Հիշել նախագիծը

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

71%29%

ՀԱԿԻՐՃ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

Ներկայումս գործող իրավակարգավորումների համաձայն՝ համայնքի ղեկավարը կազմակերպում է
արտադպրոցական կրթության իրականացումը համայնքի տարածքում, ինչը բավարար կերպով չի
արտացոլում արտադպրոցական դաստիարակության հետ կապված մի շարք խնդիրների լուծման
իրավասություն ունեցող մարմինների գործառույթներն ու իրավասության շրջանակը:
«Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման
մասին» օրենքում կատարվող փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է Երևանի և մյուս
համայնքների ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների գործունեության
մեկ միասնական մոտեցմամբ կազմակերպման, արտադպրոցական դաստիարակության ոլորտում նոր
իրավակարգավորումների ներդրման անհրաժեշտությամբ:
Նախագծերի ընդունման արդյունքում հնարավորություն կընձեռվի համայնքի ավագանու
համապատասխան որոշման միջոցով կարգավորելու համայնքի ենթակայության արտադպրոցական
դաստիարակության հաստատությունների (երաժշտական, նկարչական, արվեստի դպրոցներ և այլն)
ծառայություններից օգտվող սովորողների ընդունելության կազմակերպման և ավարտական քննությունների
անցկացման գործընթացները:

  • Քննարկվել է

    01.12.2023 - 17.12.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2360

Տպել