Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի` ավագանին որոշում է.

1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի 2024 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի՝ ըստ հատվածների, որից՝

եկամուտների գծով` 1 481 707.0 հազար դրամ
ծախսերի գծով՝ 1 481 707.0 հազար դրամ
դեֆիցիտը (պակասուրդը)՝ 0.0 հազար դրամ

1) համայնքի բյուջեի եկամուտները` հատված 1.
2)համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման` հատված 2.
3) համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` հատված 3.
4) համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ հատված 4.
5) համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունների կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ հատված 5.
6) համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման` հատված 6:

  1. Թույլատրել համայնքի ղեկավարին՝
    1)համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև.
    2) սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 %-ը:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:


  • Քննարկվել է

    19.12.2023 - 03.01.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Անվտանգություն, Կրթություն և գիտություն, Սոցիալական ապահովություն, Ֆինանսական, Տարածքային կառավարման և զարգացման, Կոռուպցիայի դեմ պայքար, Հանրային ծառայություններ, Տեղական ինքնակառավարում

  • Նախարարություն

    Կոտայքի մարզի Նոր Հաճընի համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1726

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ