«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
5 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայումս գործող իրավակարգավորումների համաձայն՝ համայնքի ղեկավարը կազմակերպում է
արտադպրոցական կրթության իրականացումը համայնքի տարածքում («Տեղական ինքնակառավարման
մասին» օրենք, հոդված 46), ինչը բավարար կերպով չի արտացոլում արտադպրոցական դաստիարակության
հետ կապված մի շարք խնդիրների լուծման իրավասություն ունեցող մարմինների գործառույթներն ու
իրավասության շրջանակը: «Կրթության մասին» օրենքում (հոդված 20) ներկայացված են միայն ոլորտի
նկարագրությունն ու նպատակները, ինչպես նաև ոլորտում գործունեություն իրականացնող
կազմակերպությունների տեսակները, մինչդեռ ներկայումս որևէ նորմատիվ իրավական ակտով
կարգավորված չեն նշված հաստատություններում ընդունելության, ինչպես նաև ավարտական
քննությունների անցկացման մեխանիզմները: Այս ամենին գումարվում է նաև ավարտական վկայականի
տրամադրման, դասատուների (մանկավարժներ, խմբակավարներ) ընտրության, վերապատրաստման,
ատեստավորման, ուսումնական ծրագրերի ընտրության մեխանիզմների բացակայությունը, ինչը էապես
խոչընդոտում է արտադպրոցական դաստիարակության ոլորտի զարգացմանը, հնարավորություն է տալիս
ոլորտի խնդիրների լուծման տարբերակված, թերի ու անկատար, երբեմն կամայական որոշումների
ընդունմանը:
«Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման
մասին» օրենքում կատարվող փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է Երևանի և մյուս
համայնքների ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների գործունեության
մեկ միասնական մոտեցմամբ կազմակերպման, արտադպրոցական դաստիարակության ոլորտում նոր
իրավակարգավորումների ներդրման անհրաժեշտությամբ:
Առաջարկվող կարգավորումը
Սույն նախաձեռնությամբ առաջարկվում է արտադպրոցական դաստիարակության համակարգի
գործունեության որոշ խնդիրների լուծման լիազորությունները և, ըստ այդմ՝ համապատասխան
ենթաօրենսդրական ակտերի ընդունումը վերապահել համայնքի ավագանուն: Մասնավորապես, առաջարկվող
կարգավորմամբ համայնքի ավագանու լիազորությունների տիրույթում կներառվեն համայնքի
ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների՝ մինչ այդ որևէ իրավական
ակտով կարգավորում չստացած՝ արտադպրոցական դաստիարակության հաստատություններում
ընդունելության և ավարտական քննությունների անցկացման հետ կապած խնդիրների կարգավորումը:
Ակնկալվող արդյունքները
Իրավական ակտի ընդունման արդյունքում հնարավորություն կընձեռվի համայնքի ավագանու
համապատասխան որոշման միջոցով կարգավորելու համայնքի ենթակայության արտադպրոցական
դաստիարակության հաստատությունների (երաժշտական, նկարչական, արվեստի դպրոցներ և այլն)
ծառայություններից օգտվող սովորողների ընդունելության կազմակերպման և ավարտական քննությունների
անցկացման գործընթացները:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և
Երևանի քաղաքապետարանի կողմից:
Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի
եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնի,
միաժամանակ չի բերի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխության:
Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման
անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու
անհրաժեշտություն չկա: Նախագծի ընդունման արդյունքում անհրաժեշտություն է առաջանալու ընդունել
ավագանու որոշում:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050,
Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է:
-
Քննարկվել է
01.12.2023 - 17.12.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 1831
Տպել