Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1727-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

N  - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1727-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի «Փոխհամաձայնեցման ընթացակարգի միջոցով հարկային հարցերով վեճերի լուծման կարգը և ժամկետները սահմանելու մասին» N 1727-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփո­խութ­յունները և լրացումները.

1) Որոշման հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1.      Փոխհամաձայնեցման ընթացակարգը (այսուհետ՝ Ընթացակարգ) կարգավորում է Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի (այսուհետ՝ Համաձայնագիր) դրույթներին, Հհամաձայնագրերի չարաշահումը կանխելու և բազմակողմ վեճերը լուծելու կարգավորումներին չհամապատասխանող հարկման դեպքերում, ինչպես նաև ռեզիդենտ կազմակերպության և ոչ ռեզիդենտ անձանց միջև իրականացված վերահսկվող գործարքների մասով Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի և օտարերկրյա իրավասու մարմնի միջև հարկային հարցերով վեճերի լուծման կարգը և ժամկետները:»։  

2) Որոշման հավելվածի 3-րդ կետի «Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձը կամ ռեզիդենտ կազմակերպությունը» բառերը փոխարինել «Ցանկացած անձ, որը համաձայնագրով սահմանված կարգով հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ» բառերով։

3) Որոշման հավելվածի 6-րդ կետի`

ա. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3) Համաձայնագրի այն հոդվածը, որի դրույթները Դիմողի կարծիքով կիրառվել են սխալ կամ չեն կիրառվել, այդ դրույթների կիրառման վերաբերյալ Դիմողի դիրքորոշումը․»․

բ. 7-րդ ենթակետի «գ» պարբերության «դատարանի վճիռ» բառերը փոխարինել «դատական ակտ» բառերով։

4) Որոշման հավելվածի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«9.     Դիմումը ստանալուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում Հարկային մարմինը էլեկտրոնային եղանակով ծանուցում է Դիմողին՝ Դիմումին ընթացք տալու կամ մերժելու կամ Դիմումով ներկայացված գործարքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն պահանջելու վերաբերյալ: Դիմողը լրացուցիչ տեղեկատվություն ստանալու պահանջի օրվանից 20 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է պահանջվող լրացուցիչ տեղեկատվությունը։ Հարկային մարմնի կողմից գործարքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն պահանջելու օրվանից 10 աշխատանքային օր հետո Դիմողի կողմից լրացուցիչ տեղեկատվություն չստանալու դեպքում, Դիմողին ուղարկում է ևս մեկ հիշեցնող ծանուցում՝ լրացուցիչ տեղեկատվության պահանջի վերաբերյալ։ Սահմանված ժամկետում լրացուցիչ տեղեկատվությունը հարկային մարմնին չներկայացնելու դեպքում Դիմումը կարող է մերժվել։ Լրացուցիչ տեղեկատվություն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Հարկային մարմինը քննարկում է ստացված տեղեկատվությունը և էլեկտրոնային եղանակով ծանուցում է Դիմողին՝ Դիմումին ընթացք տալու կամ մերժելու վերաբերյալ:»։

5) Որոշման հավելվածը լրացնել նոր 2․1․ գլխով հետևյալ բովանդակությամբ՝

«21 Հարկային մարմնի կողմից Դիմումի միակողմանի քննություն

9․1․ Դիմումը ստանալուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում Հարկային մարմինը քննում է Դիմումը` Դիմումին ընթացք տալու կամ մերժելու նպատակով: Մասնավորապես, եթե՝

1) Դիմումը համապատասխանում է Համաձայնագրի փոխհամաձայնեցման ընթացակարգի վերաբերյալ կարգավորումների շրջանակին,

2) Դիմումը ներկայացվել է այն իրավասու մարմնին, որը սահմանված է Համաձայնագրով,

3) Դիմումը ներկայացվել է Համաձայնագրով սահմանված ժամկետում,

4) Դիմումը ներկայացվել է Համաձայնագրի իմաստով համապատասխան հարկ վճարողը,

5) Դիմումը ներկայացվել է Համաձայնագրով նախատեսված ֆինանսական տարիների համար,

ապա Հարկային մարմինը պետք է ընթացք տա Դիմումին։

Դիմումի մերժման դեպքում՝ Հարկային մարմինը հարկ վճարողին պետք է ներկայացնի Դիմումի մերժման հիմքերը:

9․2․  Դիմումին ընթացք տալուց հետո Հարկային մարմնի կողմից պետք է իրականացվի վերլուծություններ՝ ստուգելու հարկ վճարողի կողմից Դիմումում ներկայացված առարկությունների հիմնավորվածությունը։

9․3․ Հարկային մարմնի կողմից Դիմումում ներկայացված առարկությունները հիմնավորված համարվելու դեպքում, Հարկային մարմինը կփորձի խնդիրը լուծել միակողմանիորեն՝ առանց օտարերկրյա հարկային մարմնի հետ խորհրդակցելու: Եթե հարկային մարմինն միակողմանիորեն չկարողանա բավարարող լուծում գտնել Դիմումը ստանալու օրվանից 6 ամսվա ընթացքում, ապա Հարկային մամինը կապ կհաստատի օտարերկրյա հարկային մարմնի հետ՝ երկկողմանի գործընթաց սկսելու նպատակով:»։

6) Որոշման հավելվածի 13-րդ կետի 1-ին ենթակետից հանել «որոշման » բառը։

7) Որոշման հավելվածի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«15․ Այն դեպքում, երբ Հարկային մարմինը Համաձայնագրի մյուս կողմ հանդիսացող երկրի իրավասու մարմնից ստացել է Ընթացակարգ մեկնարկելու նպատակահարմարության հայց, ապա Հարկային մարմինը 30 աշխատանքային օրվա ընթացքում  ընդունում կամ մերժում է Ընթացակարգի մեկնարկի նպատակահարմարությունը: Մասնավորապես, Ընթացակարգը մեկնարկելու հայցը կարող է մերժվել, եթե Համաձայնագրով նախատեսված ժամկետն ավարտվել է կամ հայցով ներկայացված խնդիրը չի առնչվում Համաձայնագրի դրույթների կիրառման հետ: Այն դեպքում, երբ հայցում նկարագրված խնդրի լուծման համար առկա է դատական ակտ, հարկային մարմինը կարող է ընդունել Ընթացակարգը սկսելու մասին հայցը, սակայն նախաձեռնված քննարկումների ժամանակ Հարկային մարմինը չի կարող գալ այնպիսի համաձայնության, որը կարող է շեղվել դատական ակտից։

Անհրաժեշտության դեպքում, պարզաբանում կամ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար, Հարկային մարմինը կարող է դիմել Համաձայնագրի մյուս կողմ հանդիսացող երկրի իրավասու մարմնին։ Ընթացակարգը մեկնարկելու նպատակահարմարության հայցի վերաբերյալ պարզաբանում կամ լրացուցիչ տեղեկատվություն ստանալուց հետո 3 ամսվա ընթացքում Հարկային մարմինը քննարկում է ստացված տեղեկատվությունը և Ընթացակարգը մեկնարկելու հայցը ընդունում կամ մերժում է։ Ընթացակարգ մեկնարկելու նպատակահարմարության հայցի պատասխանը կարող է ներառել հետևյալ տեղեկությունները.

1) նշում, որ նախնական դիրքորոշման տեսակետն կամ առաջարկվող լուծումն ընդունելի է․

2) խնդիրների կամ հատվածների նշում, որտեղ Համաձայնագրի կողմ հանդիսացող երկրների իրավասու մարմիններն ունեն համաձայնություն կամ տարաձայնություն․

3) լրացուցիչ տեղեկությունների կամ որոշ խնդիրների պարզաբանման համար անհրաժեշտ բացատրությունների հայցում․

4) այլ կամ լրացուցիչ տեղեկությունների ներկայացում, որոնք առնչվում են դիմումով ներկայացված գործարքներին, սակայն բարձրացված չեն դիրքորոշման մեջ, և

5) խնդիրը լուծելու առաջարկներ կամ տեսակետներ:»։

8) Որոշման հավելվածի 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«22․    Այն դեպքում, երբ Դիմողին չի բավարարում իրավասու մարմինների միջև ձեռք բերված համաձայնությունը, Դիմողը կարող է մերժել այն։ Իրավասու մարմինները գործը կհամարեն ավարտված, և 10 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով կտեղեկացնեն Դիմողին։ Դիմումի վերաբերյալ Համաձայնագրի Կողմ հանդիսացող երկրների իրավասու մարմինների միջև ձեռքբերված համաձայնությունը մերժելու դեպքում, Դիմողը կարող է դիմել հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողով` համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 20-րդ բաժնով սահմանված կարգով։»։

9) Որոշման հավելվածի 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«26.   Այն դեպքում, երբ Հարկային մարմինը Դիմողի Դիմումի համաձայն, ի վիճակի չէ Համաձայնագրով նախատեսված ժամկետներում լուծել հարկային հարցերով վեճը Համաձայնագրի մյուս կողմ հանդիսացող երկրի իրավասու մարմնի հետ Ընթացակարգի միջոցով, ապա լուծում չստացած յուրաքանչյուր հարկային հարցերով վեճին վերաբերող գործ Դիմողը կարող է ներկայացնել արբիտրաժային դատարան, եթե դա նախատեսված է Համաձայնագրով: Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ տվյալ հարկային հարցերով վեճի վերաբերյալ արդեն իսկ առկա է Համաձայնագրի կողմ հանդիսացող երկրներից որևէ մեկի դատարանի կողմից հրապարակված դատական ակտ: Արբիտրաժային որոշումը պարտադիր է Համաձայնագրի կողմ հանդիսացող երկրների համար և կիրականացվի՝ անկախ Համաձայնագրի կողմ հանդիսացող երկրների ներպետական օրենսդրությամբ սահմանված ժամկետներից, եթե երկու իրավասու մարմիններն էլ չհամաձայնվեն այլ լուծման շուրջ՝ որոշումն իրենց հաղորդվելուց հետո 6 ամսվա ընթացքում, կամ, եթե գործով անմիջականորեն ներգրաված դիմողը չընդունի արբիտրաժային որոշման հիմքով ընդունվող փոխադարձ համաձայնությունը: Մնացած չկարգավորված հարցերը ենթակա են կարգավորման Համաձայնագրով սահմանված կարգով:»։

10) Որոշման հավելվածի 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«27.    Հարկ վճարողը կարող է նախընտրել Համաձայնագրի դրույթներին չհամապատասխանող հարկման արդյունքում առաջացած անճշտությունները  լուծել ինքնուրույն Ընթացակարգի միջոցով, կամ այլընտրանքային տարբերակով․ Ընթացակարգի ընթացքում Հարկային մարմնին խնդրել ճշգրտել անճշտություններից մեկը, իսկ մյուսները՝ ինքնուրույն:»։

11) Որոշման հավելվածի 28-րդ կետի՝

ա) կաշկանդված է բառից հետո «դատարանի որոշմամբ» բառերը փոխարինել «դատական ակտով» բառերով։

բ) նախատեսված է բառից հետո «դատարանի որոշմամբ» բառերը փոխարինել «դատական ակտով» բառերով։

12) Որոշման հավելվածի 29-րդ կետում «ընթացակարգի դեպքում» բառերից հետո լրացնել «հարկային» բառը։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

                             ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                             ՎԱՐՉԱՊԵՏ

 Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

                             Երևան       

  • Քննարկվել է

    22.12.2023 - 06.01.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1782

Տպել