Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի «Գործընկեր հասարակական կազմակերպությունների ընտրության կարգը, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրության կարգը սահմանելու մասին» N 851-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ

Նախագիծ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

…….. դեկտեմբերի 2023 թվականի N …..-Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի «Գործընկեր հասարակական կազմակերպությունների ընտրության կարգը, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրության կարգը սահմանելու մասին» N 851-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) N 1 հավելվածում՝
  • 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Կազմակերպությունների ընտրության գործընթացն իրականացնում և կազմակերպում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան ստորաբաժանումը (այսուհետ՝ ստորաբաժանում):».

  • 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
  • 5-րդ կետում «առնվազն 1000 տպաքանակ օրինակ ունեցող մամուլում, ինչպես նաև նախարարության պաշտոնական կայքէջում և http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառրեը փոարինել «նախարարության պաշտոնական կայքէջում» բառերով.
  • 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

« 7. Կազմակերպությունների ընտրության գործընթացին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ունեցող այն հասարակական կազմակերպությունները, որոնք՝

  • առնվազն 3 տարի անընդմեջ իրականացնում են մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարին առնչվող գործունեություն, կամ
  • առնվազն 5 տարի անընդմեջ իրականացնում են սեռական կամ ընտանիքում բռնության դեմ պայքարին առնչվող գործունեություն, կամ
  • առնվազն 1 տարի անընդմեջ իրականացնում են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն, իսկ այդ կազմակերպության մասնագիտական գործունեություն իրականացնող աշխատողների կեսից ավելին ունեն մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման, սեռական կամ ընտանիքում բռնության դեմ պայքարի ոլորտի կամ մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման, սեռական կամ ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցություն տրամադրելու առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ:».
  • 9-րդ կետի 4-րդ ենթակետում երկրորդ «և» շաղկապը փոխարինել «կամ» շաղկապով, ինչպես նաև «դեմ» բառից առաջ լրացնել «, սեռական կամ ընտանիքում բռնության» բառերը և «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
  • 9-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5-րդ և 6-րդ ենթակետեր՝

«5) սույն կարգի 7-րդ կետի 3-րդ ենթակետով դիմելու դեպքում՝ կազմակերպությունում մասնագիտական գործունեություն իրականացնող աշխատողների ցանկը, նրանց գործունեության բնույթն ու մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման, սեռական կամ ընտանիքում բռնության դեմ պայքարի ոլորտում աշխատելու կամ մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման, սեռական կամ ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցություն տրամադրելու ժամանակահատվածը.

6) այլ տեղեկություններ, որոնք կազմակերպությունը կհամարի անհրաժեշտ տրամադրման համար և որը կառնչվի կազմակերպության՝ սույն կարգի 7-րդ կետով նախատեսված գործունեությանը:».

  • 10-րդ կետի 3-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
  • 10-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4-րդ ենթակետ՝

«4) սույն կարգի 7-րդ կետի 3-րդ ենթակետով դիմելու դեպքում՝ կազմակերպությունում մասնագիտական գործունեություն իրականացնող աշխատողների անձնագրի և սոցիալական քարտի պատճենները, ինքնակենսագրականները, ինչպես նաև ըստ կազմակերպության ցանկության՝ մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման, սեռական կամ ընտանիքում բռնության դեմ պայքարի ոլորտում աշխատելու կամ մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման, սեռական կամ ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցություն տրամադրելու փաստը հաստատող այլ փաստաթղթեր (վկայականներ, արտոնագրեր, քաղվածքներ և այլն):».

  • 14-րդ կետում «Հանձնաժողովի կողմից նշանակված օրը հանձնաժողովի նախագահը հրավիրում է նիստ, բացում է ծրարները և հանձնաժողովի անդամների հետ քննարկում ներկայացված հայտերը: Հանձնաժողովը գնահատում է» բառերը փոխարինել «Ստորաբաժանման ղեկավարը նշանակված օրն ամփոփում է ներկայացված հայտերըը և գնահատում» բառերով
  • 17-րդ կետի 1-ին ենթակետում «վերջին երեք տարվա ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի ոլորտում իրականացված գործունեության փորձը» բառերը փոխարինել «սույն կարգի 7-րդ կետում նախատեսված պայմաններին համապատասխանելիությունը» բառերով.
  • 17-րդ կետի 2-րդ ենթակետում «սոցիոլոգ, հոգեբան, բուժաշխատող» բառերը փոխարինել «հոգեբան, սոցիալական աշխատող» բառերով.
  • 17-րդ կետի 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
  • 17-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4-րդ ենթակետ՝

«4) սույն կարգի 7-րդ կետում նշված ոլորտների առնչությամբ նախկինում պետական մարմիններից կամ միջազգային կազմակերպություններից ստացված դրամաշնորհների կամ ծրագրերի շրջանակներում կազմված ամփոփ հաշվետվություն, եթե այն հրապարակման ենթակա է այդ դրամաշնորհի կամ ծրագրի պայմաններին համապատասխան:».

  • 18-րդ կետում «հուշագրով» բառից հետո լրացնել «(Ձև 1)» բառերը.
  • լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 20-րդ կետ՝

«20. Պետության կողմից պատվիրակված ծառայությունների մատուցումը, ներառյալ՝ գործընկեր հասարակական կազմակերպությունների կողմից, տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման» կարգի պահանջներին համապատասխան:».

  • 20-րդ կետից հետո լրացնել Ձև 1՝ հետևյալ բովանդակությամբ՝

 « Ձև 1

 

ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ

 

ք.Երևան                                                                     «______» __________ 202...թ.

 

ապահովելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 851-Ն որոշման պահանջները և նպատակ ունենալով աջակցել և պաշտպանել մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին, կնքեցին սույն փոխըմբռնման հուշագիրը (այսուհետ՝ Հուշագիր), հետևյալի մասին.

  1. Համագործակցության առարկան

 

1.1. Սույն Հուշագրի նպատակը, «________________________________» հասարակական կազմակերպությունը գործընկեր հասարակական կազմակերպություն ճանաչելով, այդ կազմակերպությանը հնարավորություն ընձեռնել համագործակցել մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի ոլորտում ներգրավված Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրել նախապատվություն մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի ոլորտում ծրագրեր և գործունեություն իրականացնելիս:

 

  1. Համագործակցության ուղղությունները

 

  • Կողմերի համագործակցության ուղղություններն են՝ իրականացնել.

2.1.1. «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված աջակցության տրամադրում,

  • համատեղ վերապատրաստումներ, տեղեկատվության փոխանակում, խորհրդակցություններ, հետազոտություններ և ուսումնասիրություններ՝ համագործակցության առարկայի շրջանակներում,
  • Կողմերի միջև համաձայնեցված այլ միջոցառումներ:
  • Գործընկեր հասարակական կազմակերպությունը՝

2.2.1 ապահովում է «Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով գործընկեր հասարակական կազմակերպությանը վերապահված լիազորությունների և գործունեության կատարումը,

2.2.2. տրամադրում է կացարան և օրենքով նախատեսված այլ աջակցություն մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին,

2.2.3. տրամադրում է տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կատարված աշխատանքների և տրամադրված աջակցության վերաբերյալ, չի խոչընդոտում վերահսկողության իրականացմանը:

  • Խորհուրդը՝

2.3.1. անհրաժեշտության դեպքում աջակցում է գործընկեր հասարակական կազմակերպության մասնագետների վերապատրաստմանը և մասնակցությանը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում կազմակերպվող վերապատրաստումներին, դասընթացներին, քննարկումներին: 

  1. Եզրափակիչ դրույթներ 
  • Հուշագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից՝ անժամկետ:
  • Կողմերը փոխադարձ համաձայնությամբ, օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով, կարող են Հուշագրում կատարել փոփոխություններ և լրացումներ:
  • Հուշագրի գործողությունը դադարում է գործընկեր հասարակական կազմակերպության լուծարման, կազմակերպաիրավական ձևի փոփոխման, օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանության փոփոխման դեպքում: Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 851-Ն որոշման պահանջներին անհամապատասխանությունը մեկամսյա ժամկետում վերացնելը կարող է չհանգեցնել Հուշագրի գործողությունը դադարեցմանը:
  • Հուշագրի գործողությունը կարող է դադարեցվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ Կողմերից որևէ մեկի նախաձեռնությամբ: Հուշագրի գործողությունը դադարեցնել ցանկացող կողմը պարտավոր է մյուս կողմից այդ մասին գրավոր տեղեկացնել առնվազն մեկ ամիս առաջ: Մինչև հուշագրի գործողության դադարեցումը կողմերն ավարտում են չավարտված ծրագրերը:
  • Հուշագիրը կազմված է երկու օրինակից, հայերեն լեզվով, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրամադրվում է Հուշագրի մեկական օրինակ: 
  1. Կողմերի ստորագրությունները 

Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդ

_______________________

_______________________

«_________________»

հասարակական կազմակերպություն

 

 

_______________________

_______________________

»:

  1. Որոշման N 2 հավելվածում՝
  • լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2.1-ին կետ՝

«2.1. Նույնացման հանձնաժողովում կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրության նախապատվություն ունեն գործընկեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնց հրաժարումից հետո կամ եթե Նույնացման հանձնաժողովում առկա են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների թափուր տեղեր, նախարարության համապատասխան ստորաբաժանումը (այսուհետ՝ ստորաբաժանում) իրականացնում է սույն կարգի 5-րդ կետով նախատեսված մրցույթի հայտարարում:».

  • ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետը.
  • 5-րդ կետում «առնվազն 1000 տպաքանակ օրինակ ունեցող մամուլում, ինչպես նաև նախարարության պաշտոնական կայքէջում և հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերը փոխարինել «նախարարության պաշտոնական կայքէջում» բառերով.
  • 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«7. Նույնացման հանձնաժողովում կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրության գործընթացին կարող են մասնակցել գործընկեր հասարակական կազմակերպություն չհանդիսացող՝ Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ունեցող այն կազմակերպությունները, որոնք՝

  • առնվազն 3 տարի անընդմեջ իրականացնում են մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարին առնչվող գործունեություն, կամ
  • առնվազն 5 տարի անընդմեջ իրականացնում են սեռական կամ ընտանիքում բռնության դեմ պայքարին առնչվող գործունեություն, կամ
  • առնվազն 1 տարի անընդմեջ իրականացնում են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն, իսկ այդ կազմակերպության մասնագիտական գործունեություն իրականացնող աշխատողների կեսից ավելին ունեն մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման, սեռական կամ ընտանիքում բռնության դեմ պայքարի ոլորտի կամ մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման, սեռական կամ ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցություն տրամադրելու առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ:».
  • 9-րդ կետի 4-րդ ենթակետում «հանձնաժողովում» բառից առաջ լրացնել «Նույնացման» բառը.
  • 10-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3) կազմակերպության ներկայացուցչի՝ մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման, սեռական կամ ընտանիքում բռնության դեմ պայքարին առնչվող գործունեության կամ մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման, սեռական կամ ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցություն տրամադրելու մասին ամփոփ տեղեկատվությունը, այդ թվում` ոլորտում աշխատելու ժամանակահատվածը, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման զոհերի նույնացման գործում փորձառությունը՝ առկայության դեպքում».

  • 12-րդ կետում հանել «(կամ)» շաղկապը, ինչպես նաև «(կնիքի առկայության դեպքում)» բառերը.
  • 14-րդ կետում «Հանձնաժողովի կողմից նշանակված օրը հանձնաժողովի նախագահը հրավիրում է նիստ, բացում է ծրարները և հանձնաժողովի անդամների հետ քննարկում ներկայացված հայտերը: Հանձնաժողովը գնահատում է» բառերը փոխարինել «Ստորաբաժանման ղեկավարը նշանակված օրն ամփոփում է ներկայացված հայտերըը և Նույնացման հանձնաժողովի՝ պետական մարմինների ներկայացուցիչների հետ համատեղ գնահատում» բառերով.
  • 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«17. Նույնացման հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է կազմակերպությունների այն ներկայացուցիչներին, որոնք բացի սույն կարգի 7-րդ կետով նախատեսված պայմաններին համապատասխանության ունեն նաև՝

1) այլ մարմինների կամ կազմակերպությունների կողմից տրված երաշխավորագիր.

2) փորձառություն մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման զոհերի նույնացման գործում.

3) վերջին երեք տարվա ընթացքում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի ոլորտում անցել են պատրաստում կամ վերապատրաստում, ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1534-Ն որոշմամբ հաստատված մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու ցուցիչների վերաբերյալ.

4) ունեն մասնագիտական ձեռբերումներ մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի ոլորտում կամ մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման զոհերին աջակցություն տրամադրելիս:».

10) 18-րդ կետում «կազմում» բառից հետո լրացնել «3 տարի ժամկետով» բառերը:

  1. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կազմակերպում է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովում հասարակական կազմակերպությունների ընտրությունը՝ սույն որոշման պահանջներին համապատասխան:
  2. Սույն որոշումն ուժի մեջ մտնում է պաշտոնական հրապարակման հաջորդող տասներորդ օրը:

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 1385-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 20-ի «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց ազգային ուղղորդման կարգը հաստատելու մասին» N 1385-Ա որոշումը:

 

  • Քննարկվել է

    21.11.2023 - 06.12.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1584

Տպել