Հիշել նախագիծը
«ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
5 - Կողմ
-
2 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | ԱԳՐՈՏԵԽ ՍՊԸ 15.12.2023 16:50:05 | Եվրոմիության անդամ երկրներում արտադրված պարարտանյութերը, աճի խթանիչները, կենսաբանական պաշտպանության միջոցները, այդ թվում՝ ֆերոմոնային պատիճները ենթակա չեն գրանցման Եվրոմիության տարածքում։ Առաջարկում ենք սահմանել այն երկների ցանկը, որոնց պարագայում հնարավոր լինի թույլատրել ներմուծումն առանց գրանցման։ | Համապատասխան դրույթը նախատեսված է սույն նախագծի 3-րդ հոդվածի 5-րդ մասով։ | |
2 | ԱԳՐՈՏԵԽ ՍՊԸ 15.12.2023 16:50:05 | «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի «թ» կետի համաձայն և՛ պեստիցիդների, և՛ ագրոքիմիկատների գրանցման մասին եզրակացություն տալու համար պահանջվում թունաբանահիգիենիկ գնահատումը հավաստող փաստաթուղթ (հաշվետվություն): Ագրոքիմիկատների, ինչպես նաև կենսաբանական ծագման պեստիցիդների պարագայում արտադրող երկների (բացառությամբ ԵԱՏՄ երկրների) օրենսդրությամբ թունաբանահիգիենիկ գնահատում չի պահանջվում, որի պատճառով տնտեսվարողները հնարավորություն չունեն ներկայացնելու այդ երկրներում իրականացված փորձարկման արդյունքներ։ Առաջին առաջարկը չընդունվելու դեպքում, նկատի ունենալով նշված ապրանքների առանձնահատկությունները, այն, որ նշված ապրանքներն իրենց բնույթով պայմանավորված չեն կարող պարունակել թունավոր ազդող նյութեր, առաջարկում ենք կատարել փոփոխություն ագրոքիմիկատների, ինչպես նաև կենսաբանական ծագման պեստիցիդների գրանցման գործընթացում, համաձայն որի ագրոքիմիկատների, ինչպես նաև կենսաբանական ծագման պեստիցիդների համար եզրակացության տրամադրումը կիրականացվի առանց թունաբանահիգիենիկ գնահատումը հավաստող փաստաթղթի տրամադրման։ | Կքննարկվի և անհրաժեշտության դեպքում հաշվի կառնվի | |
3 | ԱԳՐՈՏԵԽ ՍՊԸ 15.12.2023 16:50:05 | «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդված 5-րդ մասը պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման մասին եզրակացություն տալու համար հիմնականում ներկայացնում է միանման պահանջներ, մինչդեռ այնպիսի պահանջներն, ինչպիսիք են սպասման ժամկետները, թունունակությունը, ազդեցությունը վերարտադրողականության վրա և որոշ այլ հատկություններ կիրառելի չեն պարարտանյութերի և կենսաբանական պայքարի միջոցների նկատմամբ։ Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկում ենք տարանջատել պեստիցիդների և պարարտանյութերի ու կենսաբանական պայքարի միջոցների գրանցման մասին եզրակացություն տալու պահանջները։ | Համապատասխան դրույթներ նախատեսված են սույն նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով։ | |
4 | ԱԳՐՈՏԵԽ ՍՊԸ 15.12.2023 16:50:05 | «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված գրանցման հինգ տարի ժամկետը փոխարինել առնվազն 10 տարի ժամկետով։ | Կքննարկվի և անհրաժեշտության դեպքում հաշվի կառնվի։ | |
5 | ԱԳՐՈՏԵԽ ՍՊԸ 15.12.2023 16:50:05 | «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքով նախատեսել փորձարկման և անձնական օգտագործման նպատակով առանց պետական գրանցման պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման հետ կապված դրույյթներ, ինչը հնարավորություն կտա չծանրաբեռնել, թե տնտեսվարողներին, թե ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնին այնպիսի ապրանքների գրանցմամբ, որոնց փորձարկումը Հայաստանի Հանրապետությունում չի տվել համապատասխան արդյունք։ | Կքննարկվի և անհրաժեշտության դեպքում հաշվի կառնվի։ | |
6 | ԱԳՐՈՏԵԽ ՍՊԸ 15.12.2023 16:50:05 | Արտադրողի կողմից պեստիցիդի կամ ագրոքիմիկատի անվանման, արտադրության հասցեի փոփոխություն կատարվելու դեպքում սահմանել անվանման փոփոխություն կատարելու հեշտացված ընթացակարգ, որը հնարավորություն կտա կատարելու համապատասխան փոփոխությունը արտադրողի կողմից տրամադրված տեղեկանքի հիման վրա։ | Ընդունվել է ի գիտություն։ | |
7 | Միքայել Ավետիսյան 15.12.2023 17:08:42 | «ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԵՐ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ հասկացություններով և բովանդակությամբ 1. Հայտատու՝ ֆիզիկական/անհատ ձեռնարկատեր/ կամ իրավաբանական անձ, որի կողմից ներկայացվում է պեստիցիդի և ագրոքիմիկատի գրանցման հայտ և առևտրային անվանում: 2. Գրանցման իրավատեր՝ ֆիզիկական/անհատ ձեռնարկատեր/ կամ իրավաբանական անձ, որի առևտրային անվամբ տրվել է Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդի և ագրոքիմիկատի գրանցման վկայական: | Կքննարկվի և անհրաժեշտության դեպքում հաշվի կառնվի։ | |
8 | Agrimatco 18.12.2023 13:47:40 | Հստակեցնե՛լ ՀՀ-ում տրված թունաբանահիգիենիկ գնահատումը հավաստող փաստաթղթի կիրառումը: | Կքննարկվի և անհրաժեշտության դեպքում հաշվի կառնվի | |
9 | Agrimatco 18.12.2023 13:47:40 | Նախագծում ավելացնե՛լ վերագրանցման և գրանցման վկայականում փոփոխություններ կատարելու հնարավորություն | Կքննարկվի և անհրաժեշտության դեպքում հաշվի կառնվի | |
10 | "Ագրո Մաստեր" ՍՊԸ 18.12.2023 19:46:58 | ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին ՀՀ, ք. Երևան, Մ. Մկրտչյան 5 «Ագրո Մաստեր» ՍՊԸ Տնօրեն՝ Լևոն Ղազարյանից ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 270/1 ՀՀ, ք․ Երևան 18 դեկտեմբերի 2023թ․ Մեծարգո պարոն նախարար, Ամփոփելով «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքում (այսուհետ՝ Օրենք) նախատեսվող փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) քննարկման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում 2023թ.-ի դեկտեմբերի 13-ին կայացած նիստը՝ ներկայացնում ենք դիտարկումները և առաջարկությունները. I. Նախագծում «արտադրող» և «արտադրական տարածք» տերմինների հետ միասին ավելացնել «գրանցող» տերմինը և տալ դրա պարզաբանումը: Հաշվի առնելով, որ խոշոր արտադրողները սովորաբար ունենում են բարդ կորպորատիվ կառուցվածք, և գրանցումները կարող են կատարվել հատուկ այդ նպատակով ստեղծված ստորաբաժանումների կողմից, նպատակահարմար է օրենքում ավելացնել հետևյալ տերմինը. Գրանցող (Ռեգիստրանտ)` ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ով արտադրողի անունից և ի շահ արտադրողի ներկայացրել է պեստիցիդների կամ ագրոքիմիկատների պետական գրանցման հայտ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պետական գրանցման ընթացակարգին համապատասխան պեստիցիդների կամ ագրոքիմիկատների պետական գրանցումը և վերջինիս հիման վրա գրանցման վկայականը ստանալու նպատակով: Ինչպես նաև տալ պարզաբանում, թե քանի արտադրական տարածք կարող է նշվել միաժամանակ մեկ ապրանքի համար: II. Նախագծում տա՛լ «փաստացի հասցե» տերմինի պարզաբանումը (որպես՝ արտադրող երկիր): Նախագծում առաջարկվում է Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետը խմբագրել և Պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման մասին եզրակացություն տալու համար պահանջում է Արտադրողի մասին տեղեկատվություն, մասնավորապես՝ (իրավաբանական անձի դեպքում՝ անվանում, իրավաբանական հասցե, փաստացի հասցե և (կամ) արտադրական տարածք, ֆիզիկական անձի դեպքում՝ անուն, ազգանուն, հայրանուն, հաշվառման հասցե, փաստացի հասցե և (կամ) արտադրական տարածք»: Տալ մեկնաբանում փաստացի հասցե տերմինին, որպես արտադրման երկիր: III. 2022 թվականի նոյեմբերի 28-ի ՍԱՏՄ Ղեկավարի՝ «ՀՀ-ում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 3763-Ա հրամանը համարե՛լ անվավեր և կատարե՛լ փոփոխություն անվանացանկում՝ «արտադրող երկիրը, արտադրող կազմակերպության անվանումը» բառակապակցությունը փոխարինե՛լ օրենքի մեջ կիրարվելիք «գրանցող», կամ «արտադրող», կամ «արտադրական տարածք» տերմիններով: 2022 թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ ՍԱՏՄ Ղեկավարը հաստատել է «ՀՀ-ում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 3763-Ա հրամանը, որի առկա, բայց դատարկ սյունակներից մեկում ավելացվել է «արտադրող երկիրը, արտադրող կազմակերպության անվանումը» բառակապակցությունը: Ընդ որում, գրանցման հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալու համար Օրենքում չկա և երբևէ չի եղել պահանջ «արտադրող երկրի» մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ: Այսպիսով՝ սյունակներից մեկում ավելացված բառակապակցութոյւնը չի արտացոլում որևէ օրենքի պահանջ, ուստի կամայական է: Ավելին, հակաօրինական է ՍԱՏՄ-ի կողմից ներկրման վերաբերյալ դրական եզրակացություն չտրամադրելը՝ հիմնվելով այն հանգամանքի վրա, որ ներկրվող պեստիցիդի կամ ագրոքիմիկատի որակի և ծագման հավաստագրում նշված ծագման երկիրը չի համապատասխանում անվանացանկում նշված «արտադրող երկրին», քանի որ օրենքը չի պահանջում նման համապատասխանության առկայությունը: IV. Նախագծում ավելացնե՛լ գրանցման մեջ փոփոխություն կատարելու և վերագրանցման պարզեցված ընթացակարգ կիրառելու հնարավորություն, որի հիման վրա գրանցման վկայականում փոփոխություններ կատարելու հնարավորություն: Հաշվի առնելով 2022 թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ ՍԱՏՄ Ղեկավարի հրամանից եկած տերմինաբանական խառնաշփոթը, որի արդյունքւմ 2022-2023թթ.-ի ընթացքում ՍԱՏՄ-ն իրարամերժ մեկնաբանություններ է տվել Օրենքի դրույթների վերաբերյալ, և դրանց արդյունքում կատարված սխալ գրանցումների ծավալը, ՍԱՏՄ-ն պետք է տա հնարավորություն սխալ մեկնաբանության արդյունքում կատարված սխալ գրանցումներում փոփոխություն կատարելու կամ դրանք պարզեցված և արագացված ընթացակարգով վերագրանցելու: V. Համապատասխանեցնե՛լ գրանցման վկայականում նշվող տեղեկատվությունը Օրենքի և Նախագծի պահանջներին: Մասնավորապես՝ գրանցման վկայականում նշել «արտադրող» և «արտադրական տարածք», որը գրանցման պահանջ է համաձայն նախագծի: Վրաստանի Հանրապետության օրինակով ավելացնել 3 տող՝ Արտադրող, Արտադրական տարածք, Ռեգիստրանտ (գրանցման վկայականի օրինակը կցվում է): VI. Առանձնացնե՛լ պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման մասին եզրակացություն տալու պահանջները (օժանդակ նյութերը, յուրաքանչյուր նյութի տոկոսային հարաբերությունը կամ դրանց պարունակությունը միավոր ծավալում և թունաբանահիգիենիկ գնահատումը հավաստող փաստաթղթի առկայություն): Օրենքի 6-րդ հոդված 5-րդ մասը պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման մասին եզրակացություն տալու համար ներկայացնում է միանման պահանջներ, մինչդեռ այնպիսի պահանջներն, ինչպիսիք են սպասման ժամկետները, թունունակությունը, ազդեցությունը վերարտադրողականության վրա, և որոշ այլ հատկություններ կիրառելի չեն պարարտանյութերի նկատմամբ։ Ի տարբերություն պեստիցիդների՝ ագրոքիմիկատների համար չպահանջել օժանդակ նյութերը և թունաբանահիգիենիկ գնահատումը հավաստող փաստաթղթի առկայությունը: VII. Հստակեցնե՛լ ՀՀ-ում տրված թունաբանահիգիենիկ գնահատումը հավաստող փաստաթղթի կիրառումը: Եվրոպական և աշխարհի երկրների մեծամասնությունը հրաժարվել է թունաբանահիգիենիկ գնահատուման ընթացակարգից և այն հավաստող փաստաթղթի պահանջից: VIII. Հստակեցնել կենսաբանական պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման մասին եզրակացություն տալու առանձնակի պահանջները (օժանդակ նյութերը, յուրաքանչյուր նյութի տոկոսային հարաբերությունը կամ դրանց պարունակությունը միավոր ծավալում, թունաբանահիգիենիկ գնահատումը հավաստող փաստաթղթի առկայություն)՝ հաշվի առնելով այդպիսի ապրանքների բաղադրությունը (պարունակությունը): Կենսաբանական պեստիցիդների և պարարտանյութերի համար չպահանջել օժանդակ նյութերը, թունաբանահիգիենիկ գնահատումը հավաստող փաստաթղթի առկայությունը՝ հաշվի առնելով բաղադրությունը (պարունակությունը): Նշված ապրանքների առանձնահատկություններից է այն, որ իրենց բնույթով պայմանավորված չեն կարող պարունակել թունավոր ազդող նյութեր: Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի «թ» կետի համաձայն և՛ պեստիցիդների, և՛ ագրոքիմիկատների գրանցման մասին եզրակացություն տալու համար պահանջվում թունաբանահիգիենիկ գնահատումը հավաստող փաստաթուղթ (հաշվետվություն): Կենսաբանական պեստիցիդների պարագայում արտադրող երկների (բացառությամբ ԵԱՏՄ երկրների) օրենսդրությամբ թունաբանահիգիենիկ գնահատում չի պահանջվում, որի պատճառով տնտեսվարողները հնարավորություն չունեն ներկայացնելու այդ երկրներում իրականացված փորձարկման արդյունքներ ՍԱՏՄ-ին, ինչը խանգարում է կենսաբանական պեստիցիդների և ագրոքիմիկատների ճյուղի զարգացման: Վերջին հանգամանքն էլ խոչընդոտում է ՀՀ-ում զարգացող բիոպայքարի ճյուղերից մեկըին՝ օգտակար միջատներով պայքարին, որը պակասեցնում է թունաքիմիկատների քանակի կիրառումը, սակայն այն իր հերթին պարտադրում է յուրահատուկ թունաքիմիկատների օգտագործումը, մասնավորապես այնպիսի պեստիցիդների, որոնք աշխատելով վնասատռուի դեմ միաժամանակ չեն վնասում օգտակար միջատների պոպուլացիան: Տվյալ դասի պեստիցիդները նույն վերոնշյալ պատճառներով զրկված են գրանցված և ներմուծված լինելու հնարավորությունից: IX. Հստակեցնել կենսաբանական պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման մասին եզրակացություն տալու առանձնակի պահանջները (յուրաքանչյուր նյութի տոկոսային հարաբերությունը կամ դրանց պարունակությունը միավոր ծավալում): Հստակեցնել լաբորատոր պահանջները կենսաբանական ծագման պեստիցիդների և պարարտանյութերի ներմուծման գործընթացում։ Հաշվի առնելով ՀՀ լաբորատորիաների փաստացի տեխնիկական սպառազինվածությունը և հնարավոր հետազոտությունների շրջանակը, Կենսաբանական պեստիցիդների և պարարտանյութերի համար չպահանջել յուրաքանչյուր նյութի տոկոսային հարաբերությունը կամ դրանց պարունակությունը միավոր ծավալում, այլ պահանջել միջակայք՝ նվազագույն և առավելագույն քանակները նշելով, ինչպես դա արված է, օրինակ, Ուկրաինայի Հանրապետությունում (գրանցման վկայականի օրինակը կցվում է): Ներմուծման ժամանակ որպես հիմք ընդունել արտադրողի կատարած լաբորատոր հետազոտությունների արդյունքները: X. Օրենքում գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանց ներկայացվող պահանջները համապատասխանեցնել միջազգային իրավական ակտերին, ինչպես նաև հիմնական արտադրող երկրներում արկա և արդիական շրջանառվող փաստաթղթերին և դրանց ներկայացվող պահանջներին: Մասնավորապես՝ թունաբանահիգիենիկ գնահատման փորձարկման արդյունքները, գրանցման վկայականները: XI. Ընդգրկե՛լ Չինաստանն ու Հնդկաստանը այն երկրների ցանկում, որոնց թունաբանահիգիենիկ գնահատման փորձարկման արդյունքներն ընդունելի են ՀՀ-ում պեստիցիդների եվ ագրոքիմիկատների գրանցման համար, քանի որ և Չնաստանը և Հնդկաստանը հանդիսանում են աշխարում պեստիցիդներ արտադրող առաջատար երկրներից: Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի «թ» ենթակետի համաձայն՝ գրանցման մասին եզրակացություն տալու համար պահանջվում է պեստիցիդի և (կամ) ագրոքիմիկատի թունաբանահիգիենիկ գնահատումը հավաստող փաստաթղթի (հաշվետվության) առկայությունը: 29.10.2015թ.-ին ՀՀ կառավարությունը ընդունել է N 1266 որոշումը «Այն երկրների ցանկը հաստատելու մասին, որոնց թունաբանահիգիենիկ գնահատման փորձարկման արդյունքներն ընդունելի են ՀՀ-ում պեստիցիդների եվ ագրոքիմիկատների գրանցման համար», սակայն Չինաստանը և Հնդկաստանը չեն ներառվել վերոնշյալ որոշման հավելվածում։ XII. Առաջարկում ենք Օրենքի 6-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված գրանցման 5 (հինգ) տարի ժամկետը փոխարինել առնվազն 10 (տասը) տարի ժամկետով։ XIII. Պահանջում ենք Նախագծում պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցման ընթացքում ՍԱՏՄ-ին ներկայացվող և առևտրային գաղտնիք պարունակող խիստ կոնֆիդենցիալ փաստաթղթերի գաղտնիությունը ապահովելու մասին հոդված ավելացնել: XIV. Ցանկացած օրենսդրական կարգավորում կամ փոփոխություն ձեռնարկել ոլորտի յուրահատյությունները ուսումնասիրելով և գնահատելով նման փոփոխությունների ռիսկերը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի շահերը, գյուղատնտեսների կարիքները և առաջարկները: «Ագրո Մաստեր» ՍՊԸ Տնօրեն՝ Լևոն Ղազարյանից | Կքննարկվի և անհրաժեշտության դեպքում հաշվի կառնվի։ | |
11 | "Ագրո Մաստեր" ՍՊԸ 18.12.2023 19:46:58 | 3-րդ հոդվածի 1-ին մասի Ենթակետ 29՝ !!!Ազդող նյութը կարող է լինել նաև քիմիական!!! 3-րդ հոդվածի 1-ին մասի Ենթակետ 30՝Բույսերի պաշտպանության այլ միջոցներ էլ գոյություն ունեն՝ պատվաստանյութ, օրինակ։ Արտադրության տակ պետք է հասկանալ «разработка» և գտնել համապատասխան հայերեն տերմինը։ Ապրանքային նշանի նկատմամբ գրանցված իրավունքները ևս կարող են պատկանել 3-րդ անձի, իսկ արտադրողն այն օգտագործի քաղաքացիարիվական հարաբերությունների շրջանակում։ Հոլդինգների դեպքում, օրինակ, և այլն։ Կարող է նաև պատկանել, իրականում։ Կարող է դուստր ընկերություն լինել և այլն․․․․ 3-րդ հոդվածի 1-ին մասի Ենթակետ 31՝ Ոչ միայն պայմանագրային հիմունքներով, ընդհանրացված ասում են պարտավորական իրավահարաբերություններ։ Իրականում, նպատակահարմար է էլ ավելի ընդհանրացված տերմին օգտագործել՝ քաղաքացիաիրավական հարաբերություններ։ Կարող է նաև առանց արտադրողի ֆիզիկապես հսկողության, բայց վերջինիս կողմից վերջնական արդյունքի նկատմամբ տրված չափանիշներին համապատասխանությունը ստուգելու միջոցով արտադրվի։ 31-րդ կետը 30-րդ կետում, արդեն իսկ շարադրված մտքի կրկնություն է։ Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի ենթակետ "ա"՝ Եթե վերևում նշում ենք, որ արտադրող կարող է լինել միայն ԱՁ, այստեղ նշված է ֆիզիկական անձ, առնվազն պետք է լինի ԱՁ կարգավիճակ ունեցող ֆիզիկական անձ։ Ֆիզիկական անձի տվյալները կարող են տարբերվել նրա՝ որպես ԱՁ կարգավիճակ ունեցողի, տվյալներից։ Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի ենթակետ 2՝ Միգուցե՞ պեստիցիդների և ագրոքիմիկատների։ Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի ենթակետ 3՝ Գրանցող երկրի անվանացանկում, թե՞ մեկ այլ երկրի․․․․ | Կքննարկվի և անհրաժեշտության դեպքում հաշվի կառնվի։ |