համաձայն հավելված 2-ի ձև 3-ի՝ բացառապես լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելու համար, եթե հարկ վճարողի սույն կարգի 2-րդ կետով սահմանված իրավախախտումների արդյունքում հաշվարկված կամ հարկային (մաքսային) մարմինների կողմից լրացուցիչ առաջադրված պարտավորությունների հանրագումարը չի գերազանցում դիտարկվող ժամանակահատվածի համար հարկ վճարողի կողմից ներկայացված հարկային հաշվարկներում արտացոլված ԱԱՀ-ով հարկման բազայի 0,8%-ը։»։

  1. Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված Հավելված N 2-ում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
  • 5-րդ կետի «N 2 ձևի» բառերը փոխարինել «ձև N 2-ի, իսկ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելու համար դիմում ներկայացրած հարկ վճարողին՝ համաձայն սույն հավելվածի ձև N 3-ի,» բառերով։
  • 7-րդ կետի «ցանկը հրապարակվում է» բառերը փոխարինել «ցանկերը հրապարակվում են» բառերով։
  • 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողության ընթացքում հարկ վճարողը սույն հավելվածի N 2 ձևի նոր հավաստագիր ստանալու համար կարող է դիմել գործող հավաստագրի ժամկետի 12-րդ ամսվա 1-ից, իսկ սույն հավելվածի N 3 ձևի նոր հավաստագիր ստանալու համար կարող է դիմել հավաստագրի տրման օրվան հաջորդող ամսվա 1-ից։ Նշված ժամկետներից շուտ ներկայացված դիմումները մերժվում են։»։

  • ձև N 1-ի 7-րդ կետից հետո լրացնել հետևալ բովանդակությամբ նոր 7.1-ին և 7.2-րդ կետերով՝

«

7․1

ԼՏՕ ռեեստրում գրանցվելու համար մաքսային մարմին ներկայացված դիմումի ամսաթիվ կամ

օր

ամիս

տարի

 

 

 

7․2

գործող ԼՏՕ վկայականի համար

 

»։

  • ձև N 1-ը լրացնել հետևալ բովանդակությամբ նոր 9-րդ կետով՝

«9․ ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն իրավանախորդ հանդիսացող և (կամ) փոխկապակցված ճանաչված հարկ վճարողները.

Հ/Հ

Հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ)

Հարկ վճարողի անվանում

(անուն ազգանուն) և իրավական տեսակ

Իրավանախորդության, փոխկապակցվածության

Հիմք

Ամսաթիվ

1.

 

 

 

 

 

 

 

 

 

»։

  • լրացնել նոր ձև N 3-ով՝ համաձայն հավելվածի։
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման ամսվան հաջորդող երկրորդ ամսվա մեկից։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Քննարկվել է

    22.12.2023 - 06.01.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1886

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ