ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ — Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի, Չարենցավան համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի ղեկավարի բյուջետային ուղերձը՝ համաձայն հավելված 1-ի։ 2. Հաստատել Չարենցավան համայնքի 2024 թվականի բյուջեն 1) եկամուտների գծով` 1 770 000.0 հազար դրամ, 2) ծախսերի գծով` 1 770 000.0 հազար դրամ, 3) դեֆիցիտը (պակասուրդը) 0,0 հազար դրամ։ 3․ Չարենցավան համայնքի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորմանն ուղղել տարեսկզբի ազատ մնացորդը՝ 0,0 հազար դրամ։ 4․ Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները` համաձայն հավելված 2՝ հատված 1, 5․ Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման` համաձայն հավելված 2` հատված 2. 6․ Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելված 2` հատված 3. 7․ Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)` համաձայն հավելված 2` հատված 4. 8. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հավելված 2` հատված 5: 9․ Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 2` հատված 6. 10․ Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ, որոնց հանրագումարը չպետք է գերազանցի սույն որոշմամբ հաստատված չափաքանակների 15 %-ը: 11. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2024թ. հունվարի 1-ից: |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Հ. Կ. ՇԱՀԳԱԼԴՅԱՆ
2023թ. դեկտեմբերի 20
ք. Չարենցավան
-
Քննարկվել է
11.12.2023 - 26.12.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեղական ինքնակառավարում
-
Նախարարություն
Կոտայքի մարզի Չարենցավան համայքնապետարանի
Դիտումներ` 1820
Տպել